Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները

Ամսաթիվ



Մի քանի շաբաթից Microsoft-ը կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որի շուրջ խոսակցությունները գնալով ավելի են շատանում: Սպասվում է, որ այս տարբերակում Microsoft-ը կվերադարձնի դասական Start մենյուն, սակայն այն իր մեջ կներառի նաև մետրո ինտերֆեյսը: Այստեղից կարելի է հետևեություն անել նաև, որ մետրո ծրագրերը հնարավոր կլինի բացել ու մնացած ծրագրերի հետ զուգահեռ աշխատացնել համակարգչի հիմնական էկրանին: Սպասվում է նաև, որ նոր Windows-ում կավելանա մի քանի աշխատասեղաններ (desktop) պահելու հնարավորություն և հնարավոր կլինի հեշտությամբ անցնել մեկից մյուսին: Windows 9-ում կատարելագործվելու է նաև ծանուցումների ցուցադրման գործառույթը:



Նոր օպերացիոն համակարգում հայտնված այս փոփոխությունների մասին խոսակցությունները վերջերս ավելի իրական դարձան այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին դրանց աշխատանքը ցուցադրող վիդեոներ: Առայժմ պարզ չի, թե այդ վիդեոները ինչպես են տարածվել և ում կողմից, սակայն ամենայն հավանականությամբ դրանք իրական են:





Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն