Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Raspberry-ն ներկայացրեց 4$-անոց մինի Pico համակարգիչը

Raspberry-ն ներկայացրեց 4$-անոց մինի Pico համակարգիչը

Raspberry Pi Foundation-ը թողարկել է հանել 4 դոլարանոց մինի Pico համակարգիչը, որը օնլայն կարելի է պատվիրել այստեղից: Այս սարքն աշխատում է ֆիրմային RP2040 չիպով, որն ունի երկու հատ Arm Cortex M0+ պրոցեսոր (max 133 MHz): 

Սարքն ունի ներդրված 264Կբ  SRAM հիշողություն, ինչը կարելի է շատացնել QSPI ինտերֆեյսով մինչև 16Մբ արտաքին հիշողություն միացնելու հաշվին:

Raspberry Pi Pico-ն ունի մեկ հատ Micro-USB 1.1 բնիկ, ինչի միջոցով սարքը միանում է հոսանքին կամ կատարվում է ծրագրավորում (C կամ MicroPython): Սարքն ունի նաև մի շարք այլ I/O ինտերֆեյսներ: Սարքը չունի Wi-Fi և Bluetooth մոդուլներ, սակայն ունի ջերմաստիճանի սենսոր: 

Rasperry-ն չի մոռացել նաև սկսնակների ծրագրավորողների ու ինժեների մասին և թողարկել է ուսուցողական գիրք:

Նշեմ, որ մոտ 35 դոլարով Raspberry-ն վաճառում է Pi 4 համակարգիչը, որն ունի Wi-Fi, LAN և Bluetooth մոդուլներ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, HDMI 4K ելք և այլն:

Կարդալ ավելին
Chrome 88-ից ջնջվել են FTP և FLASH տեխնոլոգիաները, բարելավվել է սև ինտերֆեյսը

Chrome 88-ից ջնջվել են FTP և FLASH տեխնոլոգիաները, բարելավվել է սև ինտերֆեյսը

Google ընկերությունը թողարկել է Chrome դիտարկչի 88-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Chrome-ի վերջնական ջնջվել է ներդրված Flash Player-ը: Հիշեցնեմ, որ վերջերս Adobe-ը դադարեցրեց Flash Player-ի սպասարկումը: 

Chrome 88-ից ջնջվել է նաև ֆայլերի տեղափոխման FTP պրոտոկոլը: Այսինքն այլևս հնարավոր չի լինի Chrome-ում բացել ftp://-ով սկսվող հասցեները:


Chrome 88-ում բարելավվել են նաև սև ինտերֆեյսի որոշ էլեմենտներ:

Chrome 88-ում հայտնվել է նաև բացված թաբերը որոնելու գործառույթ, որը հնարավոր է միացնել chrome://flags/#enable-tab-search պարամետրը միացնելու դեպքում:


Chrome://flags-ում հայտնվել է նաև permission-chip պարամետրը, որը միացնելու դեպքում Chrome-ի թույլտվության հարցումները ցուցադրվում են ոչ թե փոքր պատուհանում, այլև անմիջապես հասցեի դաշտում: 

Կարդալ ավելին
Մեկնարկել է iPhone-ով նկարած լուսանկարների ամենամյա մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

Մեկնարկել է iPhone-ով նկարած լուսանկարների ամենամյա մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները


Մեկնարկվել է iPhone Photography Awards 2021 մրցույթի հայտերի ընդունումը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները աշխարհի տարբեր երկրներից: Մասնակցությունը վճարովի է և գումարը կախված է մրցույթին ներկայացվող լուսանկարների քանակից: Օրինակ մի լուսանկարի դեպքում 5.5 դոլար է, իսկ 5 լուսանկարի դեպքում 18.5: Մրցույթում ներկայացված լուսանկարները բաժանվելու են 18 կատեգորիաների և բոլոր կատեգորիաներում մրցանակային 3 տեղ գրավողները ստանալու են մրցանակներ (Apple-ի սարքեր, ոսկու ձուլակտորներ): 

2020թ. հաղթող լուսանկարը Ռուսաստանից էր

2020թ. հաղթող լուսանկարը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. մարտի 13-ն է: Մրցույթին ներկայացվող լուսանկարները բնականաբար պետք է նկարահանված լինեն iPhone-ով:

Արգելվում է մրցույթին ներկայացնել համակարգչի ծրագրերով մշակված լուսանկարները (օր. Photoshop-ով), սակայն iOS համակարգի ծրագրերի վրա արգելք չկա:

Անցած տարվա հաղթողներին նվիրված Armblog-ի գրառումը կարող եք տեսնել այստեղ: Բոլոր տարիների հաղթող լուսանկարները կարող եք տեսնել մրցույթի պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին
Disney-ի նոր ռոբոտը թարթում և շնչառական շարժումներ է անում մարդու նման (վիդեո)

Disney-ի նոր ռոբոտը թարթում և շնչառական շարժումներ է անում մարդու նման (վիդեո)

Disney Research-ի կողմից ստեղծված ռոբոտն այնքան բնական է թարթում աչքերը, որ իրականից դժվար է տարբերել: Ռոբոտը հատուկ տեսախցիկի միջոցով հայացքն ուղղում է դիմացը կանգնող մարդու վրա և սկսում է աչքերով հետևել մարդու շարժումներին ու բնականի նման թարթել: Disney-ի մասնագետները չեն մոռացել նաև շնչառական շարժումների մասին:

Կարդալ ավելին
Համացանցում հայտնվել է 2020 թվականի իրադարձություններին նվիրված հետաքրքիր խաղ

Համացանցում հայտնվել է 2020 թվականի իրադարձություններին նվիրված հետաքրքիր խաղ


Համացանցում հայտնվել է մի հետաքրքիր օնլայն խաղ, որտեղ ներկայացված են 2020թ. իրադարձությունները: Խաղում տեղ են գտել Ավստրալիայի հրդեհները, կորոնավիրուսը, կարանտինը, խանութների հերթերը, զուգարանի թղթերը, վիդեոզանգերը, TikTok-ը, սևամորթ Ջորջ Ֆլոյդի ցույցերը, ԱՄՆ նախագահի ընտրությունները և այլն: Մի խոսքով ստացվել է 2D գրաֆիկայով ու հաճելի երաժշտությունով կարճ ու հետաքրքիր խաղ, որը հնարավոր է խաղալ ինչպես համակաչգով, այնպես էլ բջջային սարքերով:

Կարդալ ավելին
Flash տեխնոլոգիան վերջնական մահացավ: Ինչպես տեսնել ու փորձել հազարավոր խաղերի արխիվը

Flash տեխնոլոգիան վերջնական մահացավ: Ինչպես տեսնել ու փորձել հազարավոր խաղերի արխիվը

2020թ. դեկտեմբերի 31-ից Adobe-ը դադարեցրեց Flash Player-ի սպասարկումը: Սրա մասին Adobe-ը հայտարարել էր 2017 թվականի հունիսին: Այս ընթացքում բոլոր հայտնի դիտարկիչները ամբողջովին կամ որոշակի սահմանափակումներով արգելափակում էին ֆլեշով պատրաստված անիմացիաները: 

Տարիներ առաջ առանց Ֆլեշ տեխնոլոգիայի չէր կարելի պատկերացնել ինտերնետ կայքերի աշխատանքը, քանի որ այն լայնորեն օգտագործվում էր: Օրինակ նախկինում վիդեոհոսթինգային կայքերում վիդեոները ցուցադրվում էին Ֆլեշով:


Նույնը կարելի է ասել օնլայն խաղերի համար: Տարիների ընթացքում Ֆլեշ տեխնոլոգիան փոխարինվեց HTML5, WebGL և այլ տեխնոլոգիաներով և հաշվի առնելով Ֆլեշում առկա լուրջ անվտանգության բացթողումները որոշում կայացվեց դադարեցնել դրա գործունեությունը: 

2021թ. հունվարի 12-ից Adobe-ը սկսել է արգելափակել նաև ինտերնետ կայքերի Flash Player-ում ցուցադրվող նյութերը և իր կայքից հանել է Flash Player-ը ներբեռնելու հնարավորությունը: Այժմ այդ կայքում ցուցադրվում է Flash-ից հրաժարվելու ինֆորմացիան և Adobe-ը խորհուրդ է տալիս համակարգիչներից ջնջել Ֆլեշ փլեյերը:


Նշեմ նաև, որ Ֆլեշ անիմացիաներ ստեղծելու համար նախատեսված Adobe Flash ծրագիրը (նախկինում Macromedia Flash) տարիներ առաջ վերանվանվեց Adobe Animate և այժմ նույնպես կարելի է ներբեռնել և օգտվել այդ ծրագրից: Adobe-ը շարունակելու է զարգացնել այս ծրագիրը, որով ստեղծված անիմացիաները կարելի է էկսպորտ անել HTML5 և այլ ֆորմատների: Նույնիսկ հնարավորություն կա այս ծրագրով ստեղծված անիմացիաներն ու խաղերը էկսպորտ անել որպես բջջային հավելվածներ ու խաղեր:

2000-ական թվականներին եթե օգտվել եք համացանցից, ապա կհիշեք Ֆլեշով ստեղծված բազմաթիվ ու բազմաժանր խաղերն ու հետաքրքիր անիմացիաները: Բարեբախտաբար դրանք պահպանվել են Internet Archive կայքում: Հնարավորություն կա նաև ներբեռնել ամբողջ արխիվը համակարգչի մեջ, ինչը կարող եք գտնել բլոգի նախորդ գրառումներից մեկում

Իմ կողմից ստեղծված «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը նույնպես Adobe Flash տեխնոլոգիայով է ստեղծված, որը կարող եք շարունակել խաղալ Windows օպերացիոն համակարգում:

Կարդալ ավելին
Epic Games-ը անվճար նվիրում է STAR WARS Battlefront II: Celebration Edition խաղը

Epic Games-ը անվճար նվիրում է STAR WARS Battlefront II: Celebration Edition խաղը

Epic Games-ը շարունակում է թոփ խաղեր նվիրել խաղասերներին: Այս անգամ մինչև հունվարի 21-ը կարող եք անվճար ձեռք բերել STAR WARS Battlefront II: Celebration Edition խաղը, որը Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք անվերջ խաղալ:

Կարդալ ավելին
Netflix-ը խոստանում է 2021 թվականին շաբաթական նվազագույնը մեկ ֆիլմ թողարկել (վիդեո, ցուցակ)

Netflix-ը խոստանում է 2021 թվականին շաբաթական նվազագույնը մեկ ֆիլմ թողարկել (վիդեո, ցուցակ)

2020 թվականը մեծ հարված հասցրեց նաև կինոթատրոններում ցուցադրվող կինոմատոգրաֆիային, սակայն նպաստեց օնլայն կինոթատրոնների զարգացմանը: Netflix-ը հանդիսանալով այդ ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, խոստանում է 2021թ. շաբաթական նվազագույնը մեկ նոր լիամետրաժ ֆիլմ թողարկել: Սպասվող ամենահետաքրքիր ֆիլմերի մի քանի դրվագներ հավաքված են այս տեսանյութի մեջ: 

Սպասվող ֆիլմերի ցուցակը.

8 Rue de l’Humanité
A Boy Called Christmas
A Castle for Christmas
Afterlife of the Party
Army of the Dead
Awake
A Week Away
A Winter’s Tale from Shaun the Sheep
Back to the Outback
Bad Trip
Beauty
Blonde
Blood Red Sky
Bombay Rose
Beckett
Bruised
Concrete Cowboy
Don’t Look Up
Double Dad
Escape from Spiderhead
Fear Street Trilogy
Fever Dream*
Finding ‘Ohana (January 29)
Fuimos Canciones
I Care A Lot (February 19)
Intrusion
Kate
Love Hard
Malcolm & Marie (February 5)
Monster
Moxie (March 3)
Munich*
Nightbooks
Night Teeth
No One Gets Out Alive
O2*
Outside the Wire (January 15)
Penguin Bloom (January 27)
Pieces of Woman (January 7)
Red Notice
Rise of the Teenage Mutant Ninja Turtles
Robin Robin
Skater Girl
Stowaway
Sweet Girl
The Dig (January 29)
The Guilty
The Hand of God*
The Harder They Fall
The Kissing Booth 3
The Last Letter from Your Lover
The Last Mercenary
The Loud House Movie
The Power of the Dog
The Princess Switch 3
There’s Someone Inside Your House
The Starling
The Swarm
The White Tiger (January 22)
The Woman in the Window
Things Heard and Seen
Thunder Force
tick, tick…BOOM!
To All The Boys: Always and Forever
Trollhunters: Rise of the Titans
Untitled Alexandre Moratto
Untitled Graham King
Untitled Alicia Keys Rom-Com
Wish Dragon
YES DAY
Կարդալ ավելին
Razer-ը ցուցադրեց RGB լուսավորությամբ թափանցիկ N95 ռեսպիրատոր

Razer-ը ցուցադրեց RGB լուսավորությամբ թափանցիկ N95 ռեսպիրատոր


Խաղային սարքեր ու ակսեսուարներ արտադրող Razer ընկերությունը CES 2021 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց բազմանգամյա օգտագործման N95 ռեսպիրատոր-դիմակ, որը ֆիլտրացիան մոտավորապես 95% է: Project Hazel կոչվող այդ դիմակի գնի և թողարկման ամսաթվի մասին ինֆորմացիա չկա և դեռևս պարզ չի, որ սա կգնա զանգվածային արտադրության: 


Այս դիմակը թափանցիկ է, որպեսզի տեսանելի լինեն զրուցակցի շուրթերը և դեմքի միմիկան: Այս դիմակին հատկապես տարբերվող տեսք են տալիս երկու կլոր օդամղիչները, որոնք տեղադրված են բերանի կողքի հատվածներում: 


Դիմակի մեջ տեղադրված է նաև բարձրախոս, որպեսզի զրուցակցի ձայնը ավելի բարձր լսվի: Դիմակի վրա տեղադրված է նաև Razer-ի ֆիրմային Chroma RGB լուսավորությունը:
Կարդալ ավելին
Դու մենակ չես, մենակ չես Huawei: ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկեց նաև Xiaomi-ին

Դու մենակ չես, մենակ չես Huawei: ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկեց նաև Xiaomi-ին


ԱՄՆ-ն ընդգրկել է Xiaomi ընկերությունը պատժամիջոցների ցուցակում, քանի որ այն կասկածվում է Չինաստանի զինված ուժերի հետ համագործակցության մեջ: Ի տարբերություն Huawei-ի դեմ կիրառվող պատժամիջոցների, Xiaomi-ի դեմ առայժմ այդքան էլ խիստ պատժամիջոցներ չկան: Այն շարունակելու է ԱՄՆ-ի գնել ապարատային մասեր, օգտագործել Google-ի ծառայություններով Android և այլն: Եթե ԱՄՆ նախագահը ստորագրի այս փաստաթուղթը, ապա պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են ամերիկացի ներդրողներին, ովքեր այլևս չեն կարող ներդրումներ կատարել Xiaomi-ում, իսկ մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը պետք է ազատվեն գնված ակցիաներից: Սա կարող է բերել Xiaomi-ի ակցիաների գների զգալի նվազման: Xiaomi ընկերությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ և բնականաբար ժխտել է բոլոր մեղադրանքները:
Կարդալ ավելին