Հնարավոր է արդյոք BFF կամ Xoxo բառերով ստուգել ջարդած Ֆեյսբուքի պրոֆիլը կամ հեռախոսի օրիգինալը լինելը


Վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում է գտել մի այսպես կոչված հնարք, որով հնարավոր է ստուգել, թե արդյոք Ձեր հեռախոսը օրիգինալ է կամ Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլի ջարդած է: Հնարքի հիմքում ընկած է BFF բառը, որը մեկնաբանություններում գրելու դեպքում պետք է կանաչ գույն լինի: Եթե այդ բառը կանաչ չի, ապա խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը:


Անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է Ֆեյսբուքը նման կերպ ստուգեր մարդկանց պրոֆիլների ջարդած լինելը: Գոյություն ունեն ավելի հեշտ ու հասանելի մեթողներ: Հիմնականում կասկածելի պրոֆիլների դեպքում Ֆեյսբուքը տեղեկացնում է մարդկանց, որ այլ համակարգչից կամ այլ երկրից մուտք է եղել պրոֆիլ և խորհուրդ է տրվում փոխել անվտանգության կարգավորումները կամ գաղտնաբառը:


Ֆեյսբուքում BFF գրելով դեռ կարելի է ինչ-որ կերպ հավատալ այս հնարքին, բայց հեռախոսի օրիգինալ լինելը նման կերպ ստուգելն արդեն ֆանտասիկայի ժանրից է: Իրականում Ֆեյսբուքում կան մի քանի որոշված բառեր, որոնք գրելու դեպքում գունավորվում են և դրանց վրա սեղմելով էկրանի վրա անիմացիաներ են ցուցադրվում: 


Տվյալ դեպքում BFF բառը նշանակում է Best Friends Forever: Ֆեյսբուքում գունավորվում են նաև հետևյալ բառերը՝


Իրականում BFF-ի հնարքի մասին գրող էջերն ունեն մեկ նպատակ. ինչքան հնարավոր է շատ մարդկանց տարածեք իրենց գրառումը ու շատ մեկնաբանություններ անեք: Այսինքն սա պարզ ու կեղծ հնարք է, որից ցավոք օգտվում են բազմաթիվ օգտատերեր: Այնպես որ դադարեցրեք նմանատիպ գրառումները տարածելն ու մեկնաբանություններ գրելը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն