iOS 8-ն արդեն հասանելի է: Ինչպես ներբեռնել և տեղադրել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhPhj554j7CWMi_VW-45zkrUvSamnJDdhhFS6GrKFbzf2DLodbFq3VCtPhF9s0KtSq5fu3vBo5jMiPxfalbT3UjGVTDGNlIi2b7qd4TvCT2zAqBgTfo2O2Y-N2t9pL0VdywqEWR-Iqhra3D/s1600/ios8-download%5B1%5D.jpg)
Մինչ այս նոր համակարգը տեղադրելը, խորհուրդ կտամ կատարել մի քանի գործողություններ: Նախևառաջ հարկավոր է պահպանել ձեր սարքի մեջ գտնվող տվյալները, որպեսզի դրանք հասանելի լինեն նաև iOS 8 համակարգում: Հիմնականում Apple-ը ավտոմատ դրանք սինխրոնիզացնում է Ձեր iCloud-ի հաշվի հետ և տվյալները տեղադրում ամպային սերվերներում, սակայն հնարավոր է, որ այդ ֆունկցիան անջատած լինեք: Ստուգելու համար բացեք Settings > iCloud > Backup & Storage բաժինը և միացրեք iCloud Backup ֆունկցիան: Միացնելուց հետո որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի ձեր բոլոր տվյալները սինխրոնիզացվեն:
Կարող եք նաև տվյալները պահպանել համակարգչի միջոցով: Միացրեք Ձեր սարքը համակարգչին և բացեք iTunes ծրագիրը: Այնուհետև կատարեք Backup բաժնի հրամանները: Այս տարբերակով կարող եք ֆայլերը պահպանել և՛ համակարգչի, և՛ iCloud-ի վրա:
Ֆայլերը պահպանելուց հետո կարող եք արդեն անցնել iOS 8-ի տեղադրելուն: Կա տեղադրելու երկու եղանակ: Առաջինի դեպքում պետք է սարքի վրա բացեք Settings>General>Software Update բաժինը: Սակայն այս տարբերակի դեպքում հեռախոսի վրա պահանջվում է մոտ 5Գբ ազատ տարածք, հակառակ դեպքում թարամումը չի կատարվի: Այս սահմանափակումից խուսափելու համար խորհուրդ կտամ օգտվել երկրորդ տարբերակից, որի դեպքում պետք է սարքը միացնել համակարգչին և թարմացնել iTunes ծրագրի միջոցով: