Պաշտոնապես ներկայացվեցին Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Xiaomi 12, Xiaomi 12 Pro և Xiaomi 12X սմարթֆոնները, որոնք փոխարինելու են Mi 11 մոդելներին:  Xiaomi 12 սմարթֆոնն ունի 6,28 դյույանոց Full HD+ էկրան (2400х1080, 120Հց, HDR10+, Dolby Vision): 

Մատնահետքի սկաները գտնվում է Corning Gorilla Glass Victus ապակիով պաշտպանված  պատված էկրանի մեջ: DisplayMate ընկերությունը այս էկրանին տվել է A+ գնահատական: Նշվում է, որ այս էկրանները DisplayMate-ում 15 ռեկորդ են գրանցել:

Այս սմարթֆոնի մեջ տեղադրված է նոր սերնդի Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր: Սմարթֆոնի LPDDR5 օպերատիվ հիշողությունը 8/12 ԳԲ է, իսկ UFS 3.1 ներքին հիշողությունը՝ 128 և 256 ԳԲ:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը երեք մոդուլից է բաղկացած՝ 50 ՄՊ Sony IMX 766 (օպտիկական ստաբիլիզացիայով), 13 ՄՊ լայնանկյուն և 5 ՄՊ տելե-մակրո մոդուլ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 32 ՄՊ է: Տեսախցիկն ունի CyberFocus կոչվող գործառույթ, որն ավտոֆոկուս է անում շարժվող մարդկանց կամ կենդանիների վրա: Սմարթֆոնի վրա տեղադրված է Harman Kardon դինամիկներ՝ Dolby Atmos հնարավորությամբ: Բնականաբար առկա են Wi-Fi 6, Bluetooth 5.2 և NFC տեխնոլոգիաներ:

4500 մԱժ մարտկոցը լարով լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ, իսկ անլար՝ 50 Վտ: Մարտկոցը նաև թույլ է տալիս լիցքավորել կամ լիցքավորվել այլ սմարթֆոններից 10 Վտ հզորությամբ:

Xiaomi 12 սմարթֆոնի բազային 8/128 ԳԲ մոդելի գինը 580 դոլար է, 8/256 ԳԲ մոդելն արժի 628 դոլար, իսկ 12/256 ԳԲ մոդելը՝ 690 դոլար:

Xiaomi 12 Pro սմարթֆոնն ունի 6,73 դյույանոց AMOLED LTPO (Samsung E5) էկրան (QHD+, 3200×1440): Xiaomi 12 Pro սմարթֆոնը 12-ից տարբերվում է հիմնականում տեսախցիկով: Այս մոդելում նույնպես հիմնական տեսախցիկները երեքն են, սակայն յուրաքանչյուրը 5 ՄՊ է: 

Սմարթֆոնի 4600 մԱժ մարտկոցը բաժանված է երկու բլոկի: Մարտկոցը լիցքավորվում է 120 Վտ հզորությամբ: Սմարթֆոնի լիցքավորման պրոցեսի համար պատասխանատու է նոր  Surge P1 չիպը:  Xiaomi 12 Pro-ն ունի 4 դինամիկ:

 

Xiaomi 12 Pro սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 738 դոլար, 8/256 ԳԲ տարբերակը՝ 785 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 848 դոլար:

Xiaomi-ն թողարկել է նաև Xiaomi 12-ի ավելի թույլ պարամետրերով Xiaomi 12X սմարթֆոնը, որտեղ էկրանը չունի Dolby Vision, իսկ Qualcomm Snapdragon 8 Gen 1 պրոցեսորի փոխարեն օգտագործվում է Snapdragon 870: Այս մոդելը չի լիցքավորվում անլար տարբերակով:  Xiaomi 12X սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակն արժի 502 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 596 դոլար: Ներկայացված  բոլոր սմարթֆոններն աշխատում են նոր՝ MIUI 13 միջերեսով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն