Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը

Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը


SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերին հաջողվել է «ջարդել» PlayStation 4 խաղային կոնսոլի համակարգը և այնտեղ տեղադրել խաղեր: Հաքերները կարողացել են ջարդել PlayStation 4-ի ծրագրային ապահովման 9.0.0 տարբերակը, որը թողարկվել էր այս տարվա սեպտեմբերին: Զավեշտալին այն է, որ հաքերների կարծիքով իրենց ստեղծած կոդը կաշխատի նաև PlayStation 5 կոնսոլների վրա, սակայն նրանք այս պահին չունեն PlayStation 5,որպեսզի կարողանան փորձարկեն: Նշեմ նաև, որ այս նորությունից հետո Sony-ն թողարկել է PlayStation 4 համակարգի 9.0.3 թարմացումը, որտեղ հավանաբար ուղղել է բացթողումը: 

SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերի ստեղծած կոդն ու դրա մասին ինֆորմացիան կարող եք տեսնել այստեղ:
Կարդալ ավելին
Ubisoft-ն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը ( ̶$̶2̶0̶)

Ubisoft-ն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը ( ̶$̶2̶0̶)

Ubisoft ընկերությունն իր 35-ամյակի առթիվ նվիրում է Rayman Origins համակարգչային խաղը, որը կարելի է անվճար ավելացնել գրադարանում դեկտեմբերի 22-ը և հետագայում անվերջ խաղալ: Խաղը կարող եք վերցնել այս էջից:

Կարդալ ավելին
Adobe-ը կոնտենտ ստեղծողների համար թողարկել է Creative Cloud Express անվճար գործիքը (վեբ, մոբայլ, PC)

Adobe-ը կոնտենտ ստեղծողների համար թողարկել է Creative Cloud Express անվճար գործիքը (վեբ, մոբայլ, PC)

Adobe ընկերությունը թողարկել է Creative Cloud Express վեբ, բջջային և համակարգչային ծրագրերը, որոնք նախատեսված են գովազդային, բաներային և նմանատիպ այլ կոնտենտներ արագ պատրաստելու համար: Այս գործիքը փոխարինելու է գալիս նախկին Adobe Spark գործիքին: 

Գործիքն իր մեջ ներառում է բազմաթիվ շաբլոններ, տառատեսակներ և Adobe Stock-ի 1 միլիոն լիցենզավորված նկարներ: Գործիքն օգտագործում է նաև ֆիրմային Sensei արհեստական բանականությունը, որը ներդրված է նաև Photoshop և Premiere ծրագրերում: Ստեղծված կոնտենտը կարելի է պահպանել նաև GIF, վիդեո կամ PDF տարբերակներով:

Creative Cloud Express ծառայությունն անվճար է, սական առկա է նաև պրեմիում փաթեթ (9.99 դոլար), որը հասանելի է դարձնում տառատեսակների և լուսանկարների ամբողջական գրադարանը (20 000 տառատեսակ և 175 միլիոն լուսանկարներ):

Adobe Creative Cloud Express ծառայությունը հասանելի է հետևյալ տարբերակներով՝

Վեբ տարբերակ

Անդրոիդ հավելված

iOS հավելված

Windows-ի ծրագիր

Կարդալ ավելին
Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

Microsoft Edge դիտարկչում փոխվել է ինտերնետի բացակայության ժամանակ ցուցադրվող խաղը

 

Microsoft ընկերությունը փոխել է Edge դիտարկչում ներդրված խաղը, որը ցուցադրվում է ինտերնետ կապի բացակայության ժամանակ (Google Chrome-ի դինոզավրի խաղի նման): Սերֆինգի խաղը փոխարինվել է դահուկային սպորտով: Խաղը կառավարվում է մկնիկով կամ ստեղնաշարով: Պահանջվում է որքան հնարավոր է շատ ժամանակում դահուկներով հաղթահարել խոչընդոտները և փախչել սառցե մարդուց: Ինտերնետի առկայության դեպքում խաղը կարող եք բացել այցելելով edge://surf  էջը:
Կարդալ ավելին
Էկրանի անիմացիաներ ստեղծելու և տեղադրելու Wallpaper Engine ծրագիրն արդեն հասանելի է նաև Անդրոիդում

Էկրանի անիմացիաներ ստեղծելու և տեղադրելու Wallpaper Engine ծրագիրն արդեն հասանելի է նաև Անդրոիդում

Համակարգիչների համար վաղուց հասանելի է Wallpaper Engine ծրագիրը, որը թույլ է տալիս էկրանի նկարի փոխարեն տեղադրել անիմացիաներ: Ընդ որում անիմացիաները կարող են լինել ինչպես վիդեոֆայլեր, այնպես էլ համակարգչային գրաֆիկաներ: 

Wallpaper Engine ծրագրում ներդրված է նաև Wallpaper Engine Editor գործիքը, որով օգտատերերը կարող են ստեղծել իրենց անիմացիաները և կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ: Wallpaper Engine-ի անիմացիաներ կարող եք գտնել օրինակ այստեղից:

Վերջերս Wallpaper Engine ծրագիրը հասանելի դարձավ նաև Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար: Հավելվածն անվճար է և հասանելի է Google Play-ում: Հավելվածում ներդրված են մի քանի անիմացիաներ, սակայն ձեռքով ավելացնելու հնարավորություն կա: 

Օրինակ կարող եք տեղադրել անիմացիան սմարթֆոնի մեջ և այն ներդնել ծրագրի մեջ կամ ծրագիրը կապել համակարգչի Wallpaper Engine-ին և սինխրոնիզացնել անիմացիաները:

Կարդալ ավելին
Sony-ն ցուցադրեց Playstation 5-ի գունավոր կողային վահանակներ

Sony-ն ցուցադրեց Playstation 5-ի գունավոր կողային վահանակներ

Sony ընկերությունը ցուցադրեց PS5 խաղային կոսնոլների համար նախատեսված գունավոր վահանակներ: Հասանելի են լինելու սև, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և երկնագույն երանգները: 

Վահանակները հասանելի են լինելու ինչպես Blu-ray տարբերակներով PS5-երի համար, այնպես էլ թվային մոդելների համար:

Sony-ն ներկայացրեց նաև DualSense խաղային գեյմպադերի 3 նոր գույներ՝ վարդագույն, երկնագույն և մանուշակագույն

Կարդալ ավելին
Տեղի ունեցավ  «NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը

Տեղի ունեցավ «NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը


NFT, կրիպտոարժույթ, բլոկչեյն եւ արվեստ։ Ներկայումս մենք հանդիպում ենք բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունների կյանքի ցանկացած ոլորտում, եւ արվեստն առանձնահատուկ տեղ ունի այս համատեքստում։ 

NFT-ները բլոկչեյն տեխնոլոգիայի ամենահայտնի կիրառություններից են։ Ավելի լայն տարածում են ստացել թվային արվեստի շրջանակներում, քանի որ արվեստի մարդկանց համար նոր ճանապարհներ են բացել։ Բայց դրանք թե՛ որպես կոնցեպտ, թե՛ որպես բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառություն շատ մեծ հնրավորություններ են տալիս ոչ միայն արվեստի մարդկանց, այլ նաեւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների։ 


Այս օրերին NFT-ների շուրջ հետաքրքրությունը չափազանց մեծ է, եւ հենց այդ պատճառով Nooor Blockchain Armenia-ն ֆրանսիական Vahan Studio-ի հետ համատեղ կազմակերպել էր «NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Երեւանում՝ ԳաբրիելՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Միջոցառման նպատակն էր ցույց տալ իրական եւ թվային աշխարհների միջեւ եղած կապը։ 



Միջոցառման խոսնակները՝ Nooor Blockchain Armenia-ի հիմնադիր Վիգեն Առուշանյանը եւ օպերացիոն տնօրեն Վիկտորիա Խեչումյանը, խոսեցին NFT-ների մասին, բացահայտեցին՝ ինչպես է աշխատում այս արագ զարգացող ոլորտը, որոնք են դրա առավելությունները, ինչպես են մեր ժամանակներում կապվում արվեստն ու տեխնոլոգիան, եւ ինչու արժե դառնալ այս ոլորտի մի մասը։ 


Ելույթի ընթացքում հիմնական շեշտը դրված էր հետեւյալ հարցերի վրա. 

- Ինչպե՞ս է ստեղծվում NFT-ն, 
- Ինչպե՞ս կարելի է կիրառել այն, 
- Ի՞նչ անել, եթե դեռ չունես կամ արդեն ունես NFT, 
- Ի՞նչ է սպասվում շուկայում, 
- Ինչո՞վ է պայմանավորված ոլորտի շուրջ այսքան հետաքրքրությունը, եւ ի՞նչն է ընկած դրա հիմքում։ 


 Ներկաները հետաքրքիր քննարկումներից բացի հնարավորություն ունեցան տեսնել NFT-երի իրական օրինակներ ֆրանսահայ հայտնի նկարիչ Ռոդոլֆ Բարսիկյանի ցուցահանդեսի շրջանակներում, ով անցյալ ամիս Փարիզում NFT (եզակիության վկայական)-ով հասանելի աշխատանքների առաջին հավաքածուի բացումից հետո այժմ Հայաստանում է ու Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իր վերջին աշխատանքներն է ներկայացնում ամբողջովին ընկղմող, իմերսիվ ցուցահանդեսում՝ միախառնելով թվայինը եւ ինստալացիաները։ 


«NFT Immersion | Digital Life by Rodolphe Barsikian» միջոցառումը իր շուրջն էր հավաքել ոլորտի փորձառու մասնագետներին, բլոկչեյն տեխնոլոգիայով ու NFT-ներով հետաքրքրված մարդկանց եւ արվեստի սիրահարներին, ովքեր դարձան կառուցողական ու արդյունավետ քննարկման մի մասը։ 



Նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: Մասնակցե՛ք «The Blockchain Challenger» դասընթացին եւ սովորե՛ք բլոկչեյն Nooor-ի հետ։
Կարդալ ավելին
Windows 11-ը զգալի դանդաղեցնում է NVMe SSD կրիչների աշխատանքը

Windows 11-ը զգալի դանդաղեցնում է NVMe SSD կրիչների աշխատանքը

Windows 11-ի օգտատերերը համացանցում սկսել են դժգոհել, որ ի տարբերություն Windows 10-ի, այս նոր օպերացիոն համակարգը զգալի դանդաղեցնում է NVMe SSD կրիչների աշխատանքը: Երբեմն սկավառակի վրա գրելու արագությունը նվազում է 2-4 անգամ: Սկավառակի վրա գրելու արագության հետ նույնպես խնդիրներ կան օգտատերերի մոտ: Փորձարկումը կատարվել է հայտնի SSD Samsung 970 Pro և WD Black SN 850 կրիչների վրա:

Նշվում է, որ այս խնդիրն առկա է միայն այն կրիչ վրա, որի վրա տեղադրված է Windows 11-ը: Առայժմ Microsoft-ի կողմից այս խնդրի մասին արձագանք չկա:

Կարդալ ավելին
Google-ն ամփոփել է 2021 թվականը: Ամենանշանակալից իրադարձություններն ու ամենաշատ որոնումները

Google-ն ամփոփել է 2021 թվականը: Ամենանշանակալից իրադարձություններն ու ամենաշատ որոնումները


Google-ն ամփոփել է 2021թ.-ը Year In Search տեսանյութում: Բացի այդ, Google-ը ստեղծել է հատուկ էջ, որտեղ մանրամասն նկարագրված են անցնող ամենանշանակալից իրադարձությունները: Իսկ Google Trends-ում կարող եք տեսնել, թե որոնք են եղել տարբեր կատեգորիաներում ամենաորոնվող բառերը:

 
Կարդալ ավելին
Яндекс-ի Алиса ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով խոսել

Яндекс-ի Алиса ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով խոսել

Яндекс-ի Алиса ձայնային օգնականն այսուհետև շշուկով կպատասխանի, եթե օգտատերը նրան դիմի շշուկով: Սա նախևառաջ օգտակար է այն դեպքում, երբ որևէ գործողություն անելուց չեք ցանկանում արթնացնել կողքի մարդկանց: Շշուկը ցածր ձայնից տարբերելու համար Алиса-ի արհեստական բանականությունը լսել է մի քանի ժամանոց ձայնագրություններ: Алиса-ն կարողանում է նաև բարձր տոնայնությամբ խոսել (օրինակ առավոտյան ծրագիրը ներկայացնելուց): Հիշեցնեմ, որ շշուկով խոսելու ռեժիմ կա նաև Amazon-ի Alexa ձայնային օգնականում: 

Կարդալ ավելին