Windows 11-ը զգալի դանդաղեցնում է NVMe SSD կրիչների աշխատանքը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Windows 11-ի օգտատերերը համացանցում սկսել են դժգոհել, որ ի տարբերություն Windows 10-ի, այս նոր օպերացիոն համակարգը զգալի դանդաղեցնում է NVMe SSD կրիչների աշխատանքը: Երբեմն սկավառակի վրա գրելու արագությունը նվազում է 2-4 անգամ: Սկավառակի վրա գրելու արագության հետ նույնպես խնդիրներ կան օգտատերերի մոտ: Փորձարկումը կատարվել է հայտնի SSD Samsung 970 Pro և WD Black SN 850 կրիչների վրա:
Նշվում է, որ այս խնդիրն առկա է միայն այն կրիչ վրա, որի վրա տեղադրված է Windows 11-ը: Առայժմ Microsoft-ի կողմից այս խնդրի մասին արձագանք չկա: