Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների թարմացված մոդելները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg3_mmaS-cMb156a2_6jn3hO0QMJhVxKpow4zPLyVshfqas8qVdMAOdi4Gt2YtEwtTwciqO8P33Q46fDiV9Ri7n1FVR9H_vsb0UEw9RujhjpyMYE6Lxy7TWjZgw3RU1EjpPvXn2m7EAnZgs/s640/Galaxy-A7-and-A5-and-A3-launch%255B1%255D.jpg)
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A սմարթֆոնների թարմացված տարբերակները: Galaxy A7 , A5 և A3 մոդելները ստեղծված են Samsung-ի նոր ֆլագմենային սմարթֆոնների դիզայնով: Դրանց կորպուսները մետաղյա են, իսկ դիմացի մասն ամբողջությամբ պատված է պաշտպանիչ ապակով: Galaxy A(2006) սմարթֆոնների թարմացված տարբերակները տարբերվում են էկրանի կողքի բարակ շրջանակով ու բարելավված տեսախցիկով: Նոր Galaxy A5 և Galaxy A7 մոդելներն այժմ ներառում են Samsung Pay տեխնոլոգիան, որը թույլ է տալիս NFC կամ MST տեխնոլոգիաներով կատարել գնումներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhPNeazR0w17buNIZLuOCOnJWxhCpmqvvgBRVJQzine55kLFuT8gyidZ1_gJUi8D1Ww1RenGbFGF7DYa9uxPn3-ixAvuO2AD8g1BxSGSFz6yUntpOlRe-vam-1iQelHL4i2IWH51aulnfjS/s640/Photo-Galaxy-A3-Spec-671x815%255B1%255D.jpg)
Նոր Galaxy A7 и Galaxy A5 սմարթֆոններն ունեն 8 միջուկանի պրոցեսոր: Երկու մոդելներն էլ ունեն Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետայնությամբ: Galaxy A7-ի էկրանի անկյունագիծը 5.5 դյույմ է, իսկ A5-ինը՝ 5,2 դյույմ: Galaxy A3-ն ունի 4 միջուկանի պրոցեսոր և 4.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280х720 կետայնությամբ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjWTD-zIr0LQUUIvrLMCOd8ENWjSsj2n6yEGKDnQ2ivTw3BufIbIVVRb1ghZXlXi2JNmQYUaRaMDLtQHzuuF091laCgfT7heJUPBuwwRczNE2N_1ZN58R68YmFp6Cmnihs2DzK43_H1a6Ao/s640/Photo-Galaxy-A5-Spec-671x850%255B1%255D.jpg)
Galaxy A7-ի վրա տեղադրված է 3Գբ օպերատիվ հիշողություն, A5-ի վրա՝ 2Գբ, իսկ A3-ի վրա՝ 1.5Գբ: Բոլոր երեք մոդելների ներքին հիշողությունը կազմում է 16Գբ: Ցանկության դեպքում այն հնարավոր է շատացնել MicroSD քարտերի հաշվին: Այս նոր մոդելների հետևի տեսախցիկը 13Մպ է, իսկ առջևինը՝ 5Մպ: Galaxy A7 և Galaxy A5-ի դեպքում տեսախցիկն ունի օպտիկական կայունացման համակարգ:
Galaxy A7-ն ունի 3300 Մա/ժ մարտկոց, իսկ A5-ն ու A3-ը համապատասխանաբար ունեն 2900 և 2300 Մա/ժ մարտկոցներ: Ներկայացված բոլոր մոդելներն աշխատում են Android 5.1 օպերացիոն համակարգով: