Viber հավելվածում ավելացել է վիդեոզանգեր կատարելու հնարավորություն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjqoMMQ5JS9sDt_s197Sk7Wfce2L-p2NaQkSFz9qzon8EVqFiCjEn_udWQhQgWj5a9NcNtWu0bWtMOkmZnHUpRrL4n1V6eyIAhybKZCxtEHpwvbrOOxyw5BoYIcJ-Kc7GlINRdLtTBeSKnB/s1600/2014-09-16+14-59-35+Screenshot.png)
Viber Media ընկերությունը թողարկել է Android և iOS համակարգերի համար նախատեսված Viber հավելվածի նոր տարբերակը, որտեղ ամենանկատի փոփոխությունը վիդեոզանգեր կատարելու ֆունկցիայի ավելացումն է: Նախկինում այդ ֆունկցիան հասանելի էր միայն համակարգիչների համար նախատեսված Viber ծրագրի վրա: Ընդ որում, այժմ հնարավոր է նաև վիդեոզանգեր կատարել համակարգչից սմարթֆոն և հակառակը: Android և iOS համակարգերի Viber հավելվածի նոր տարբերակում ավելացել է նաև QR կոդերի հետ աշխատելու ֆունկցիա, որը նախատեսված է կոնտակտային տվյալների փոխանակման համար: Որպեսզի նոր մարդու ավելացնեք կոնտակտներում, բավական է սկանավորեք նրա կոդը: Թարմացվել է նաև հավելվածի արտաքին դիզայնը: