Ինչպես Google Chrome-ի հավելվածները տեղադրել Firefox-ի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4Kv3lS_kNtDoRQ3YE4UM8MtXzA_NV83fRNi3xf7q0BIXBBrKnm3iSyJQWEeftZ7LHLHvx9CIerfC6wZQmfD8YABbclLmTDDD_QIAW-2AoegkJA-WPMbdNf55quA8LlCOi2f6P_9luHXsd/s640/install-google-chrome-extensions-firefox.png)
Ս.թ. օգոստոսի 2-ին նախատեսվում է թողարկել Firefox ինտերնետ դիտարկչի 48-րդ տարբերակը, որը WebExtensions տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ աշխատելու է Google Chrome-ի համար նախատեսված հավելվածների մեծ մասին հետ: Իսկ մինդ այդ կարող եք տեղադրել Firefox-ի Nightly 49 տարբերակը և օգտվել Chrome-ի հավելվածներից: Այս գործընթացը ավտոմատացնելու համար ստեղծվել է Chrome Store Foxified հավելվածը, որը Google Chrome Store-ում get Google Chrome կոճակը փոխարինում է add to Firefox կոճակով և ավտոմատ ձևափոխում է .crx հավելվածները .xpi ֆորմատի: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես դա անենք:
1.Ներբեռնեք և տեղադրեք Firefox-ի Nightly 49-ը:
2.Firefox-ով բացեք Chrome Store Foxified հավելվածի էջը:
3. Սեղմեք Add to Firefox կոճակ և տեղադրեք:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh35fOxWI2gWG6lRLsxCxq3dqIYuUCLbTugGdXTVT6ByNu_VkoJRpHyThfbtKUozm4x84tf4BjJzME_25oye8ogoDsiS3djruzIIVKWPoLQ2TxxU8cqL0aon_Be7efp6E9CDFvh1K_Cvv9A/s640/2016-05-25_14-43-18.png)
Այս քայլերից հետո բացեք Chrome Store-ում գտնվող ցանկացած հավելվածի էջ և սեղմեք Add to Firefox կոճակը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhkpdnBcKTZPdsyNrpybuxifvG49G5zqNw9IIU0YTcIX5tOzNlDX1i7cOAQdtsSlESQOHZjIzZRww-u9o-kMyh9QSgKN1QQ3zh0p4VIUTg8HMBLBQ_AJqs-2w8qauTCDHF-Lhi6eG4DRe9k/s640/2016-05-25_14-27-30.png)
Տեղադրման ընթացքում առաջարկվում է երկու տարբերակ՝ տեղադրել ժամանակավոր կամ գրանցվել Mozilla-ի կայքում և գեներացնել նոր բանալի: Ճիշտն ասած առաջին տարբերակի դեպքում ինձ մոտ չստացվեց, իսկ ահա երկրորդ տարբերակը ընտրելով ստացվեց:
Ճիշտ է, որոշ հավելվածներ արտաքնապես կամ ֆունկցիոնալ առումով կարող են թերի աշատել, բայց հավելվածների մեծ մասի համար այս մեթոդն իրոք օգտակար է: