Այսօրվանից սկսած Մարս մոլորակը կմոտենա երկրին և գիշերները անզեն աչքով նկատելի կլինի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1Q62v6QQrZeQMVMbgLI-WB6EB71H0i22bSk-xMxJooiQSUbDkVBZ41W57VYVmJSNMmIrhPnUT3RrovUP06l9WorREUsxRpEBfbm4pLqxxaS8dx5WsLEKL72MShUlegXt4GnUGdvO_o_MW/s640/MarsOpposition20072-full2%255B1%255D.jpg)
Այսօրվանից սկսած մոտ երկու շաբաթ Մարս մոլորակը կմոտենա Երկիր մոլորակին և կդասավորվի այնպես, որ Երկիրը կհայտնվի Մարսի ու Արեգակի ուղիղ արանքում: Մարսի և Երկիր մոլորակի միջև հեռավորութոյւնը կկազմի 75,6 միլիոն կիլոմետր: Մարսը դեռ այսքան չէր մոտեցել Երկրին վերջին 11 տարիների ընթացքում: Իսկ ամենամոտ հեռավորություն գրանցվել է 2003 թվականին: Այն ժամանակ Երկրի ու Մարսի միջև եղած հեռավորությունը ռեկորդային էր և կազմում էր 56 միլիոն կիլոմետր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgXYFMBebry0rniZUcbzNaJv-a-oYZKwqQdFO9wclc0y-yqaNpzgpWev9W4qKmW9GnEbH44jayd5kZ6MZ91x052Hk1atQ0p5YC3QiUJz2LmeVDBkO9Vc5WjoWDAyFkK3uSN9mdpCXKN_USe/s640/mars_na_nebe_protivostoyanie_2016%255B1%255D.png)
Այսօրվանից սկսած երկնքում հնարավոր կլինի տեսնել Կարմիր մոլորակը, որը գիշերները կլուսարձակվի ավելի ուժեղ: Այս օրերին Մարսը 7 անգամ ավելի պայծառ կլինի Սատուրնից և 17 անգամ Անտարես աստղից: