Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Այս հավելվածով կարող եք լուսանկարում առկա մարդուն ծերացնել, փոխել սեռը կամ դեմքին ժպիտ ավելացնել

Այս հավելվածով կարող եք լուսանկարում առկա մարդուն ծերացնել, փոխել սեռը կամ դեմքին ժպիտ ավելացնել


FaceApp կոչվող հավելվածը թույլ է տալիս մարդու դեմք պարունակող լուսանկարի վրա տեղադրել ժպտացող ատամնաշար: FaceApp-ում կան նաև մի քանի այլ հետաքրքիր ֆիլտրեր: Օրինակ կարող եք փոխել սեռը, ծերացնել կամ երիտասարդացնել դեմքը:



FaceApp հավելվածն հասանելի է iOS և Անդրոիդ համակարգերի օգտատերերի համար:


Կարդալ ավելին
Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված նոր խաղ: Rex Run

Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված նոր խաղ: Rex Run



App Store-ում հայտնվել է Rex Run անունով ժամանցային նոր խաղ, որի հեղինակը հայ է: Խաղը հասանելի է iOS համակարգի օգտատերերի համար: Խաղում անհրաժեշտ է պարզապես սեղմել սմարթֆոնի էկրանի վրա, որպեսզի Rex անունով դինոզավրը խուսափի կակտուսներից: Հիշեցնեմ, որ նմանատիպ խաղ կա նաև Google Chrome-ում: Այն խաղալու համար պետք է անջատեք սարքի ինտերնետը և բացեք որևէ կայք:

Կարդալ ավելին
Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում

Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում



Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և  մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Գլոբբինգը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և Հայաստան (վերջերս նաև ԼՂՀ) է առաքում ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՌԴ-ից գնված ապրանքները:



Գլոբբինգից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները: Գլոբբինգից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:



Վերջերս Գլոբբինգը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել Ձեր գլոբբինգի հաշիվ և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ:


Կարդալ ավելին
Grand Theft Auto V խաղի վաճառքի ցուցանիշը անցել է 75 միլիոնը

Grand Theft Auto V խաղի վաճառքի ցուցանիշը անցել է 75 միլիոնը


Rockstar Games-ը 3.5 տարվա մեջ վաճառել է Grand Theft Auto V խաղի ավելի քան 75 միլիոն օրինակ, ընդ որում միայն անցած տարի օգտատերերը գնել են 15 միլիոն օրինակ:



Հիշեցնեմ, որ Rockstar Games-ը PlayStation 3 և Xbox 360 կոնսոլների համար թողարկել է Grand Theft Auto V խաղը 2013 թվականի սեպտեմբերին, հետագայում 2014 թվականին թողարկել է PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար, և միայն 2015 թվականին նոր թողարկել է համակարգչային տարբերակը:

Կարդալ ավելին
Windows 10-ի թարմացման մեջ կհայտնվի Compact Overlay ֆունկցիան, որը թույլ կտա աշխատելու ընթացքում դիտել տեսահոլովակներ

Windows 10-ի թարմացման մեջ կհայտնվի Compact Overlay ֆունկցիան, որը թույլ կտա աշխատելու ընթացքում դիտել տեսահոլովակներ


Windows 10-ի Creators Update թարմացման մեջ կհայտնվի Compact Overlay ֆունկցիան, որը թույլ կտա միաժամանակ աշխատել և դիտել տեսահոլովակներ: Այսինքն Movies & TV ծրագրի պատուհանը հնարավոր կլինի տեղադրել էկրանի վրա գտնվող այլ ծրագրերի վրա և աշխատելու ընթացքում տեսահոլովակը միշտ կմնա ամենավերևում: Հիշեցնեմ, որ Creators Update-ը հավանաբար հասանելի կլինի ս.թ. ապրիլին:
Կարդալ ավելին
Ֆեյսբուքի բջջային տարբերակում ավելացել է Explore բաժինը, որտեղ ցուցադրվում են այն էջերի գրառումները, որոնց չեք հետևում

Ֆեյսբուքի բջջային տարբերակում ավելացել է Explore բաժինը, որտեղ ցուցադրվում են այն էջերի գրառումները, որոնց չեք հետևում


Ֆեյսբուքի Անդրոիդ հավելվածում հայտնվել է EXPLORE անվանումով նոր էջ, որտեղ ցուցադրվում են նաև այն էջերի գրառումները, որոնց օգտատերը չի հետևում: Այս պահին որևէ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա Ֆեյսբուքի կողմից և հայտնի չէ, թե այս ֆունկցիան երբ հասանելի կլինի նաև iOS-ի համար: Հայտնի չէ նաև, թե հատկապես ինչ սկզբունքով են ընտրվում այդ էջերը: Հավանաբար ցուցադրվում են այն էջերը, որոնց հետ երևբևէ առնչվել եք (օրինակ լայքել/տարածել եք այդ էջերից ինչ-որ գրառումներ, Ֆեյսբուքում որոնել եք այդ էջերը), կամ էլ ցուցադրվում են ընկերների կողմից հավանած ու քննարկվող էջերի գրառումները:
Կարդալ ավելին
ArmCulture AR հավելվածի միջոցով քաղաքի արձանները «կենդանանում» են

ArmCulture AR հավելվածի միջոցով քաղաքի արձանները «կենդանանում» են


Անցած տարեվերջին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ թողարկվեց ArmCulture AR հավելվածը, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց համացանցում և օգտատերերի շրջանում: Հավելվածի միջոցով, որը հիմնված է լրացված իրականության (Augmented Reality/ AR) տեխնոլոգիայի վրա, հնարավոր է «սքանավորել» Երևանի Ազատության հրապարակում գտնվող Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի արձանները և տեսնել իրենց եռաչափ պատկերները, լսել տվյալ ստեղծագործողի ձայնային հաղորդագրությունը, նաև լուսանկարվել եռաչափ պատկերի հետ և տեղադրել սոցցանցերում։ ArmCulture AR հավելվածը անվճար հասանելի է Google Play Market-ում և AppStore-ում:



Սուրբ Սարգսի տոնի առթիվ ArmCulture AR նախագծի հեղինակները պատրաստել են ևս մեկ անակնկալ. «սքանավորելով» Հովհ. Թումանյանի արձանը կարելի է լսել հեղինակի հայտնի սիրային բանաստեղծություններից մեկը:


Թեև AR հավելվածները նոր չեն աշխարհում, սակայն այսպիսի ֆորմատը` քաղաքի արձանների «կենդանացումը», առաջին անգամ է կիրառվում Հայաստանում:

Լրացված իրականության տեխնոլոգիան լայն հնարավորություններ է տալիս` համադրելու շրջակա միջավայրի օբյեկտները թվային բովանդակության հետ` լինի տեսանյութ, ձայնահաղորդագրություն, նկար կամ անիմացիա: AR hավելվածները արդյունավետ կիրառություն ունեն աշխարհում ոչ միայն մշակույթի, այլև կրթության, ինտերիեր-դիզայնի, բիզնեսի, ժամանցի վայրերի, անգամ պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում։ AR հավելվածի միջոցով, օրինակ, հնարավոր է յուրաքանչյուր պատկեր հավելել տեսաձայնաշարային ուղեկցությամբ, մի քանի վայրկյանում ցանկացածին հանդերձավորել Մեծ Հայքի նահանգներից որևէ մեկի կամ բոլորի տարազներով ու լուսանկարել, կամ եռաչափ անիմացիոն պատկերի տեսքով կենդանություն տալ գրքերի պատկերազարդումներին։

ArmCulture AR հավելվածը ստեղծվել է ARLOOPA ընկերության կողմից, որն ունի նախկինում արված բազմաթիվ այլ նախագծեր` նվիրված մշակութային արժեքներին: Համագործակցելով Հովհ. Թումանանի թանգարանի հետ ընկերությունը ստեղծել է AR հավելված, որի միջոցով կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի եռաչափ պատկերը թանգարանի սրահում, ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոնցների շնորհիվ «ընկղմվել» Թումանյանի հայրենիք` Լոռվա մարզի գեղեցիկ բնության մեջ:

Վ. Սարոյանի 108 ամյակի տոնակատարություններին ընդառաջ ստեղծվեց հայ գրողի անիմացված պատկերը: Անցած տարի՝ Գյումրիում մշակությաին փառատոնի ընթացքում, ներկայացվեց Մհեր Մկրտչյանի եռաչափ պատկերը: «Հայկական ազգային տարազ» AR հավելվածի միջոցով յուրաքանչյուրը կարող է «փորձել» քառասունից ավելի հայկական տարազներից որևէ մեկը (տեսանյութն՝ այստեղ):

Ինչպես նշում են ArmCulture AR նախագծի հեղինակները՝ ARLOOPA ընկերությունը և Aurora Baréalisse մարքեթինգային ընեկերությունը, նախաձեռնության նպատակը մշակույթը երիտասարդների համար առավել կիրառելի տիրույթում ներկայացնելն է։ Բացի այդ, նախագծի հեղինակները տեսնում են AR տեխնոլոգիայի ընդլայնմանն ուղղված շատ մեծ հնարավորություններ. օգտագործելով ՏՏ ոլորտի առկա ներուժը՝ դիրքավորել Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիաներ կիրառող և զարգացնող երկիր, ինչպես նաև աշխարհին նորովի ներկայացնել մեր պատմամշակութային արժեքները:

Զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար էլ ծրագրվում է առաջիկայում ArmCulture AR հավելվածի բովանդակությունը ներկայացնել մի քանի լեզվով և հավելվածում ներառել Հայաստանի այլ մշակութային վայրեր ևս։

Կարդալ ավելին
Opera դիտարկչի նոր տարբերակում հայտնվել է կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիա

Opera դիտարկչի նոր տարբերակում հայտնվել է կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիա



Opera դիտարկչի 43-րդ տարբերակում ավելացել են մի քանի փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ինտերնետ կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիան է: Ակնթարթային բեռնման ֆուկցիան ուսումնասիրում է հաճախ բացվող կայքերը և դիտարկչի հասցեի դաշտում այդ կայքերի հասցեները հավաքելու ընթացքում հետևի ֆոնում ավտոմատ բեռնում է այդ կայքը: Այսինքն հասցեն հավաքելուց հետո եթե բացեք այդ կայքը, ապա այն ակնթարթորեն կցուցադրվի:


Opera 43-ում տեղ գտած մյուս կարևոր փոփոխություններից է Profile Guided Optimization-ի կիրառումը: PGO-ն դա ծրագրի կոմպիլյատորի հատուկ մեխանիզմ է, որը թույլ է տալիս օպտիմիզացնել և արագացնել ծրագրի աշխատանքը:

Opera 43-ում հեշտացվել է նաև հղումների տեքստերը նշելու ֆունկցիան:


Կարդալ ավելին
YouTube-ի հավելվածներում ավելացել է ուղիղ հեռարձակման գործառույթ, որի միջոցով հեռարձակողները կարող են գումար վաստակել

YouTube-ի հավելվածներում ավելացել է ուղիղ հեռարձակման գործառույթ, որի միջոցով հեռարձակողները կարող են գումար վաստակել




YouTube վիդոհոսթինգային ծառայությունն իր բջջային հավելվածներում ավելացրել է ուղիղ եթեր հեռարձակելու գործառույթ, որից սկզբնական շրջանում կարող են օգտվել միայն այն մարդիկ,ովքեր ունեն ավելի քան 10.000 հետևորդ: Հետագայում այս սահմանափակումը կհանվի և այս գործառույթը հասանելի կլինի Youtube-ի բոլոր օգտատերերի համար:


YouTube-ը ներկայացրել է նաև SuperChat ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կարող են գումարի դիմաց առաջխաղացնել իրենց մեկնաբանությունները: Օրինակ կարող են վճարել գումար և ուղիղ հեռարձակման ժամանակ իրենց կողմից գրված մեկնաբանությունը կցուցադրվի ամենավերևում: Վճարովի մեկնաբանության ցուցադրման տևողությունը կախված է վճարված գումարի չափից: 


Նշեմ նաև, որ այդ գումարը հատկացվելու է հեռարձակողին: Այսինքն հայտնի վիդեոբլոգերնեը կարող են ուղիղ հեռարձակում անել և բավականին շատ գումար վաստակել:
Կարդալ ավելին
Որտեղից է առաջացել Ждун-ը և ինչ հետաքրքիր մեմեր կան դրա հետ կապված

Որտեղից է առաջացել Ждун-ը և ինչ հետաքրքիր մեմեր կան դրա հետ կապված


Հոլանդացի քանդակագործուհի Մարգրիտ վան Բրիֆորտը 2016 թվականի գարնանը ստեղծել է մի յուրօրինակ քանդակ, որը ստեղծելուց հեղինակը ոգեշնչվել է կայարաններում և հիվանդանոցներում համբերատար իրենց հերթին սպասող մարդկանցից: Այս արձանը կոչվում է Homunculus Loxodontus և այժմ տեղադրված է մանկական հիվանդանոցի բակում: 2016 թվականին բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն հասցրել են լուսանկարվել այս յուրօրինակ արձանի հետ:



2017թ. սկզբնամասում համացանցում Homunculus Loxodontus արձանը դարձել է մեմ և տեղադրվում է տարբեր լուսանկարների վրա: Ռուսերենով այս մեմը կոչվում է Ждун: Եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուսանկարներ կան այս մեմի հետ կապված:




























Կարդալ ավելին