Էկրանի անիմացիաներ ստեղծելու և տեղադրելու Wallpaper Engine ծրագիրն արդեն հասանելի է նաև Անդրոիդում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Համակարգիչների համար վաղուց հասանելի է Wallpaper Engine ծրագիրը, որը թույլ է տալիս էկրանի նկարի փոխարեն տեղադրել անիմացիաներ: Ընդ որում անիմացիաները կարող են լինել ինչպես վիդեոֆայլեր, այնպես էլ համակարգչային գրաֆիկաներ:
Wallpaper Engine ծրագրում ներդրված է նաև Wallpaper Engine Editor գործիքը, որով օգտատերերը կարող են ստեղծել իրենց անիմացիաները և կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ: Wallpaper Engine-ի անիմացիաներ կարող եք գտնել օրինակ այստեղից:
Վերջերս Wallpaper Engine ծրագիրը հասանելի դարձավ նաև Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար: Հավելվածն անվճար է և հասանելի է Google Play-ում: Հավելվածում ներդրված են մի քանի անիմացիաներ, սակայն ձեռքով ավելացնելու հնարավորություն կա:
Օրինակ կարող եք տեղադրել անիմացիան սմարթֆոնի մեջ և այն ներդնել ծրագրի մեջ կամ ծրագիրը կապել համակարգչի Wallpaper Engine-ին և սինխրոնիզացնել անիմացիաները: