Ինչպես Ֆեյսբուքի գրառմանը կցել եռաչափ օբյեկտներ



Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս ավելացել է եռաչափ օբյեկտներ տեղադրելու և դիտելու գործառույթ: Առայժմ հնարավորություն կա տեղադրել միայն glTF 2.0 ֆորմատի օբյեկտներ, սակայն հատուկ գործիքների միջոցով կարող եք ցանկացած եռաչափ օբյեկտ ձևափոխել այս ֆորմատի և տեղադրել: Windows 10-ում առկա Paint 3D ծրագիրը նույնպես թույլ է տալիս օբյեկտները պահպանել այս ֆորմատով: glTF 2.0 ֆորմատի և դրա ձևափոխման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ


Եռաչափ պատկերների այս նոր գործառույթի միջոցով օրինակ ապրանքանիշների էջերը կարող են տեղադրել իրենց ապրանքների եռաչափ պատկերները, որպեսզի օգտատերերը բոլոր անկյուններից ավելի պատկերավոր տեսնեն դրանք:

Ֆեյսբուքում արդեն հնարավոր է տեղադրել և դիտել եռաչափ օբյեկտներ:
Posted by Armblog.net on Wednesday, March 14, 2018

Ֆեյսբուքում եռաչափ պատկերներ տեղադրելու համար հատուկ հմտություններ ու գործիքներ պետք չեն: Անհրաժեշտ է ընդամենը քաշել և ստատուսի դաշտի վրա թողնել եռաչափ պատկերի ֆայլը: 



glTF 2.0 ֆորմատի պատրաստի եռաչափ օբյեկտներ կարող եք ներբեռնել օրինակ այստեղից: Այնուհետև Ֆեյսբուքում տեղադրելու համար պետք է քաշեք և տեղադրեք արխիվում առկա .glb ֆայլերից որևէ մեկը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն