Գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Google-ը պատենտավորել է մարդու հայացքին հետևող մեխանիզմ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgAPv8BtU1MUgd0nY41Zy1wHi9frv_7cS670OiLGYAWa_pIqermAJl5_hg8OZZcQ-Ahrs2oz28tqLFreH17iKi-Qjs7De_Y6KZvATLxR3bVK7pKpkVgz6KRr4kx7OHv1ixx7QE8zwQpSig/s1600/google_glass_pay_per_gaze_large_verge_medium_landscape%5B1%5D.jpg)
Իրենց ապրանքները գովազդող ընկերությունները ծախսում են բավականին շատ փողեր գովազդներ տեղադրելու համար, սակայն ոչ բոլոր օգտատերերն են տեսնում այդ գովազդները: Այս փաստը հաշվի առնելով Google ընկերության ինժեներները մշակել են մարդու հայացքին հետևելու մեխանիզմ, որը կարող է արձանագրել օգտատերերի կողմից գովազդին նայելու փաստը: Google ընկերությունը արդեն պատենտավորել է այս մեխանիզմը և մտադիր է մոտ ապագայում կիրառել այն: Այս մեխանիզմի շնորհիվ գովազդատուն վճարում է միայն այն դեպքում, երբ օգտատերը հաստատ նայում է տվյալ գովազդը: Ընդ որում, գովազդի այս տեսակը կարող է կիրառվել ոչ միայն օնլայն կայքերում, այլ նաև դրսում տեղադրված գովազդային վահանակների, ամսագրերի և գովազդների այլ միջոցների վրա: Այս մեխանիզմը նաև թույլ է տալիս պարզել, թե ինչքան երկար է օգտատերը նայել գովազդի վրա և էմոցիաների ինչ փոփոխություն է տեղի ունեցել գովազդը նայելու ժամանակ (որոշվելու է բիբերի մեծացման հաշվին): Այժմ նմանատիպ գովազդային վահանակներ կարելի է տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, բայց ապագայում Google-ը ցանկանում է այն վերածել իրականության: