Torrentus: Ինտերնետում Torrent ֆայլեր փնտրելու լավագույն ծառայություններից մեկը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjqbXxCgVINmSD5mSvHw4yyUXo0N4x3gPfi70SbVS6bNbyfe25HIprtOg2JPRmLMtqW2JI6lFvrgdRw-U0hhK3rhj7Z6ddiCSkd6kV8mPF0ngv41Wms5cnDg1VXxGKiVYtNKcqdT69zcW0/s1600/Torrent_folder.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhmBYTvQRmEdmCpjoT-SGs17CG36yvMRDB8z0WFJ_cfblYHaDXmbHxEM9uigZoO-pUeyN1ANzFMxnSDwYeMIjPQ5k5d2uvvVjadUtj7OWb1cCv6aSV3S770WZJ2hK92acJyjjHCUBLSH04/s1600/term-bit-torrent%5B1%5D.jpg)
Օրական հազարավոր ֆայլեր են փոխանակվում Bittorrent տեխնոլոգիայով և հատուկ ծառայությունների կամ ծրագրերի բացակայության դեպքում դժվար է գտնել այդ փոխանցումները: Հատուկ այդ նպատակով ստեղծվել են հազարավոր Torrent կայքեր, որոնք միայն պարունակում են ֆայլերի փոխանցումների մասին տվյալներ (փոխանակվող ֆայլերը չեն պահպանվում այդ կայքերի սերվերների վրա, այլ գտնվում են օգտատերերի համակարգիչների մեջ): Torrent կայքերը հերթով այցելելու ու Ձեր ուզած ֆայլերը որոնելու փոխարեն կարող եք օգտվել Torrentus ծառայությունից, որն ավտոմատ ինդեքսացնում է Torrent կայքերը ու մի վայրում հավաքում տվյալները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiD5HHSasHDYe53z25PEE8ycoWYOlW-2fu523efCtRrID8fkIQwS6SE40sUH-zwveOdvTjA4ZqX4N9fe6wbjzP06s1q0f30yFqhJzxORNw8zufHoNSfLJ3PXg9-Ri__wsQ609RvjftCT3k/s640/torrentus.png)
Արտաքնապես Torrentus-ը շատ նման է որոնողական համակարգի, որտեղ կարող եք գրել Ձեր ցանկացած ֆայլի անունը և տեսնել որոնման արդյունքները: Այնուհետև կարող եք սեղմել արդյունքների որևէ մեկի վրա և տեսնել այդ ֆայլը պարունակող Torrent կայքերի ցուցակը: Torrentus ծառայության առավելություններից է նաև բաժինների առկայությունը: Օրինակ, եթե չեք որոնում կոնկրետ խաղ, ապա սեղմեք Games բաժնի վրա և տեսեք համակարգում ինդեքսացված բոլոր խաղերի ցանկը: