Google-ում այս բառը որոնելու դեպքում Ձեր սմարթֆոնը կվերածվի հարթաչափի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhG4EJ6zb0RkCb2EkbjtNKqdJqwAhbA9uaZe7sDTWcmIfdjD2qIHmNqeoY2HzUe1gcEIKxwEkl-2anm98jr7U_XY9eCgTENkisVYYtDRS6SzL0-ltSiOyCK7FWSDrEj72o71yAFMRnLPZ59/s640/bubble+level.jpg)
Google որոնողական համակարգում որևէ բան փնտրելու դեպքում երբեմն արդյունքները ցուցադրվում են գործիքների կամ ծառայությունների տեսքով: Օրինակ calculator գրելու դեպքում կարող եք միանգամից տեսնել հաշվիչը, կամ weather գրելու դեպքում կտեսնեք եղանակը: Պարզվում է, որ Google-ում կա նաև համապատասխան որոնում, որից հետո ցուցադրվում է հարթաչափի գործիքը: Բնականաբար այս որոնումը աշխատում է միայն մոբայլ սարքերի վրա, քանի որ դրանք ունեն թեքվածության անկյունը չափող հատուկ սենսորներ: Այսպիսով հարթաչափը տեսնելու համար բավական է Google-ի բջջային տարբերակում գրել «bubble level» կամ «spirit level» արտահայտությունները: