Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Алиса-ն սովորել է պատասխանել բջջային զանգերին

Алиса-ն սովորել է պատասխանել բջջային զանգերին

«Яндекс» բջջային հավելվածում ներդրված «Алиса» ձայնային օգնականը սովորել է պատասխանել հեռախոսազանգերին ի շնորհիվ նոր Телефонный Ассистент գործառույթի: Եթե օգտատերը չի պատասխանում հեռախոսազանգին 20 վայրկյանի ընթացքում կամ անջատում է, ապա զանգին պատասխանում է «Алиса»-ն: Այս գործառույթն աշխատում է նաև այն դեպքում, եթե բաժանորդն անհասանելի է: 


«Алиса»-ն հարցնելու է զանգելու նպատակը, որից հետո զանգի մասին ինֆորմացիան ուղարկելու է «Яндекс», Viber կամ Telegram հավելվածներին: Ապագայում կավելանա նաև WhatsApp-ը:
Կարդալ ավելին
Epic Games-ը Fortnite-ից ստացած ամբողջ եկամուտը նվիրաբերելու է Ուկրաինային

Epic Games-ը Fortnite-ից ստացած ամբողջ եկամուտը նվիրաբերելու է Ուկրաինային

Epic Games ընկերությունը տեղեկացնում է, որ փոխանցելու է Fortnite-ից ստացած ամբողջ եկամուտը պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին: Այս ակցիային է միացել նաև Xbox-ը, որը նույնպես  Fortnite խաղից ստացած իր մասնաբաժինը նվիրաբերելու բարեգործության համար: Ակցիան գործելու է մարտի 20-ից մինչև ապրիլի 3-ը: Խոսքը գնում է Fortnite խաղի ներսում կատարվող գնումներից ստացած եկամուտի մասին: 

Epic Games-ը ներկայացրեց նաև Fortnite խաղի նոր սեզոնի թրեյլերը, որտեղ հայտնվելու են Iron Man-ի, Lara Croft-ի, Doctor Strange-ի և այլ հերոսների սկինները:

Կարդալ ավելին
ԵԱՏՄ-ում առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո

ԵԱՏՄ-ում առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո:

Այն կգործի  մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 %  չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: 

ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների  այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:

Կարդալ ավելին
Թողարկվել է GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S համար

Թողարկվել է GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S համար

 

Մարտի 15-ին թողարկվեց հայտնի GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S կոնսոլների համար: Սակայն Rockstar Games-ը սկսել է վերադարձնել խաղը նախօրոք գնած PlayStation-ի այն օգտատերերի գումարները, ում պրոֆիլներում ռեգիոնը նշված է Ռուսաստան: Հետաքրքիրն այն է, որ վերադարձած գումարը հնարավոր չի ծախսել կամ կանխիկացնել և այն մնալու է արգելափակված պրոֆիլի վրա: 


Հիշեցնեմ, որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված Sony-ն վերջերս արգելափակեց PlayStation Store-ը Ռուսաստանի ռեգիոնի համար: Քանի որ նոր պրոֆիլ գրանցելուց երկրների ցանկում չկան մի շարք ԱՊՀ երկրներ, այդ պատճառով Հայաստանի օգտատերերի մեծ մասը գրանցվելուց նշել է Ռուսաստան և հիմա ընկել է արգելքի տակ: Այս պարագայում կամ պետք է նոր պրոֆիլ բացել և ռեգիոնը նշել օրինակ ԱՄՆ, կամ սպասել, մինչև պատերազմն ավարտվի և Sony-ն վերջնական որոշում կայացնի: Նշեմ, որ պրոֆիլի ռեգիոնը տվյալ պարագայում որոշիչ դեր ունի խաղերի լեզուների համար: Օրինակ ԱՄՆ նշելու դեպքում խաղերի ճնշող մեծամասնությունը կլինեն անգլերեն:
Կարդալ ավելին
Windows 11-ի File Explorer-ում ավելացել են թաբեր

Windows 11-ի File Explorer-ում ավելացել են թաբեր

Microsoft ընկերությունը ամիսներ առաջ հայտնել էր, որ պատրաստվում է File Explorer-ում ավելացնել թաբեր և ահա վերջապես այս գործառույթը սկսել է հայտնվել Windows 11-ի փորձնական տարբերակներում (Windows 11 22572, feature 34370472): 

Եթե օգտագործում եք Windows 10 կամ Windows 11-ի ստաբիլ տարբերակը և ցանկանում եք ունենալ թաբերով  File Explorer, ապա կարող եք Windows Store-ից ներբեռնել ոչ պաշտոնական Files App հավելվածը, որն ունի բավականին հագեցած կարգավորումներ և գործառույթներ:

Կարդալ ավելին
Sony-ն Ռուսաստանում փակել է PlayStation Store-ը: Հայ օգտատերերը ևս տուժել են

Sony-ն Ռուսաստանում փակել է PlayStation Store-ը: Հայ օգտատերերը ևս տուժել են

Sony-ն փակել է PlayStation Store-ի մուտքն ու մի շարք այլ գործառույթներ Ռուսաստանում, սակայն իրականում փակել է մուտքը նաև Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և այլ երկրների համար: Բանն այն է, որ PlayStation-ի նոր պրոֆիլ գրանցելուց ցանկում չկան վերոնշյալ երկրները և օգտատերերը ստիպված Ռուսաստան են նշել: Այսինքն հնարավոր չի նոր խաղեր գնել, ինչպես նաև PS Plus բաժանորդները չեն կարողանա վերցնել ամսական անվճար խաղերը: Տվյալ պահին PS Plus բաժանորդները կարողանում են օգտվել օնլայն ռեժիմից: Sony-ն Ռուսաստանում չի վաճառի նաև նոր PlayStation-ներ և խաղերի սկավառակներ:

Կարդալ ավելին
Խաղասերները համեմատել են Horizon Forbidden West խաղի գեղատեսիլ վայրերը իրականի հետ

Խաղասերները համեմատել են Horizon Forbidden West խաղի գեղատեսիլ վայրերը իրականի հետ

Փետրվարի 18-ին PlatStation 4 և 5 խաղային կոնսոլների համար թողարկվեց Horizon Forbidden West համակարգչային խաղը, որտեղ բավականին մեծ քարտեզի վրա տեղադրված են մի շարք իրական վայրեր ու շինություններ: Խաղասերներները ստեղծել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է համեմատությունները:

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները

Samsung-ը ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները: Սմարթֆոնները արտաքնապես նման են Galaxy S21-ի մինիմալիստիկ դիզայնին: Սմարթֆոնների կորպուսը Armor Aluminium մետաղից է, իսկ առջևում և հետրում սմարթֆոնը պաշտպանված է Corning Gorilla Glass Victus+ ապակիով: Սմարթֆոնները հասանելի են 4 գույներով՝ Phantom White, Phantom Black, Green և Pink Gold:

Galaxy S22-ն ունի 6,1 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան (FullHD+, 120 Հց Super Smooth), իսկ S22+ մոդելն ունի նույն պարամետրերով 6,6 դյույմանոց էկրան: Սմարթֆոնների հետևի մասում տեղադրված է երեք մոդուլներով տեսախցիկ՝ 50 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°) հիմնական,12 Մպ (F2.2, 120°) լուսանկարների օպտիկական ստաբիլիզացիայով լայնանկյուն և 10 Մպ (F2.4, 36°) տելեֆոտո՝ օպտիկական ստաբիլիզացիայով և 3X օպտիկական զումով: Սմարթֆոնների առջևում տեղադրված է  10 Մպ (F2.2, 80°) տեսախցիկ, որը գտնվում է էկրանի մեջտեղի փոքր անցքի մեջ:

Galaxy S22 և S22+ սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս մոտ 30 րոպե սմարթֆոնը սուզել 1.5 խորությամբ մետր ջրի մեջ: Շուկայից կախված սմարթֆոններն աշխատելու են  Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսորներով: Սմարթֆոնների ներքին հիշողությունը մոդելից կախված 128 ԳԲ կամ 256 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 8 ԳԲ:

Samsung Galaxy S22 սմարթֆոնի մարտկոցը  3700 մԱժ է, իսկ  S22+ տարբերակինը՝ 4500 մԱժ: Հետաքրքիր է, որ S22-ը լարով լիցքավորվում է 25 Վտ հզորությամբ, իսկ S22+ տարբերակը՝ 45Վտ: Սմարթֆոնները անլար լիցքավորվում են 15 Վտ հզորությամբ: Սմարթֆոններն աշխատում են Android 12 օպերացիոն համակարգով և Samsung One UI 4.1 ինտերֆեյսով: Սմարթֆոններն ունեն 5G, LTE և Wi-Fi 6, NFC մոդուլներ:

Samsung-ը նշում է, որ սմարթֆոնների պատրասման համար օգտագործվել է օվկիանոսներում գտնվող վերամշակված ձկնորսական ցանցերով, իսկ սմարթֆոնների տուփը 100%-ով ստեղծված է վերամշակված թղթից: Սմարթֆոնների տուփի մեջ առկա է Type C լար, սակայն լիցքավորման ադապտերը բացակայում է:

Ինչ վերաբերում է S22 Ultra մոդելին, ապա այն արտաքնապես և պարամետրերով տարբերվում է Galaxy S22 և S22+ մոդելներից: Ultra մոդելի ներքևի և վերևի մակերեսները հարթ են, իսկ կողքերը անկյան տակ ճկված: Հասանելի են սմարթֆոնների 4 գունային տարբերակներ՝ Phantom White, Phantom Black, Green և Burgundy: 

Արտաքին տարբերություն կա նաև տեսախցիկների մոդուլում: Եթե S22 և S22+  մոդելներում տեսախցիկները հավաքված էին մի վահանակի մեջ, ապա այստեղ դրանք առանձին են:

S22 Ultra սմարթֆոններն ունեն 6,8 դյույմանոց Dynamic AMOLED 2X Edge էկրան (QHD+, 120Հց  Super Smooth): Այս մոդելում նույնպես շուկայից կախված լինելու է Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսոր: Հասանելի են լինելու 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներ կամ 12ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ տարբերակներ: 

Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 40 Մպ է: S22 Ultra սմարթֆոնների մարտկոցը 5000 մԱժ է, որն անլար լիցքավորվում է 15 Վտ-ով, իսկ լարով՝ 45 Վտ: 

S22 Ultra սմարթֆոնների տեսախցիկների մոդուլը ներառում է 108 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°), լայնանկյուն 12 Մպ (F2.2, 120°), երկու հատ 10 Մպ տելեֆոտո՝  F2.4, 36°, 3X օպտիկական զումով և F4.9, 11°, 10X օպտիկական զումով: Առկա է նաև 100X Space zoom: Սմարթֆոնների տեսախցիկներն աշխատում են արհեստական բանականությամբ, որը ճանաչում է օբյեկտներն ու տեսարանները և թույլ է տալիս ստանալ առավելագույն որակով և դետալիզացված լուսանկարներ: 

Samsung-ի ինժեներները առանձին ուշադրություն են հատկացրել նաև գիշերային ռեժիմին, որը կատարյալ մթության մեջ ստանում է բավականին որակյալ լուսանկարներ:  Super Steady System ֆունկցիան նվազեցնում է քայլելու ընթացքում սմարթֆոնի վիբրացիան: Սմարթֆոններում առկա է նաև Pro ռեժիմ, որտեղ մասնագետները կարող են նկարել և Expert RAW ֆիրմային ծրագրով մշակել RAW լուսանկարները:

S22 Ultra սմարթֆոնների հիմնական առանձնահատկություններից է նաև S Pen ստիլուսի առկայությունն ու դրա համար նախատեսված հատուկ դարակը: Ստիլուսի զգայնությունը  9 միլիվայրկյանից իջեցվել է մինչև 2,8 մվրկ: Դա հաջողվել է անել արհեստական բանականությամբ և նոր Wacom չիպով:

Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ին անհպում վճարումներ ընդունել

Apple-ը ներկայացրեց Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ին անհպում վճարումներ ընդունել

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone-ի Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս ընկերություններին Apple Pay-ով կամ այլ ծառայությունով վճարումներ ընդունել iPhone-ի միջոցով (iOS հավելվածներով): Այսինքն՝ iPhone-ը օգտգործվելու է որպես անհպում վճարումներ ընդունող NFC տերմինալ, եթե ընկերությունն իր iOS հավելվածում ներդնի Tap to Pay գործառույթը: Այս գործառույթն աշխատելու է ինչպես iPhone/Apple Watch սարքերի դեպքում, այնպես էլ անհպում քարտերի: Այս գործառույթը հասանելի կդառնա ԱՄՆ-ում այս տարվա վերջում:

Կարդալ ավելին
Պաշտոնական: Nvidia-ն չի գնի ARM ընկերությունը

Պաշտոնական: Nvidia-ն չի գնի ARM ընկերությունը

2020 թ. սեպտեմբերին Nvidia ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է 40 միլիարդ դոլարով  գնել ճապոնական SoftBank հոլդինգին պատկանող միկրոսխեմաներ արտադրող ARM ընկերությունը: Այս հոլդինգը 2016թ. գնել էր բրիտանական ARM-ը 31 միլիարդ դոլարով: Այն ժամանակ նշվում էր, որ գործարքը ամիսներ է տևելու քանի որ այն պետք է հաստատվի ՄԵծ Բրիտանիայի, Չինաստանի, Եվրոմիության և ԱՄՆ-ի հակամոնոպոլիստ ռեգուլյատորների կողմից:

Այսօր հայտնի դարձավ, որ բանակցությունները մտել են փակուղի և գործարքը չեղարկվում է: Հավանաբար այն չի հաստատվել ռեգուլյատորների կողմից: SoftBank ընկերությունը նշում է, որ ARM ընկերության արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն է անցկացնելու (IPO):

ARM-ի միկրոսխեմաները լիցենզավորում և օգտագործում են Microsoft, Samsung, Apple, Qualcomm, Broadcom, Intel, Huawei և մի շարք այլ ընկերություններ, այդ պատճառով Nvidia-ի գնելու դեպքում այստեղ կարող է մենաշնորհի հարց առաջանալ: ARM-ի նախագծած պրոցեսորներով են աշխատում ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը:

Կարդալ ավելին