Ծխախոտային ինդուստրիայի էվոլյուցիան՝ IQOS


Արդեն մի քանի շաբաթ է հասարակական վայրերում, մամուլում ու նույնիսկ սոցիալական ցանցերում սպառողները քննարկում են՝ ի՞նչ է IQOS-ը և կարծիք հարցնում՝ ինչո՞ւ անցնել ծխախոտի տաքացման նորարարական համակարգին:

Նորարարական տեխնոլոգիան Ֆիլիպ Մորրիս ընկերության նոր արտադրանքն է։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող համաշխարհային հսկան, գիտակցելով ծխելու դեմ պայքարի այլընտրանքային և աջակցող միջոցների անհրաժեշտությունն ու հասարակական պահանջը, մշակել է այլընտրանքային արտադրանք այն ծխողների համար, ովքեր ցանկանում են ապագայում ևս վայելել ծխախոտային արտադրանք։ Բոլորիս հայտնի ավանդական սիգարետի և IQOS-ի հիմնական տարբերությունը հետևյալն է​․ծխելու ընթացքում սովորական սիգարետն այրվում է և արտազատում հազարավոր վնասակար նյութեր՝ մեթանոլ, խեժ, ածխածնի մոնօքսիդ, որոնք վտանգավոր են ոչ միայն ծխողի համար, այլ վնասում են նաև պասիվ ծխողներին։ Սա է պատճառը, որ հասարակական մի շարք վայրերում ծխելն արգելված է։



Հեղափոխական IQOS-ը փոխում է ծխախոտաարտադրության արդեն ավանդական դարձած դիմագիծը՝ ծխողների համար ուրվագծելով նոր՝ տեխնո դարաշրջան։ Նոր գաջեթը աշխատում է տաքացման սկզբունքով։ IQOS-ը ոչ թե այրում է թութունը, այլ տաքացնում այն մինչև 250-350°C աստիճան։ Հենց այս տեխնոլոգիայի շնորհիվ էլ ծխախոտի հետ համեմատած միջինում մոտ 90-95% ավելի քիչ վնասակար նյութեր են արտամղվում շրջակա միջավայր։ Նորարարական տեխնոլոգիայով աշխատող գաջեթի շնորհիվ ծխախոտամոլների և պասիվ ծխողների կյանքն առանց ծխախոտի կպչուն հոտի ու ծխի արդեն հնարավոր է։ Նշենք, որ հենց IQOS օգտագործելիս կարելի է զգալ իրական թութունի համը և ստանալ նույնչափ նիկոտին, որքան սովորական սիգարետ ծխելուց։


IQOS-ը հիգիենիկ է թե՛ օգտագործողի և թե՛ նրա հարևանությամբ գտնվող չծխողի համար, սա է պատճառը, որ այն շատ մոբիլ է, կարելի է օգտագործել փակ տարածքներում, ավտոմեքենայի մեջ ու չվախենալ ո՛չ տհաճ հոտից, ո՛չ էլ մոխիրով ավտոմեքենայի նստատեղը կամ հագուստը այրելուց։ Մանրակրկիտ մտածված ու մշակված դիզայնը առավել հարմարավետ է դարձնում հեղափոխական գաջեթի օգտագործումը։ Արտադրողներն ուշադրություն են դարձրել բոլոր դետալներին, սարքն ունի հատուկ մաքրման խոզանակ։

Աշխարհի զարգացած շատ երկրներում, ինչպիսիք են օրինակ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Ուկրաինան, այլընտրանքային այս ապրանքն արդեն իսկ լայնորեն օգտագործում են: Կա նաև նորարարական այս արտադրանքի գիտական կողմը, ընդ որում, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական www.pmiscience.com կայքում, հենց Ֆիլիպ Մորրիսն էլ խրախուսում է իրենց ուսումնասիրությունները ստուգել։ IQOS-ը ԱՄՆ շուկա ներմուծելու համար Ֆիլիպ Մորրիսը դիմում է ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչություն (FDA)։ Վարչության փորձագիտական խորհուրդը հունվարին հաստատել է, որ թութունի տաքացման IQOS համակարգը առաջացնում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, քան սովորական սիգարետը: Խորհրդի անդամ 8 փորձագետներն այս որոշմանը կողմ են քվեարկել։ Թվերի ու վիճակագրության հետ գուցե և կարելի է վիճել, բայց այն, որ ապրանքն իսկապես ավելի լավ այլընտրանք է սիգարետին, փաստ է։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն