Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Uber-ի ինքնավար ավտոմեքենան մահվան ելքով վրաերթ է կատարել

Uber-ի ինքնավար ավտոմեքենան մահվան ելքով վրաերթ է կատարել


Uber ընկերությունը որոշել է դադարեցնել ինքնավար ավտոմեքենաների փորձարկումը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ինքնավար մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ցավոք մահացել է: Նախնական տեղեկություններով այդ կինը հեծանիվով ճանապարհն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով: Մեքենայի մեջ եղել է նաև վարորդ, ով չի հասցրել կառավարումը վերցնել իր վրա:
Կարդալ ավելին
Հայտնի է Google Play-ում 1 միլիարդ ներբեռնումների սահմանը առաջինը հատած խաղը

Հայտնի է Google Play-ում 1 միլիարդ ներբեռնումների սահմանը առաջինը հատած խաղը


Subway Surfers խաղը թողարկվել է Kiloo և Sybo ընկերությունների կողմից 2012 թվականի մայիսին և մոտ 6 տարի անց դարձավ առաջին խաղը, որը Google Play-ում առաջինը հատեց 1 միլիարդ ներբեռնումների սահմանը: 



Նշեմ, որ 2015 թվականին այս խաղը Android և iOS սարքերի վրա ներբեռնվել է 350 միլիոն անգամ, 2016 թվականին՝ 330 միլիոն, իսկ ահա 2017թ.-ին՝ 400 միլիոն: Այս վերջին ցուցանիշի շնորհիվ Subway Surfers-ը համարվում է 2017 թվականի ամենաշատ ներբեռնված բջջային խաղը:



Նախկինում այս խաղը հասանելի էր նաև Windows սմարթֆոնների վրա, սակայն հետագայում դրա թարմացումն ու զարգացումը դադարեցվեց:
Կարդալ ավելին
Ծխախոտային ինդուստրիայի էվոլյուցիան՝ IQOS

Ծխախոտային ինդուստրիայի էվոլյուցիան՝ IQOS


Արդեն մի քանի շաբաթ է հասարակական վայրերում, մամուլում ու նույնիսկ սոցիալական ցանցերում սպառողները քննարկում են՝ ի՞նչ է IQOS-ը և կարծիք հարցնում՝ ինչո՞ւ անցնել ծխախոտի տաքացման նորարարական համակարգին:

Նորարարական տեխնոլոգիան Ֆիլիպ Մորրիս ընկերության նոր արտադրանքն է։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող համաշխարհային հսկան, գիտակցելով ծխելու դեմ պայքարի այլընտրանքային և աջակցող միջոցների անհրաժեշտությունն ու հասարակական պահանջը, մշակել է այլընտրանքային արտադրանք այն ծխողների համար, ովքեր ցանկանում են ապագայում ևս վայելել ծխախոտային արտադրանք։ Բոլորիս հայտնի ավանդական սիգարետի և IQOS-ի հիմնական տարբերությունը հետևյալն է​․ծխելու ընթացքում սովորական սիգարետն այրվում է և արտազատում հազարավոր վնասակար նյութեր՝ մեթանոլ, խեժ, ածխածնի մոնօքսիդ, որոնք վտանգավոր են ոչ միայն ծխողի համար, այլ վնասում են նաև պասիվ ծխողներին։ Սա է պատճառը, որ հասարակական մի շարք վայրերում ծխելն արգելված է։



Հեղափոխական IQOS-ը փոխում է ծխախոտաարտադրության արդեն ավանդական դարձած դիմագիծը՝ ծխողների համար ուրվագծելով նոր՝ տեխնո դարաշրջան։ Նոր գաջեթը աշխատում է տաքացման սկզբունքով։ IQOS-ը ոչ թե այրում է թութունը, այլ տաքացնում այն մինչև 250-350°C աստիճան։ Հենց այս տեխնոլոգիայի շնորհիվ էլ ծխախոտի հետ համեմատած միջինում մոտ 90-95% ավելի քիչ վնասակար նյութեր են արտամղվում շրջակա միջավայր։ Նորարարական տեխնոլոգիայով աշխատող գաջեթի շնորհիվ ծխախոտամոլների և պասիվ ծխողների կյանքն առանց ծխախոտի կպչուն հոտի ու ծխի արդեն հնարավոր է։ Նշենք, որ հենց IQOS օգտագործելիս կարելի է զգալ իրական թութունի համը և ստանալ նույնչափ նիկոտին, որքան սովորական սիգարետ ծխելուց։


IQOS-ը հիգիենիկ է թե՛ օգտագործողի և թե՛ նրա հարևանությամբ գտնվող չծխողի համար, սա է պատճառը, որ այն շատ մոբիլ է, կարելի է օգտագործել փակ տարածքներում, ավտոմեքենայի մեջ ու չվախենալ ո՛չ տհաճ հոտից, ո՛չ էլ մոխիրով ավտոմեքենայի նստատեղը կամ հագուստը այրելուց։ Մանրակրկիտ մտածված ու մշակված դիզայնը առավել հարմարավետ է դարձնում հեղափոխական գաջեթի օգտագործումը։ Արտադրողներն ուշադրություն են դարձրել բոլոր դետալներին, սարքն ունի հատուկ մաքրման խոզանակ։

Աշխարհի զարգացած շատ երկրներում, ինչպիսիք են օրինակ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Ուկրաինան, այլընտրանքային այս ապրանքն արդեն իսկ լայնորեն օգտագործում են: Կա նաև նորարարական այս արտադրանքի գիտական կողմը, ընդ որում, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական www.pmiscience.com կայքում, հենց Ֆիլիպ Մորրիսն էլ խրախուսում է իրենց ուսումնասիրությունները ստուգել։ IQOS-ը ԱՄՆ շուկա ներմուծելու համար Ֆիլիպ Մորրիսը դիմում է ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչություն (FDA)։ Վարչության փորձագիտական խորհուրդը հունվարին հաստատել է, որ թութունի տաքացման IQOS համակարգը առաջացնում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, քան սովորական սիգարետը: Խորհրդի անդամ 8 փորձագետներն այս որոշմանը կողմ են քվեարկել։ Թվերի ու վիճակագրության հետ գուցե և կարելի է վիճել, բայց այն, որ ապրանքն իսկապես ավելի լավ այլընտրանք է սիգարետին, փաստ է։
Կարդալ ավելին
Ակցիա: Nova ծառայության միջոցով կարող եք անվճար գրքեր առաքել Ռուսաստանից

Ակցիա: Nova ծառայության միջոցով կարող եք անվճար գրքեր առաքել Ռուսաստանից


Արտասահմանյան կայքերից գնումներ կատարելու և պատվերները Հայաստան առաքելու Nova ծառայությունը հատուկ ակցիայի շրջանակներում Ռուսական Book24.ru, Ozon.ru և Читай Город կայքերից գնված գրքերը առաքելու է անվճար: Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 1-ը և հասանելի է միայն «Գնիր իմ փոխարեն» ծառայության միջոցով գնված գրքերի համար: Այսինքն նշված խանութներից գրքեր գնելու դեպքում չեք վճարելու «Գնիր իմ փոխարեն» ծառայության և առաքման գումարը: Nova ծառայության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Կարդալ ավելին
Ինչպես Ֆեյսբուքի գրառմանը կցել եռաչափ օբյեկտներ

Ինչպես Ֆեյսբուքի գրառմանը կցել եռաչափ օբյեկտներ



Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս ավելացել է եռաչափ օբյեկտներ տեղադրելու և դիտելու գործառույթ: Առայժմ հնարավորություն կա տեղադրել միայն glTF 2.0 ֆորմատի օբյեկտներ, սակայն հատուկ գործիքների միջոցով կարող եք ցանկացած եռաչափ օբյեկտ ձևափոխել այս ֆորմատի և տեղադրել: Windows 10-ում առկա Paint 3D ծրագիրը նույնպես թույլ է տալիս օբյեկտները պահպանել այս ֆորմատով: glTF 2.0 ֆորմատի և դրա ձևափոխման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ


Եռաչափ պատկերների այս նոր գործառույթի միջոցով օրինակ ապրանքանիշների էջերը կարող են տեղադրել իրենց ապրանքների եռաչափ պատկերները, որպեսզի օգտատերերը բոլոր անկյուններից ավելի պատկերավոր տեսնեն դրանք:

Ֆեյսբուքում արդեն հնարավոր է տեղադրել և դիտել եռաչափ օբյեկտներ:
Posted by Armblog.net on Wednesday, March 14, 2018

Ֆեյսբուքում եռաչափ պատկերներ տեղադրելու համար հատուկ հմտություններ ու գործիքներ պետք չեն: Անհրաժեշտ է ընդամենը քաշել և ստատուսի դաշտի վրա թողնել եռաչափ պատկերի ֆայլը: 



glTF 2.0 ֆորմատի պատրաստի եռաչափ օբյեկտներ կարող եք ներբեռնել օրինակ այստեղից: Այնուհետև Ֆեյսբուքում տեղադրելու համար պետք է քաշեք և տեղադրեք արխիվում առկա .glb ֆայլերից որևէ մեկը:
Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց Android P օպերացիոն համակարգի առաջին փորձնական տարբերակը

Google-ը ներկայացրեց Android P օպերացիոն համակարգի առաջին փորձնական տարբերակը


Google ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց Android օպերացիոն համակարգի հերթական տարբերակը և ծրագրավորողների համար հասանելի դարձրեց Developer Preview 1 տարբերակը: Այս նոր համակարգի անունը սկսվում է P տառով, սակայն դեռ հայտնի չէ, թե P տառով սկսվող կոնկրետ ինչ բառ է լինելու:



Եթե հաշվի առնենք, որ MWC 2018 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին մի շարք սմարթֆոններ, որոնք ունեն Apple iPhone X-ի «ճակատային կտրվածք»-ից, ապա կարելի էր սպասել, որ նոր Android-ի նկատելի փոփոխություններից մեկը լինելու է հենց այդ կտրվածքի ծրագրային ապահովումը:



Android P-ի երկրորդ նկատելի փոխոխությունը կապված է ծանուցումների վահանակի արտաքին տեսքի և ֆունկցիոնալության հետ: Անդրոիդ 7-ից սկսած օգտատերերը կարող էին անմիջապես ծանուցումների վահանակում գրել տեքստեր և պատասխանել հաղորդագրություններին: Այս տարբերակում կատարելագործվել է այդ ֆունկցիան:



Օրինակ ծանուցումների մեջ ցուցադրվում է օգտատիրոջ լուսանկարը կամ հաղորդագրության մեջ ներառվող լուսանկարը, հնարավորություն կա կիսատ թողնել պատասխանը և այն շարունակել հավելվածի մեջ, ինչպես նաև Smart replies ֆունկցիայի շնորհիվ ցուցադրել ստանդարտ պատասխանները:



Android P-ում հայտնվել է նաև հատուկ API, որի միջոցով հնարավոր է միաժամանակ աշխատել մի քանի տեսախցիկների հետ: Այժմ սմարթֆոններ արտադրող ընկերությունները հիմնականում ներառում են երկու տեսախցիկների հետ աշխատելու սեփական ծրագրային լուծումները, այդ պատճառով պարզ չի, թե ինչքանով այս նոր API-ն պահանջված կլինի:

Android P-ում առկա են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնցից են HDR VP9 Profile 2 և HEIF ֆայլերի ֆորմատները, Wi-Fi ցանցի միջոցով 1-2 մետրի ճշտությամբ օգտատիրոջ դիրքի որոշումը, տեքստային դաշտերի ավտոմատ լրացման բարելավվումը, ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների համար միկրոֆոնի և տեսախցիկի արգելափակումը, էներգախնայողության և արագագործության բարելավվումը և այլն:



Ինչպես արդեն նշեցի, սա այս օպերացիոն համակարգի առաջին փորձնական տարբերակն է և դեռևս շատ ֆունկցիաներ կան, որոնք հետագայում կներառվեն կամ հայտնի կդառնան: Փորձնական այս տարբերակը հնարավոր է տեղադրել միայն Google Pixel սմարթֆոնների վրա: Նախատեսվում է, որ նոր Android-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի այս սեպտեմբերին:
Կարդալ ավելին
Fortnite: Battle Royale խաղը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերի վրա

Fortnite: Battle Royale խաղը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերի վրա


Epic Games ընկերությունը հայտնել է, որ Fortnite: Battle Royale խաղը շուտով հասանելի կլինի Android և iOS պլատֆորմերի վրա: Այսինքն բջջային հեռախոսներով և սմաթֆոններով նույնպես հնարավոր կլինի խաղալ այս հայտնի խաղը: Այս պլատֆորմերի օգտատերերը կկարողանան խաղալ նույն 100 հոգանոց օնլայն խաղը, որը մինչ այժմ խաղում էին PlayStation 4, Xbox One, PC և Mac պլատֆորմերի վրա: 



Fortnite: Battle Royale խաղի բջջային սարքերի վրա ներառում է cross-platform multiplayer ֆունկցիան: Այսինքն, կարող եք բջջային սարքով առցանց խաղալ այլ պլատֆորմերով խաղացողների հետ: Հնարավորություն կա նաև օգտագործել նույն պրոֆիլը տարբեր սարքերի վրա (Xbox One-ի դեպքում բացառություն է և այն չի ներառվում cross-platform ֆունկցիայի մեջ):



Այսօրվանից սկսած iOS համակարգի օգտատերեը կարող են բաժանորդագրվել բետա փորձնական տարբերակին, իսկ Android-ի օգտատերերը պետք է մի փոքր սպասեն:

Կարդալ ավելին
Google Street View-ով այժմ հնարավոր է վիրտուալ շրջել Disney-ի այգիներում

Google Street View-ով այժմ հնարավոր է վիրտուալ շրջել Disney-ի այգիներում


Google Street View ծառայությունում ավելացվել են ԱՄՆ-ում գտնվող 11 Disney-ի այգիները: Կարող եք սեղմել ներքևի հղումը և բացված ցանկից ընտրել այդ 11 այգիների որևէ մեկը և վիրտուալ շրջայց կատարել:

Կարդալ ավելին
Բացահայտում - Հրաշագործը

Բացահայտում - Հրաշագործը

Կարդալ ավելին
Այս հավելվածով կարող եք նախապատրաստվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին

Այս հավելվածով կարող եք նախապատրաստվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին


Շտեմարան հավելվածը թույլ է տալիս նախապատրաստվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական և միասնական քննություններին, ստուգել գիտելիքների մակարդակը ժամանակի ցանկացած պահին և ցանկացած վայրում։



Այն ուսուցման յուրօրինակ էլեկտրոնային վարժասարք գործիք է, որում առանձնացված են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շտեմարանի բոլոր բաժինները և օգտատերը հնարավորություն ունի յուրաքանչյուր բաժնից հարցին պատասխանելուց հետո տեսնել ճիշտ պատասխանը, ինչպես նաև ստանալ վիճակագրություն թեստի արդյունքների վերաբերյալ։



Հավելվածի մշակման աշխատանքները տևել են շուրջ 4 ամիս՝ տվյաների բազայի մուտքագրումից, դիզայնի մշակումից մինչև վերջնական թեստավորում։



Շտեմարան հավելվածի թեստային առաջադրանքերի բազան ներառում է «Հայոց լեզու և հայ գրականություն» շտեմարանի 4 գրքերի հարցերը, որոնք մուտքագրվել է հրապարկված թեստային հարցերի հիման վրա։


Շտեմարան
Շտեմարանի բոլոր բաժինները հասանելի են այժմ։
Posted by Luseen Technologies on Saturday, February 17, 2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Luseen Mobile ընկերություն (luseen.com) հիմադրվել է Արմեն Խաչատրյանի, Վարազատ Ավետիսյանի և Արտակ Դռնոյաին կողմից 2015թ․-ին։ Թիմում աշխատում են միևնույն գաղափարի շուրջ համախմբված 10 երիտասարդ ծրագրավորողներ, դիզայներ, նախագծերի ղեկավարներ։ Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Զվարթնոց» «Dram Today», «LuseeNet», «Profi4.me»:


Կարդալ ավելին