«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Android օպերացիոն համակարգի համար նախատեսված «Google Keyboard» ծրագրի նոր տարբերակում կատարվել են մի քանի փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Ամենանշանակալից փոփոխությունը կարելի է համարել մի ձեռքով գրելու ռեժիմի ավելացումը: Այս ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված մենյույում ընտրեք երկրորդ նշանը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTeKakpcCvCNijQfq_qTkWW1673I5hQoQPGlVBTFQvN0A_HLJ6AcWeKe2TFvU7J904E4Ra8ydfx4yCSXmgly_kOOTRGQnIV168mLvRKTKeqZguBNBMivmi7W3AmHpHsjLgoM8z0X028mkY/s640/Google+keyboard+armblog.png)
«Google Keyboard»-ի նոր տարբերակում կատարվել են նաև արտաքին ինտերֆեյսին վերաբերող փոփոխություններ: Այժմ հնարավոր է ընտրել երկու թեմաներից որևէ մեկը (նախկինում 4-ն էին), սակայն կարող եք միացնել կամ անջատել ստեղների կողքը հայտնվող շրջանակները: Հնարավորություն կա նաև ինքնուրույն որոշել ստեղների չափսերը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgkacisZZrKuu49GWiSMF4vZkhO43MwEtWD1S6n0-zWPUfXSAOSM5QVbT-4hraPmmSGbaagIQaGbTYsC-ZnAVCdVLGuXEjaeg-JLu47MyQmVP8P2PM4Nt2mfPcmdu8z4tsQiPRgoXuNsoHm/s640/Screenshot_2016-05-04-14-13-17.png)
«Google Keyboard»-ի նոր տարբերակում ավելացել են նաև մի քանի «շարժումներ»: Այժմ ամբողջ բառը ջնջելու հնարավոր է ջնջել Backspace կոճակի վրա մատը աջից ձախ տեղաշարժելով: Հնարավոր է նաև ղեկավարել կուրսորի դիրքը Spacebar-ի վրա մատը շարժելով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjA4NBg9asbsDTyIV8GHlHPbBZ9SVo0R_rHh4_8GBYkYCWRNFr1trCfueZk3-UaYxSr-VCGxwVd7YEU-BajZ9nsfRAqjx-U82SJMHNTPXbPVDvDYHlnRXwM9enFHwrXBRdbD_A-ZR8IY8bb/s640/2016-05-04_14-21-51.png)
Նշեմ, որ այս փոփոխությունները առկա են Google Keyboard-ի վերջին տարբերակում, որը կարող եք ներբեռնել Google Play-ից: Եթե այնուամենայնիվ Ձեր հեռախոսի համար դեռևս հասանելի չի նոր տարբերակը, ապա կարող եք այն ներբեռնել այստեղից (32 բիթի համար, 64 բիթի համար):