Xiaomi-ն թողարկել է հեռուստացույցը սմարթ Android TV դարձնող TV Stick սարքի 4K տարբերակը

Ամսաթիվ

Հավանաբար տեղյակ եք, որ գոյություն ունեն բազմաթիվ սարքեր, որոնք HDMI պորտով միանում են հեռուստացույցներին և դրանք դարձնում են սմարթ: Այսինքն կարող եք օգտվել այդ սարքում տեղադրված օպերացիոն համակարգերից (օր. Android TV) և այնտեղ տեղադրել բազմաթիվ օգտակար ծրագրեր: 

Հենց այս նպատակի համար Xiaomi ընկերությունը վաղուց թողարկել էր Mi TV Box և ավելի մատչելի TV Stick սարքերը: Վերջերս Xiaomi-ն թողարկել է Mi TV Stick 4K սարքը, որը վերջապես ցուցադրելու է 4K թողունակությամբ վիդեոներ (եթե իհարկե հեռուստացույցը 4K է): 

Այս սարքն աշխատում է Android TV 11 օպերացիոն համակարգով, որտեղ հնարավոր է Play Market-ից ներբեռնել և տեղադրել ցանկացած հավելված: Սարքում ներդրված են Dolby Vision, Dolby Atmos և DTS HD տեխնոլոգիաները: 

Սարքում ներդրված է նաև Chromecast տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սմարթֆոնի վիդեոները ցուցադրել հեռուստացույցի վրա:

TV Stick 4K սարքն աշխատում է ARM Cortex-A35 միջուկով: Սարքն ունի 2 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն: Սարքն արժի 45-50 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն