Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Քոսեմյան Տիգրանը
Կարդալ ավելին
Windows 8.1 համակարգն իր մեջ կներառի նաև Skype ծրագիրը

Windows 8.1 համակարգն իր մեջ կներառի նաև Skype ծրագիրը


Դեռ այն ժամանակ, երբ Microsoft-ը պաշտոնապես հայտարարեց Messenger ծառայության փակման մասին, պարզ դարձավ, որ Skype-ը հանդիսանալու է Windows օպերացիոն համակարգի մեջ ներառվող կոմպոնետներից մեկը: Այսպիսով մի քանի շաբաթից թողարկվող Windows 8.1 օպերացիոն համակարգն իր մեջ կներառի նաև Skype ծրագիրը: Այսինքն Windows 8.1 համակարգը տեղադրելուց հետո ավտոմատ կտեղադրվի Skype ծրագրի մետրո տարբերակը: Եթե նախընտրում եք օգտագործել Skype-ի սովորական տարբերակը, ապա ստիպված կլինեք այն ինքներդ ներբեռնել: Microsoft-ի այս որոշումը մրցակից այլ ընկերությունների կողմից դեռ չի քննադատվել, սակայն կարծում եմ ապագայում բողոքողներ կլինեն: Հիշեցնեմ, որ Windows-ի նախորդ տարբերակներում ավտոմատ ներառված Windows Media Player և Internet Explorer ծրագրերի պատճառով Microsoft-ը բազմաթիվ անգամ ներքաշվել է դատական գործերում:
Կարդալ ավելին
Լեո Մեսսին, Գարեթ Բեյլը և մնացած ֆուտբոլային աստղերը նկարահանվել են FIFA 14-ի նոր գովազդում

Լեո Մեսսին, Գարեթ Բեյլը և մնացած ֆուտբոլային աստղերը նկարահանվել են FIFA 14-ի նոր գովազդում

Կարդալ ավելին
Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը

Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը


Bittorrent-ը համակարգիչների օգտատերերի միջև ֆայլեր փոխանակելու համար նախատեսված ամենատարածված տեխնոլոգիաներից մեկն է: Այս տեխնոլոգիայի յուրահատկությունը տվյալների ապակենտրոնացումն է: Այսինքն փոխանակվող ֆայլերը կուտակված չեն մի ընդհանուր սերվերի վրա: Ցանկացած օգտատեր կարող է այլ օգտատերերի համար հանդիսանալ դոնոր և փոխանցել ցանկացած ֆայլ: Հենց այս փաստից է կախված փոխանակման արագությունը: Այսինքն միևնույն ֆայլը տվյալ պահին ինչքան շատ օգտատերեր փոխանցեն, այնքան արագ ներբեռնող օգտատերերը այդ ֆայլերը կստանան (իհարկե արագությունը չի կարող գերազանցել պրովայդերի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը):


Օրական հազարավոր ֆայլեր են փոխանակվում Bittorrent տեխնոլոգիայով և հատուկ ծառայությունների կամ ծրագրերի բացակայության դեպքում դժվար է գտնել այդ փոխանցումները: Հատուկ այդ նպատակով ստեղծվել են հազարավոր Torrent կայքեր, որոնք միայն պարունակում են ֆայլերի փոխանցումների մասին տվյալներ  (փոխանակվող ֆայլերը չեն պահպանվում այդ կայքերի սերվերների վրա, այլ գտնվում են օգտատերերի համակարգիչների մեջ): Torrent կայքերը հերթով այցելելու ու Ձեր ուզած ֆայլերը որոնելու փոխարեն կարող եք օգտվել Torrentus ծառայությունից, որն ավտոմատ ինդեքսացնում է Torrent կայքերը ու մի վայրում հավաքում տվյալները: 


Արտաքնապես Torrentus-ը շատ նման է որոնողական համակարգի, որտեղ կարող եք գրել Ձեր ցանկացած ֆայլի անունը և տեսնել որոնման արդյունքները: Այնուհետև կարող եք սեղմել արդյունքների որևէ մեկի վրա և տեսնել այդ ֆայլը պարունակող Torrent կայքերի ցուցակը: Torrentus ծառայության առավելություններից է նաև բաժինների առկայությունը: Օրինակ, եթե չեք որոնում կոնկրետ խաղ, ապա սեղմեք Games բաժնի վրա և տեսեք համակարգում ինդեքսացված բոլոր խաղերի ցանկը:

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Կարդալ ավելին
Անդրոիդի հաջորդ տարբերակը կանվանվի KitKat

Անդրոիդի հաջորդ տարբերակը կանվանվի KitKat


Google ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը կանվանվի KitKAt 4.4: Փաստորեն Google-ը չի հրաժարվում հին ավանդույթներից և շարունակում է Android-ին տալ քաղցրավենիքների անուններ: Այս փաստի առթիվ Android-ի կայքում ստեղծվել է հատուկ էջ, որտեղ կարող եք տեսնել նախորդ բոլոր տարբերակների անուններին համապատասխան քաղցրավենիքները: Ներքևում կարող եք տեսնել Android օպերացիոն համակարգի նախորդ բոլոր տարբերակների անունները՝
  • Android 1.5: Cupcake 
  • Android 1.6: Donut 
  • Android 2.0: Eclair 
  • Android 2.2: Froyo 
  • Android 2.3: Gingerbread 
  • Android 3.0: Honeycomb 
  • Android 4.0: Ice Cream Sandwich 
  • Android 4.1: Jelly Bean 
  • Android 4.2: Jelly Bean 
  • Android 4.3: Jelly Bean 
Նշեմ, որ մինչև այս Google-ը ցանկանում էր 4.4 տարբերակը անվանել Android Key Lime Pie, սակայան ամենայն հավանականությամբ փոշմանել է այդ մտքից: 



Google ընկերությունում Android-ի հաջորդ տարբերակը KitKat են անվանել զուտ այն պատճառով, որ Nestle ընկերության այս արտադրանքը հանդիսանում է Android-ի աշխատողների ամենասիրած շոկոլադը: Երկու կողմերն էլ հայտարարում են, որ այս գաղափարը գովազդային ոչ մի նպատակ չունի և երկու կողմերն էլ ֆինանսական որևէ հատուցում չեն ստանալու:



Nestle ընկերությունն այս իրադարձության հետ կապված մի շարք երկրներում արտադրելու է ավելի քան 50 միլիոն KitKat շոկոլադներ և գնորդների միջև խաղարկելու է 1000 հատ Nexus 7 պլանշետներ և Google Play-ի առևտրային քարտեր:
Կարդալ ավելին
М.Видео հիպերմարկետի նոր գովազդում ծնողները իրենց պահում են երեխաների նման և լացում են iPhone-ի համար

М.Видео հիպերմարկետի նոր գովազդում ծնողները իրենց պահում են երեխաների նման և լացում են iPhone-ի համար



Կարդալ ավելին
Splinter Cell խաղի հաջորդ տարբերակը: Splinter Cell Blacklist

Splinter Cell խաղի հաջորդ տարբերակը: Splinter Cell Blacklist


Ubisoft ընկերությունը ներկայացրեց Splinter Cell խաղի հերթական տարբերակը, որն այս անգամ կոչվում է Tom Clancy's Splinter Cell: Blacklist: Ովքեր չգիտեն, տեղեկացնեմ, որ Splinter Cell  խաղային սերիան հանդիսանում է Action և Stealth (գործողություն և գաղտագողի) ժանրի լավագույն խաղերից մեկը: Խաղում հասանելի են բազմաթիվ գերժամանակակից զենքեր ու սարքավորումներ, ինչպես նաև ղեկավարվող անձնավորության կողմից կիրառվող տարբեր հնարքներ:




Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Կարդալ ավելին
Microsoft-ը գնեց Nokia ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների բիզնեսներն ու արտոնագրերը

Microsoft-ը գնեց Nokia ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների բիզնեսներն ու արտոնագրերը

Microsoft եւ Nokia ընկերություները հայտարարել են իրենց տնօրենների խորհրդի միջև կնքված գործարքի մասին, որի արդյունքում Microsoft-ը ձեռք է բերել Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսները, ինչպես նաև Nokia-ին պատկանող արտոնագրերի լիցենզիաներն ու Nokia-ի քարտեզագրման ծառայությունները: Պայմանավորվածության համաձայն, Microsoft-ը կվճարի 3,79 մլրդ եվրո Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսը գնելու համար և 1,65 միլիարդ եվրո՝ լիցենզավորման տարբեր արտոնագրերի Nokia-ին պատկանող արտոնագրերը գնելու համար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 5,44 մլրդ եվրո:



Գործքրի ավարտից հետո Microsoft-ին կպատկանեն Nokia-ի բջջային հեռախոսների և սմարֆոնների (այդ թվում Lumia) արտադրության բոլոր բաժինները: Գործարքը նախատեսվում է ավարտել 2014 թ. առաջին եռամսյակում: Գործարքի ավարտից հետո Microsoft-ին կմիանան  Nokia-ի 4700 աշխատակիցներ Ֆինլանդիայից եւ 18.300 աշխատակիցներ այլ երկրներից: Գործարքի արդյունքում Microsoft կտեղափոխվեն նաև Nokia-ի մի քանի բարձր պաշտոն ներկայացնող անձինք: Օրինակ Nokia-ի գլխավոր տնօրեն Ստիվեն Էլոպը կզբաղեցնի Microsoft-ի փոխտնօրենի պաշտոնը: Հիշեցնեմ, որ Nokia-ն ու Microsoft-ը վերջին տարիներին համագործակցում էին միմյանց հետ, որի արդյունքում ստեծվեցին Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող մի շարք սմարֆոններ:
Կարդալ ավելին
Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա

Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա



Թարմացված
Google-ը դադարեցրել է Google Earth API-ի սպասարկումը, այդ պատճառով այս խաղն այժմ չի աշխատում: Կարող եք փորձել այս սիմուլյատորի 2D տարբերակը:
-------------------

Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ մի հետաքրքիր խաղի, որն իրենից ներկայացնում էր Google-ի քարտեզների վրա մեքենա վարելու սիմուլյատոր: Այսինքն կարող էիք ընտրել ցանկացած երկիր և մեքենա վարել այդ երկրի տարածքում: Այն ժամանակ խաղի տեսախցիկը տեղադրված էր վերևում և խաղն այդքան էլ իրական չէր թվում: Այժմ այդ սիմուլյատորի ստեղծողները որոշել են զարգացնել այդ նախագիծը և այս անգամ ստեղծել են նույն սիմուլյատորը եռաչափ քարտեզի վրա: Այսինքն այժմ հնարավոր է երթևեկելու ընթացքում տեսնել եռափաչ շենքեր ու փողոցներ: Նույնիսկ կարող եք անցնել կամուրջների վրայով կամ տակով: 


Քանի որ խաղի հիմքում ընկած են Google-ի քարտեզները, որոնք շատ մեծ տեմպերով թարմացվում ու լավացվում են, ապա կարելի է ենթադրել, որ այս նախագիծը հետագայում կարող է դառնալ գերազանց ավտոսիմուլյատոր: Խաղը կառավարվում է հետևյալ կոճակներով՝



Խաղալու համար սեղմեք այստեղ: Ավտոմեքենան վարելու վայրը փոխելու համար խաղի պատուհանի ներքևի հատվածում գրեք քաղաքի կամ տեղամասի անունը: Խաղալու համար պարտադիր է դիտարկչի վրա ունենալ տեղադրված Google Earth plugin:

Կարդալ ավելին