Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
ArmHang խաղի նոր տարբերակում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները

ArmHang խաղի նոր տարբերակում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները



Հարգելի այցելուներ, Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված ArmHang խաղի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են երկու մեծ փոփոխություններ: Նախևառաջ խաղում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները: Խաղից առաջ կամ կարգավորումներում խաղացողներն այսուհետ կարող են ընտրել ծրագրի ինտերֆեյսի և բառերի լեզուն: Ընդ որում, յուրաքանչյուր լեզու ընտրելու դեպքում ցուցադրվում է այդ լեզվին համապատասխան բառեր: Օրինակ անգլերենի դեպքում «ՀՀ քաղաքներ» բաժնի փոխարեն կցուցադրվի «Cities of USA» բաժինը, իսկ ռուսերենի դեպքում՝ «Города России» բաժինը: 


Խաղում ևս 2 լեզուների ավելացումը փաստորեն 3 անգամ շատացնում է հասանելի բառերի քանակը: Այժմ այս խաղի միջոցով կարող եք ստուգել նաև Ձեր անգլերենի և ռուսերենի իմացությունը:


ArmHang խաղի մյուս նշանակալի փոփոխությունը կապված է կրկնվող բառերի հետ: Այժմ խաղի ընթացքում բառերը կկրկնվեն միայն այն դեպքում, երբ Ձեր ընտրած բաժիններին համապատասխան բառերը սպառվեն:

Կարդալ ավելին
Այս հավելվածը հնարավորություն է տալիս քայլելով կամ վազելով գումար վաստակել

Այս հավելվածը հնարավորություն է տալիս քայլելով կամ վազելով գումար վաստակել


Ամիսներ առաջ թողարկված և փակ բետա փորձարկման փուլում գտնվող Bitwalking հավելվածը վերջերս հասանելի է դարձել Android-ի բոլոր օգտատերերի համար: Քայլելու կամ վազելու ընթացքում հավելվածը գեներացնում և օգտատերերին վճարում է Bitwalking Dollars կոչվող թվային փոխարժեքով գումար: 10 հազար քայլ (մոտ 8կմ) կատարելու դեպքում հավելվածը վճարում է 1BW$, որը համարժեք է 1$-ին: Մեկ օրվա մեջ հավելվածն առայժմ թույլ է տալիս վաստակել առավելագույնը 3BW$:



Այս հետաքրքիր ստարտափի մեջ հեղինակները ներդրել են բավականին մեծ գումար և նախատեսում են ապագայում համագործակցել հայտնի սպորտային, առողջապական և այլ ընկերությունների հետ:



Bitwalking-ը թույլ է տալիս օգտատերերին գնել կամ վաճառել վաստակած BW գումարը, սակայն այս ֆունկցիան առայժմ Հայաստանում հասանելի չէ: Վաստակած գումարը հնարավոր է ծախսել նաև հատուկ վիրտուալ խանութում՝ Bitwalking Store-ում, որը կբացվի մոտ ապագայում: Տվյալ պահին հավելվածում հարցում է անցկացվում, թե հատկապես որ ծառայության վրա են օգտատերերը ցանկանում ծախսել իրենց գումարը (օր. Dropbox կամ Netflix):




Bitwalking հավելվածից օգտվելը բավականին պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը Play Store-ից ներբեռնել այս հավելվածը և գրանցվել՝ նշելով հեռախոսահամարը: Գրանցվելուց հետո պետք է գրել SMS-ով եկած կոդը և հաստատել էլեկտրոնային փոստին ստացած նամակը: Այնուհետև քայլելու ընթացքում կարող եք բացել և ֆոնային ռեժիմում թողնել այս հավելվածը: Նշեն նաև, որ հավելվածի աշխատանքի համար պետք է մշտապես ակտիվացված լինի սմարթֆոնի GPS-ը:



Կարդալ ավելին
Google-ի որոնման արդյունքներում ավելացել է գույների RGB ու Hex արժեքները ցուցադրող գործիք

Google-ի որոնման արդյունքներում ավելացել է գույների RGB ու Hex արժեքները ցուցադրող գործիք


Google-ի որոնման դաշտի միջոցով միանգամից ցուցադրվող գործիքներին ավելացավ ևս մեկը, որը հատկապես օգտակար է դիզայներների և լուսանկարիչների համար: Այժմ Google-ի որոնման դաշտում գրելով «RGB to Hex» արտահայտությունը միանգամից կցուցադրվի մի գործիք, որի միջոցով կարող եք ընտրել ցանկացած գունային գամմա և տեսնել դրա համապատասխան RGB ու HEX արժեքները: Կարող եք նաև սեղմել Show Color Values կոճակի վրա և բացված դաշտում տեսնել HSV, HSL և CMYK արժեքները:
Կարդալ ավելին
Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար

Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար


Google ընկերությունը թողարկել է Noto կոչվող տառատեսակների նոր ընտանիքը, որը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և պարունակում է ավելի քան 110 հազար նշան: Այս տառատեսակներում բաց թողնված չի Յունիկոդի ոչ մի նշան: Google-ը այս տառատեսակները ստեղծել է 5 տարիների ընթացքում՝ Monotype և Adobe ընկերությունների աշխատակիցների օգնությամբ:


Noto անունը առաջացել է «No more tofu» բառակապակցությունից, որը նշանակում է այլևս ոչ մի tofu (երբ համակարգիչը չի կարողանում ցուցադրել որևէ նշան, ապա այն ցուցադրում է դատարկ քառակուսի նշան (), որն էլ կոչվում է tofu): Այսինքն Google-ը այս տառատեսակներով պայքարում է բացակայող նշանների դեմ:

Noto տառատեսպակները հասանելի են բոլորի համար և ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել դրանք: Ամբողջական փաթեթի ծավալը 472Մբ, որտեղ հիմնականում մեծ ծավալ են զբաղեցնում չինական ընտանիքի տառատեսակները: Հնարավորություն կա նաև Noto-ի կայքից ընտրել համապատասխան լեզվի տառատեսակները և ներբեռնել:


Noto տառատեսակները հնարավոր է օգտագործել սեփական ծրագրերում, բջջային հավելվածներում և իհարկե վեբ կայքերում: 


Ի դեպ, այս տառատեսակները վեբ կայքերում տեղադրելու ուղեցույցում ցուցադրում է նաև  հայերեն տառատեսակի օգտագործման եղանակը:


Կարդալ ավելին
GTA V խաղի այս նոր հավելվածում ավելացել է պայթող Samsung Galaxy Note7

GTA V խաղի այս նոր հավելվածում ավելացել է պայթող Samsung Galaxy Note7



Խաղերի մոդիֆիկացիաներ ստեղծող HitmanNiko կեղծանունով օգտատերը GTA V խաղի համար ստեղծել է հատուկ հավելված (mod) և այնտեղ ավելացրել է պայթող Samsung Galaxy Note7 սմարթֆոն: Ինչպես երևում է տեսանյութում, Samsung Galaxy Note7 սմարթֆոնը կարելի է նետել կամ ամրացնել տարբեր մակերեսների վրա: Հիշեցնեմ, որ վերջերս մի քանի դեպքեր են գրանցվել, երբ օգտատերերի Samsung Galaxy Note7 հեռախոսները այրվել են և դրանց հետևանքով առաջացել են հրդեհներ:
Կարդալ ավելին
Google-ն այլևս չի թողարկելու Nexus ապրանքանիշով սմարթֆոններ

Google-ն այլևս չի թողարկելու Nexus ապրանքանիշով սմարթֆոններ


2010 թվականին Google և HTC ընկերությունները ներկայացրեցին միահամուռ ուժերով ստեղծված սմարթֆոնը, որը կոչվում էր Nexus One: Այդ իրադարձությունից հետո ստեղծվեցին բազմաթիվ Nexus սմարթֆոններ, պլանշետներ և նույնիսկ նվագարկիչներ: Սակայն երեկ Google Pixel սմարթֆոնները ներկայացնելուց հետո Google-ը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Nexus ապրանքանիշային անունը: Տարբերվելու են նաև Nexus և Pixel սմարթֆոնների առաջխաղացման ռազմավարությունները: Google-ն այլև չի նախատեսում ստեղծել ամենավերջին տեխնիկական պարամետրերով սմարթֆոններ և դրանք վաճառել համեմատաբար էժան գներով: Դրա փոխարեն շեշտը դրվելու է այդ սմարթֆոնների վրա սեփական ծրագրային ապահովումների ամենավերջին տարբերակների տեղադրման վրա (օրինակ Google Assistant):
Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները

Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները


Ինչպես և սպասվում էր, երեկ Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները, որոնք արտադրվելու են HTC-ի կողմից: Սրանք առաջին սմարթֆոններն են, որոնք ներառելու են Google Assistant ձայնային օգնականին: 



Ընդհանուր առմամբ Google-ը նշում է մի քանի առանցքային առանձնահատկություններ, որոնք ունեն այս սմարթֆոնները՝ Google Assistant-ի առկայությունը, շուկայում մինչ այժմ հայտնված լավագույն տեսախցիկը, ամպային ծառայությունում ֆայլեր պահպանելու անսահմանափակ տարածքի հնարավորությունը, Android-ի ամենաթարմ տարբերակը, 24/7 շուրջօրյա տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Daydream վիրտուալ իրականության սարքի հետ աշխատանքը:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները միմյանցից տարբերվում են էկրանի ու կորպուսի չափսերով և մարտկոցով: Google Pixel-ն ունի 5 դյույմանոց AMOLED էկրան՝ 1920х1080 թողունակությամբ, իսկ Pixel XL-ը՝ 5.5 դյույմանոց AMOLED էկրան՝ Quad HD թողունակությամբ: Google Pixel-ի մարտկոցը 2770 մԱ/ժ է, իսկ XL-ինը՝ 3450 մԱ/ժ: 


Սմարթֆոնների մարտկոցները պատրաստված են արագ լիցքավորման տեխնոլոգիայով և 15 րոպե լիցքավորելը կբավականացնի 7 ժամ անոնիմ աշխատանքի համար: Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 821 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն և 32/128Գբ ներքին հիշողություն:



Սմարթֆոնների հիմնական տեսախցիկում օգտագործվում է Sony IMX378 12.3 ՄՊ սենսորը: DxOMark ընկերության մասնագետները արդեն հասցրել են գնահատել այս տեսախցիկը և այն համարել լավագույնը շուկայում: Տեսախցիկը 100 բալից ստացել է 89 միավոր: Սմարթֆոնների առաջնային մասում տեղադրված է Sony IMX179 8Մպ տեսախցիկ:



Google Pixel սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 650 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 750 դոլար: Google Pixel XL սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 770 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 870 դոլար: Այսինքն այս երկու սմարթֆոնների բազային մոդելների գները մոտ են iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների գներին:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները աշխատում են Android 7.0 օպերացիոն համակարգով, որի վրա տեղադրված է հատուկ Pixel Launcher ինտերֆեյսը: Սմարթֆոնները հասսանելի են լինելու սև, արծաթագույն և կապույտ գույներով:
Կարդալ ավելին
Dropbox-ը դադարում է ցուցադրել html էջերը

Dropbox-ը դադարում է ցուցադրել html էջերը

Dropbox ֆայլային հոսթինգը դադարեցնում է ցուցադրել html ֆայլերը: Այսինքն, եթե նախկինում հնարավոր էր html ֆայլեր տեղադրել Dropbox-ի վրա և դրանց public հասցեներով բացել և տեսնել գեներացված կայքերը, ապա այժմ այդ հասցեները գրելով պարզապես համակարգչի մեջ ներբեռնվում են html ֆայլերը: 

Սա անկասկած բացասական փոփոխություն է, քանի որ բազմաթիվ օգտատերեր (այդ թվում՝ ես) Dropbox-ը օգտագործում էին իրենց ինտերնետային էջերը տեղադրելու և ցուցադրելու համար: Փաստորեն այժմ ստիպված ենք լինելու html էջերը տեղափոխել որևէ ինտերնետ հոսթինգի վրա:
Կարդալ ավելին
Ֆեյսբուքը թողարկել է Messenger-ի թեթևացված տարբերակը, որը նախատեսված է համեմատաբար թույլ սմարթֆոնների համար

Ֆեյսբուքը թողարկել է Messenger-ի թեթևացված տարբերակը, որը նախատեսված է համեմատաբար թույլ սմարթֆոնների համար


Համեմատաբար թույլ սմարթֆոնների օգտատերերը նախընտրում են չօգտվել Facebook-ի հավելվածից և դրա փոխարեն օգտագործում են ավելի քիչ ռեսուրսներ պահանջող Facebook Lite հավելվածը: Այժմ նմանատիպ փոխարինող հավելված է հայտնվել նաև Ֆեյսբուք Մեսենջերի համար: Թողարկված նոր հավելվածը կոչվում է Facebook Messenger Lite և հասանելի է Անդրոիդ սմարթֆոնների համար: Առայժմ այս նոր հավելվածը Google Play-ում հասանելի է մի քանի երկրների օգտատերերի համար (Քենիա, Մալազիա, Շրի Լանկա, Թունիս, Վենեսուելա) և հետագայում հասանելի կլինի բոլոր երկրների համար: Սակայն, եթե մինչ այդ ցանկանում եք ներբեռնել և օգտագործել այս հավելվածը այլ երկրներում (այդ թվում Հայաստանում), ապա կարող եք ներբեռնել անմիջապես apk ֆայլը:
Կարդալ ավելին
Այս լուսանկարները ցույց են տալիս պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների տարբերությունը

Այս լուսանկարները ցույց են տալիս պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների տարբերությունը

























Կարդալ ավելին