Microsoft-ը գնեց Nokia ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների բիզնեսներն ու արտոնագրերը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTAf3ui3YYT3X_uIT1VPLtJGXtyFB57yGlhB8_HrcydH8-2yFPoxregmBaAQRVlutWn-IUt15YFtwvi6-pwaJ-V5gA3sDG-AoLsuKJn-VyL8Ff5-udRUBoTeRsMtFMip6lY6PY2AlS9QI/s1600/ms-nokia%5B1%5D.jpg)
Microsoft եւ Nokia ընկերություները հայտարարել են իրենց տնօրենների խորհրդի միջև կնքված գործարքի մասին, որի արդյունքում Microsoft-ը ձեռք է բերել Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսները, ինչպես նաև Nokia-ին պատկանող արտոնագրերի լիցենզիաներն ու Nokia-ի քարտեզագրման ծառայությունները: Պայմանավորվածության համաձայն, Microsoft-ը կվճարի 3,79 մլրդ եվրո Nokia-ի սարքերի արտադրության եւ ծառայությունների բիզնեսը գնելու համար և 1,65 միլիարդ եվրո՝ լիցենզավորման տարբեր արտոնագրերի Nokia-ին պատկանող արտոնագրերը գնելու համար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 5,44 մլրդ եվրո:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEii3GkywK9E5z25Ai-Lne3oUe6G6W1KZq2IvOodeKN9ZcD16NXr26eTSns4Emrq7WxcxsAtIRr3SXeiF3FvnF8nDhaYBcjKZwo2lQ1BMEs3T9gZVdponc8Ofog2e3Xxc_5VB5LtKNABAG0/s640/20139352011793734_20%5B1%5D.jpg)
Գործքրի ավարտից հետո Microsoft-ին կպատկանեն Nokia-ի բջջային հեռախոսների և սմարֆոնների (այդ թվում Lumia) արտադրության բոլոր բաժինները: Գործարքը նախատեսվում է ավարտել 2014 թ. առաջին եռամսյակում: Գործարքի ավարտից հետո Microsoft-ին կմիանան Nokia-ի 4700 աշխատակիցներ Ֆինլանդիայից եւ 18.300 աշխատակիցներ այլ երկրներից: Գործարքի արդյունքում Microsoft կտեղափոխվեն նաև Nokia-ի մի քանի բարձր պաշտոն ներկայացնող անձինք: Օրինակ Nokia-ի գլխավոր տնօրեն Ստիվեն Էլոպը կզբաղեցնի Microsoft-ի փոխտնօրենի պաշտոնը: Հիշեցնեմ, որ Nokia-ն ու Microsoft-ը վերջին տարիներին համագործակցում էին միմյանց հետ, որի արդյունքում ստեծվեցին Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող մի շարք սմարֆոններ: