Շտապեք անվճար ձեռք բերել Spec Ops: The Line համակարգչային խաղը

Ամսաթիվ

Humble Bundle կայքը շարունակում է ակցիաներով ուրախացնել խաղասերներին: Այս անգամ Humble Bundle կայքը տրամադրած կոդով կարող եք Steam պլատֆորմից անվճար ներբեռնել Spec Ops The Line խաղը: Նշեմ, որ այս ակցիայից դուրս խաղն արժի մոտ 30 դոլար: 



Spec Ops The Line խաղն իրենից ներկայացնում է երրորդ դեմքով պատերազմական շութեր և ունի բավականին բարձր վարկանիշ: Այս խաղն անվճար ձեռք բերելու ակցիան գործում է մինչև շաբաթ երեկոն, այնպես որ շտապեք Ձեր Steam խաղերի ցանկը համալրել ևս մեկով:


Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն և մուտքագրել Humble Bundle կայքի օգտանունն ու գաղտնաբառը: Եթե նախկինում գրանցված չեք եղել այս կայքում, ապա կարող եք նոր պրոֆիլ ստեղծել: 


Համակարգ մուտք գործելուց հետո պետք է կապեք Ձեր պրոֆիլը Steam-ի պրոֆիլի հետ և տրամադրված կոդով խաղը ավելացնեք Steam-ի խաղերի գրադարանում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն