iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCYxN6NID1V0dSMRgqIwvN8jcGvHRI7b19dQl75QGzIKiDT1n4NiBKi9LM85kCmzQ2nvP04xRysJLq4xxA4qF1-0CmMu4zYuDZ4YTPR4xNXa8JIKs533xv6Mqqq4iLsrHOyqoRb9bLnNWv/s1600/Screen-Shot-2014-09-24-at-9.45.24-AM-620x412%5B1%5D.png)
Մեր օրերում արտադրվող սմարթֆոնները գնալով բարակում և մեծանում են, ինչն էլ անդրադառնում է դրանց կորպուսների դիմացկունության վրա: iPhone 6 Plus-ի մի քանի օգտատերեր արդեն դժգոհում են, որ օրեր առաջ ձեռք բերված իրենց սմարթֆոնները շատ չնչին ուժ գործադրելու դեպքում դեֆորմացվում են: Օրինակ iPhone 6 Plus-ի օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ մասնակցել է հարսանեկան արարողության և օրվա մեծ մասը հեռախոսը մնացել է նրա շալվարի գրպանում: Այդ ժամանակի մեծ մասը նա անցկացրել է նստած, ինչի արդյունքում տեղի է ունեցել iPhone 6 Plus-ի դեֆորմացիան: Փաստորեն iPhone 6 Plus-ը գրպանում դնելու համար չի, այլապես ժամանակի ընթացքում այն դեֆորմացվում է:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgsmfoHXI0h2lEqKNUpfUmfHfHYoVdVCTG7a1B34NWAbbP3SF_YtbndnyD46HG2JnfUc_8Y2-1fikV3D0sBA33xy-9_B8JmDJJILS9HBOiW5o4CmtaYz_UgkimGuQWHXrYGs4lK0ZHLGcoE/s1600/bent-iphone6-plus%5B1%5D.jpg)
Համացանցում արդեն կան մի շարք փորձեր, որոնցում տեսնում ենք, որ iPhone 6 Plus-ը իրականում շատ հեշտ է դեֆորմացնել: