Mail.ru Group-ը դարձել է «ВКонтакте»-ի ամբոջղական սեփականատեր
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyVbYgrW9IpDAVmuy7vcBiGskvOO-A01sxtQswLARLjIxhNGD-pduDeCFLUwrxTcE9ikvW1_HUDzpCDQ5h4g-sK1aYo6VDqJqTJqWxOA5bW9svopqihMEWMhAxbhUnEpFoZ2lMcZvcIatD/s1600/383931216%5B1%5D.jpg)
Mail.ru Group ընկերությունը ձեռք է բերել VK.Com Ltd-ի ակցիաների 48,01%-ը: Նշեմ, որ VK.Com Ltd-ն հանդիսանում է ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցի սեփականատերը: Նախկինում Mail.ru Group-ին էին պատկանում VK.Com Ltd-ի ակցիաների 51,99% տոկոսը: Այսպիսով վերջերս կատարված գործարքից հետո Mail.ru Group-ը դարձավ «ВКонтакте»-ի միակ սեփականատերը: VK.Com Ltd-ի 48,01% ակցիաների գործարքի արժեքը կազմել է 1.47 միլիարդ դոլար: Հիշեցնեմ, որ Mail.ru Group-ին է պատկանում նաև ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցը: