Google Play-ում արդեն հնարավոր է առանց ներբեռնելու փորձարկել խաղերը


Google ընկերությունը թարմացրել է Android համակարգի հավելվածների խանութը և խաղերի համար ավելացրել Google Play Instant գործառույթը: Հիշեցնեմ, որ նմանատիպ ֆունկցիա նախկինում հասանելի էր մի քանի հավելվածների համար, իսկ խաղերի համար առկա չէր: Տվյալ պահին Google Play Instant տեխնոլոգիան գտնվում է փորձարկման փուլում և ներառում է հետևյալ խաղերը՝

Clash Royale
Words with Friends 2
Bubble Witch 3 Saga
Final Fantasy XV: A New Empire
Solitaire
Mighty Battles


Google Play Instant տեխնոլոգիան թույլ է մի քանի վայրկյանի ընթացքում բեռնել և փորձարկել խաղը՝ առանց այն ներբեռնելու սմարթֆոնի մեջ: Բնականաբար Instant խաղերը ամբողջական չեն, այլ պարզապես խաղի մասին արագ պատկերացում կազմելու համար են: 


Google Play Instant-ից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բացել այս տեխնոլոգիայով աշխատող խաղի էջը և սեղմել «Try Now» կոճակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն