Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Թողարկվել է WhatsApp ծրագրի դեսկթոփ տարբերակը Windows և OS X համակարգերի համար

Թողարկվել է WhatsApp ծրագրի դեսկթոփ տարբերակը Windows և OS X համակարգերի համար



WhatsApp բազմապլատֆորմ մեսենջերից արդեն կարելի է օգտվել Windows և OS X օպերացիոն համակարգերում: Այս ծրագիրը սկզբնական շրջանում հասանելի էր Android, iOS, Blackberry և Windows Phone համակարգերի համար, իսկ 2015 թվականի սկզբից թողարկվեց նաև վեբ տարբերակը: Ծրագրի դեսկթոփ տարբերակի միակ թերությունն այն է, որ այն կախված է բջջային տարբերակից և չի կարող աշխատել դրանից անկախ: Այսինքն այն աշխատում է հայելային ռեժիմում և ցուցադրում է հեռախոսի վրա ստացված հաղորդագրությունները:

Կարդալ ավելին
Opera-ն թողարկել է անվճար VPN հավելված iOS-ի համար

Opera-ն թողարկել է անվճար VPN հավելված iOS-ի համար


iPhone-ի և iPad-ի օգտատերերն արդեն կարող են օգտվել անվճար Opera VPN հավելվածից, որը թույլ է տալիս շրջանցել տարածքային սահմանափակումները և մուտք գործել սոցիալական ցանցեր կամ այլ կայքեր: Opera VPN հավելվածը թույլ է տալիս ընտրել 5 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Սինգապուր և Նիդերլանդներ) որևէ մեկը և մուտք գործել համացանց ընտրված երկրի IP հասցեով: 



Հիշեցնեմ, որ վերջերս Opera ընկերությունը ներդրել է անվճար VPN ծառայություն նաև անհատական համակարգիչների համար նախատեսված Opera դիտարկիչներում:



Ցավոք Անդրոիդի համար Opera VPN հավելվածը դեռ հասանելի չի, սակայն կարող եք օգտվել անվճար Hola VPN հավելվածից, որը գերազանց կատարում է իր առջև դրված խնդիրները:

Կարդալ ավելին
Ինչպես գրանցել դոմեյն «.հայ» դոմեյնային տիրույթում (Տեսանյութ)

Ինչպես գրանցել դոմեյն «.հայ» դոմեյնային տիրույթում (Տեսանյութ)


Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սարգիս Հրաչյանը

Կարդալ ավելին
Youtube-ի վիդեոն mp3 ձևափոխելու և ներբեռնելու հերթական կայքը

Youtube-ի վիդեոն mp3 ձևափոխելու և ներբեռնելու հերթական կայքը



Համացանցում գոյություն ունեն մի շարք կայքեր ու ծրագրեր, որոնք թույլ են տալիս ձևափոխել Youtube-ի վիդեոն mp3 ֆորմատի և ներբեռնել այն: Վերջերս հանդիպել եմ նմանատիպ մի կայքի, որից օգտվելը շատ պարզ է և ամենակարևորը շատ արագ: Կայքում անհրաժեշտ է ընդամենը գրել Youtube-ի տեսանյութի հասցեն և սեղմել Convert կոճակը: Հաշված վայրկյաններ անց արդեն կարող եք տեսնել mp3 ֆայլը ներբեռնելու կոճակը:


Այս կայքի առավելությունն այն է, որ առկան չեն մի քանի տասնյակ խափուսիկ կոճակներ և միանգամից տրամադրվում է mp3 ֆայլը ներբեռնելու ուղիղ հղում:

Կարդալ ավելին
Ինչպես ցանկացած վայրում տեսնել Chrome-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը

Ինչպես ցանկացած վայրում տեսնել Chrome-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը



Ինչպես գիտեք Google Chrome ինտերնետ դիտարկիչը առաջարկում է օգտատերերին պահպանել այցելվող կայքերի գաղտնաբառերը և հետագայում այդ կայքերը նորից այցելելու դեպքում գաղտնաբառերն ավտոմատ լրացվում են պահանջվող դաշտում: Այդ գաղտնաբառերի ցանկը հասանելի է նաև Chrome-ի գաղտնաբառերի կարգավորումների էջի վրա (chrome://settings/passwords):


Սակայն դեպքեր են լինում, երբ Ձեր համակարգչից հեռու եք գտնվում և կարիք է լինում վերհիշել Chrome-ում պահպանված գաղտնաբառերից մեկը: Այդ դեպքում կարող եք տեսնել Ձեր գաղտնաբառերը մուտք գործելով http://passwords.google.com էջը


Հաշվի առեք, որ այս մեթոդը աշխատում է այն դեպքում, եթե Ձեր Google Chrome-ի վրա մուտք եք գործել Ձեր Google-ի պրոֆիլով և միացրել եք տվյալների սինխրոնիզացիան:


Կարդալ ավելին
«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ

«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ



Android օպերացիոն համակարգի համար նախատեսված «Google Keyboard» ծրագրի նոր տարբերակում կատարվել են մի քանի փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Ամենանշանակալից փոփոխությունը կարելի է համարել  մի ձեռքով գրելու ռեժիմի ավելացումը: Այս ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված մենյույում ընտրեք երկրորդ նշանը:


«Google Keyboard»-ի նոր տարբերակում կատարվել են նաև արտաքին ինտերֆեյսին վերաբերող փոփոխություններ: Այժմ հնարավոր է ընտրել երկու թեմաներից որևէ մեկը (նախկինում 4-ն էին), սակայն կարող եք միացնել կամ անջատել ստեղների կողքը հայտնվող շրջանակները: Հնարավորություն կա նաև ինքնուրույն որոշել ստեղների չափսերը:


«Google Keyboard»-ի նոր տարբերակում ավելացել են նաև մի քանի «շարժումներ»: Այժմ ամբողջ բառը ջնջելու հնարավոր է ջնջել Backspace կոճակի վրա մատը աջից ձախ տեղաշարժելով: Հնարավոր է նաև ղեկավարել կուրսորի դիրքը Spacebar-ի վրա մատը շարժելով:


Նշեմ, որ այս փոփոխությունները առկա են Google Keyboard-ի վերջին տարբերակում, որը կարող եք ներբեռնել Google Play-ից: Եթե այնուամենայնիվ Ձեր հեռախոսի համար դեռևս հասանելի չի նոր տարբերակը, ապա կարող եք այն ներբեռնել այստեղից (32 բիթի համար, 64 բիթի համար):

Կարդալ ավելին
Ինչ տեսք ունեն ծանուցումները հեռախոսի էկրանին, երբ Դուք ունեք ավելի քան 8 միլիոն հետևորդ (Տեսանյութ)

Ինչ տեսք ունեն ծանուցումները հեռախոսի էկրանին, երբ Դուք ունեք ավելի քան 8 միլիոն հետևորդ (Տեսանյութ)



Պատկերացրեք Դուք միացրել եք Ձեր հեռախոսի վրա տեղադրված Instagram-ի ծանուցումների ֆունկցիան և ունեք մոտ 8 միլիոն հետևորդ: Չնայած ավելի լավ է չպատկերացնել այդպիսի իրավիճակ, քանի որ սմարթֆոնը սկսում է անկառավարելի դառնալ :)



Տեսանյութում ցուցադրված փորձը կատարել է 433 ֆուտբոլային էջի ադմինը, որի գրառումներն ունենում են միջինը 200 հազար լայք:
Կարդալ ավելին
Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր Material դիզայնը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր Material դիզայնը



Google ընկերությունը շարունակում է ձևափոպել իր ծառայությունները և աստիճանաբար սկսում է ամենուրեք կիրառել Material ինտերֆեյսը: Մոտ ժամանակներում նախատեսվում է այս դիզայնը կիրառել նաև Youtube կայքում: Եթե ցանկանում եք ժամանակից շուտ տեսնել այս դիզայնը, ապա պետք է կատարել մի քանի պարզ քայլեր՝


1.Այցելեք  https://www.youtube.com/?gl=US
2.Սեղմեք ctrl + shift + i
3.Բացեք «Resources» պատուհանը և Youtube դոմեյնից ջնջեք VISITOR_INFO1_LIVE դաշտը:



4.Բացեք «Console» պատուհանը, գրեք ներքևի տեքստը և սեղմեք Enter:


document.cookie="VISITOR_INFO1_LIVE=Qa1hUZu3gtk;path=/;domain=.youtube.com";



Նշեն, որ նոր ինտերֆեյսը կակտիվանա միայն այն դեպքում, եթե Դուք մուտք գործած չեք Youtube: Հակառակ դեպքում պետք է դուրս գաք Ձեր պրոֆիլից (Log-out):

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Կարդալ ավելին