Youtube-ի ռուսական Rozetked կանալը ցուցադրել է iPhone 6-ը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Մինչդեռ ամբողջ աշխարհը սպասում է ս.թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցող Apple-ի իրադարձությանը, որտեղ ըստ ամենայն հավանականության ներկայացվելու է նոր iPhone 6-ը, ռուսական Rozetked կանալը տեղադրել է մի տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացվում է iPhone 6-ի արտաքին տեսքն ու տեխնիկական մի քանի պարամետրեր: Առայժմ հայտնի չի, թե ինչքանով է այս տեսանյութում ներկայացված սմարթֆոնը նման իրական iPhone 6-ին, սակայն սա մինչ այժմ ցուցադրված տեսանյութերի հետ համեմատած ավելի իրական է թվում: