Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար

Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար


Adobe ընկերությունը թողարկել է Adobe Premiere ծրագրի Android տարբերակը: Այն կոչվում է Adobe Premiere Clip: Հիշեցնեմ, որ այս ծրագրի iOS տարբերակը թողարկվել էր ավելի վաղ: Premiere Clip հավելվածը թույլ է տալիս խմբագրել վիդեոները, ավելացնել տարբեր աուդիո/վիդեո էֆեկտներ, ստեղծել լուսանկարների սլայդեր և այլն: Հավելվածում առկա է նաև Sync to Music ֆունկցիան, որն ավտոմատ տեղադրում է երաժշտությունը տեսանյութի վրա և այն համապատասխանեցնում երաժշտության ռիթմերին: 



Adobe Premiere Clip-ով ստեղծված վիդեոները հնարավոր է պահպանել և բացել Premiere Pro CC ծրագրով, կամ միանգամից տեղադրել YouTube-ում կամ սոցիալական ցանցերում: Այս հավելվածն անվճար հասանելի է Google Play-ում:


Կարդալ ավելին
Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն

Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն


Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում: Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում: Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար: Հիշեցնեմ, որ Twitter-ը նույնպես ունի նմանատիպ ծառայություն, որը կոչվում է Periscope:
Կարդալ ավելին
Apple-ը բացել է Swift ծրագրավորման լեզվի կոդերը

Apple-ը բացել է Swift ծրագրավորման լեզվի կոդերը


Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր կողմից ստեղծված Swift ծրագրավորման լեզուն այսուհետ կլինի բաց և ցանկացած մարդ կարող է այն տեսնել Swift.org կայքում կամ GitHub-ում: Հիշեցնեմ, որ այս լեզուն ներկայացվել է ս.թ. հունիսին WWDC 2014 համաժողովի ժամանակ: Swift լեզվի կոդերը բացելու հետ միաժամանակ Apple-ը թողարկել է Linux-ի տակ աշխատող Swift-ի հատուկ տարբերակ:
Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների թարմացված մոդելները

Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների թարմացված մոդելները



Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A սմարթֆոնների թարմացված տարբերակները: Galaxy A7 , A5 և A3  մոդելները ստեղծված են Samsung-ի նոր ֆլագմենային սմարթֆոնների դիզայնով: Դրանց կորպուսները մետաղյա են, իսկ դիմացի մասն ամբողջությամբ պատված է պաշտպանիչ ապակով: Galaxy A(2006) սմարթֆոնների թարմացված տարբերակները տարբերվում են էկրանի կողքի բարակ շրջանակով ու բարելավված տեսախցիկով: Նոր Galaxy A5 և Galaxy A7 մոդելներն այժմ ներառում են Samsung Pay տեխնոլոգիան, որը թույլ է տալիս NFC կամ MST տեխնոլոգիաներով կատարել գնումներ:


Նոր Galaxy A7 и Galaxy A5 սմարթֆոններն ունեն 8 միջուկանի պրոցեսոր: Երկու մոդելներն էլ ունեն Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետայնությամբ: Galaxy A7-ի էկրանի անկյունագիծը 5.5 դյույմ է, իսկ A5-ինը՝ 5,2 դյույմ: Galaxy A3-ն ունի 4 միջուկանի պրոցեսոր և 4.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280х720 կետայնությամբ:



Galaxy A7-ի վրա տեղադրված է 3Գբ օպերատիվ հիշողություն, A5-ի վրա՝ 2Գբ, իսկ A3-ի վրա՝ 1.5Գբ: Բոլոր երեք մոդելների ներքին հիշողությունը կազմում է 16Գբ: Ցանկության դեպքում այն հնարավոր է շատացնել MicroSD քարտերի հաշվին: Այս նոր մոդելների հետևի տեսախցիկը 13Մպ է, իսկ առջևինը՝ 5Մպ: Galaxy A7 և Galaxy A5-ի դեպքում տեսախցիկն ունի օպտիկական կայունացման համակարգ: 


Galaxy A7-ն ունի 3300 Մա/ժ մարտկոց, իսկ A5-ն ու A3-ը համապատասխանաբար ունեն 2900 և 2300 Մա/ժ մարտկոցներ: Ներկայացված բոլոր մոդելներն աշխատում են Android 5.1 օպերացիոն համակարգով:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Ավագյանը
Կարդալ ավելին
Batman vs. Superman ֆիլմի նոր ամբողջական թրեյլերը

Batman vs. Superman ֆիլմի նոր ամբողջական թրեյլերը




Վերջապես ֆիլմերի սիրահարներին ներկայացվեց Batman vs. Superman ֆիլմի ամբողջական թրեյլերը: Նշեմ, որ այս ֆիլմը էկրաններին կհայտնվի 2016 թվականի մարտին:
Կարդալ ավելին
Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք

Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք



Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ ռուսական Webmoney վճարային համարագից դեպի հայկական Idram համակարգ (կամ հակառակ ուղղությամբ) գումար փոխանցելու տարբեր կայքերի ու մեթոդների, սակայն դրանք ժամանակի ընթացքում սկսել են չաշխատել կամ ընդհանրապես անհետացել են: Այժմ համացանցում հայտնվել է բոլորովին նոր հայկական կայք, որը թույլ է տալիս կատարել վերը նշված գործողությունները մի քանի պարզ քայլով: Ընդամենը անհրաժեշտ է նշել վճարային համակարգերի Id համարներն ու գումարի չափը: Այնուհետև կայքը կպահանջի փոխանցել իր հաշվեհամարի վրա նշված գումարը: Այսինքն մի համակարգից դեպի մյուս համակարգ գումար փոխանցելու համար պետք է այդ գումարը փոխանցեք կայքի հաշվեհամարին, որից հետո այդ կայքը կփոխանցի Ձեր հաշվեհամարին:

Կարդալ ավելին
Adobe Flash-ը դառնում է Adobe Animate

Adobe Flash-ը դառնում է Adobe Animate


Ֆլեշ տեխնոլոգիայով պատրաստված անիմացիաներն ու խաղերը գնալով զիջում են իրենց տեղը HTML5-ով պատրաստված խաղերին, այդ պատճառով Adobe ընկերությունը որոշել է ռեբրենդինգ անել Adobe Flash ծրագիրը և այն անվանափոխել Adobe Animate: 


Անվանափոխված նոր Adobe Animate CC ծրագիրը կթողարկվի 2016թ. հունվարին: Այս նոր ծրագիրը թույլ կտա անիմացիաները export անել SWF,HTML5, WebGL, 4K video, SVG և այլ ֆոռմատների:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Կարդալ ավելին
Star Wars-ին նվիրված երկու թաքնված հնարքներ Google-ում

Star Wars-ին նվիրված երկու թաքնված հնարքներ Google-ում


Google-ը միշտ աչքի է ընկել իր ծառայություններում թաքնված հնարքներ կամ այսպես կոչված «Զատկի ձվեր» տեղադրելով: Վերջերս այդպիսի երկու հնարքներ են ավելացվել Google Translate և Google որոնողական համակարգերում: Այսպիսով Google Translate-ում այժմ հնարավոր է գրել ցանկացած արտահայտություն և այն թարգմանել Աուրեբեշ լեզվով: Նշեմ, որ Աուրեբեշը Star Wars ֆիլմում միջտիեզերական լեզու է: Google Translate-ում ցուցադրվում է նաև այս լեզվին համապատասխան տառատեսակը:


Մյուս թաքնված հնարքը տեսնելու համար բացեք Google որոնողական համակարգը և գրեք «a long time ago in a galaxy far far away»: Այդ դեպքում Google-ն ամբողջությամբ ձևափոխվում է և որոնման արդյունքները ցուցադրվում են Star Wars ֆիլմի տեքսերի նման: 


Ընդ որում ցուցադրվում են իրական որոնման արդյունքներ և դրանց վրա սեղմելով բացվում են համապատասխան կայքերը:
Կարդալ ավելին