Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Նիկողոսյանը
Կարդալ ավելին
Apple-ը էժանացրել է iPod touch սարքերի գները և թարմացրել է 16Գբ մոդելը

Apple-ը էժանացրել է iPod touch սարքերի գները և թարմացրել է 16Գբ մոդելը



Apple ընկերությանը պատկանող iPod սարքերը գնալով ավելի քիչ պահանջարկ են ունենում: Այդ պատճառով Apple ընկերությունը որոշել է քայլեր ձեռնարկել, որպեսզի պահանջարկի անկումը ինչ-որ չափով կանգնեցնի: Այսպիսով վերջերս iPod նվագարկիչների ընտանիքը համալրվեց 5-րդ սերնդի iPod touch սարքի նոր մոդիֆիկացիայով: Այս նոր սարքը հանդիսանում է արդեն գոյություն ունեցող 32/64 Գբ-անոց iPod touch-ի մոդիֆիկացիան և ունի 16Գբ ներքին հիշողություն: Նշեմ, որ մինչ այժմ նույնպես գոյություն ուներ 16Գբ-անոց iPod Touch, սակայն այն չուներ iSight տեսախցիկ, թողարկվում էր միայն արծաթագույն  կորպուսով և վաճառվում էր 229 դոլար: iPod touch-ի նոր 16Գբ-անոց տարբերակն ունի 5 մեգապիկսելանոց iSight տեսախցիկ և հասանելի է 6 գույներով՝ մոխրագույն, արծաթագույն, վարդագույն, դեղին, երկնագույն և կարմիր: 


Բացի այդ, այս նոր մոդելը վաճառվում է ավելի էժան գնով: Այն արժի 199 դոլար: 16 Գբ-անոց մոդելի թարմացման հետ միաժամանակ Apple ընկերությունը նվազեցրել է 32Գբ և 64Գբ մոդելների գները: Այժմ 32Գբ-անոց մոդելն արժի 249 դոլար, որը 50 դոլարով ավելի էժան է նախկին գնից: Իսկ 64Գբ մոդելն այժմ արժի 299 դոլար (էժանացել է 100 դոլարով):

Կարդալ ավելին
Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը

Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը

Opera Software ընկերությունը թարմացրել է  iOS համակարգի համար նախատեսված Opera Mini հավելվածը: Ընդ որում, սա առաջին մեծ թարմացումն է 2012 թվականի հոկտեմբեր ամսից հետո: Opera Mini 8.0 հավելվածում զգալի փոխվել է դիզայնը և համապատասխանեցվել է ժամանակակից տենդենցներին: Այն դարձել է ավելի տափակ և լուսավոր: Նոր Էքսպրես վահանակը թույլ է տալիս տեղավորել ավելի շատ կայքերի հղումներ և դրանք համախմբել թղթապանակների մեջ: Օգտատերերը կարող են ընտրել և փոխել Էքսպրես վահանակի թեմաները: Հաղորդվում է նաև տրաֆիկի օպտիմիզացման նոր ռեժիմի մասին: Այն թույլ է տալիս արագացնել կայքերի բեռնումը, ինչպես նաև նվազեցնում է պահանջվող ռեսուրսների ծավալը: Կարգավորումներում կարելի է ընտրել տրաֆիկի խնայողության 2 ռեժիմներ՝  Opera Mini (առավելագույն խնայողություն՝ որոշ էջերի սխալ ցուցադրման հավանականությամբ) և Opera Turbo (միջին խնայողություն՝ էջերի ավելի ստաբիլ ցուցադրմամբ): Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ամբոցջովին անջատել տրաֆիկի խնայողության ֆունկցիան: Բացի այդ, հավելվածում ավելացել է նաև QR կոդերի սկաներ: 

Կարդալ ավելին
Հայաստանի բջջային օպերատորները նոր կոդերով համարներ են տրամադրելու

Հայաստանի բջջային օպերատորները նոր կոդերով համարներ են տրամադրելու



Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել Beeline-ին, VivaCell-MTS-ին և Orange Armenia-ին տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր: Նշված բջջային օպերատորներին տրամադրվել են հետևյալ տարածաշրջանային կոդերը՝ Orange Armenia՝ 041, Beeline՝ 043 և VivaCell-MTS՝ 049: Փաստորեն այս որոշումից հետո բջջային օպերատորները կունենան հետևյալ կոդերը՝

Beeline - 091, 096, 099 և 043
VivaCell-MTS - 077, 093, 094, 098 և 049
Orange Armenia- 055, 095 և 041 

Նոր կոդերի տրամադրման պայմանների համաձայն՝ նախորդ կոդերը պետք է օգտագործված լինեն 60 տոկոսով: Սակայն նոր կոդերի տրամադրման այս որոշումը ավելի շատ կապված է MNP ծառայության գործարկման հետ, քան օպերատորների մոտ գոյություն ունեցող տարածաշրջանային կոդերի լրացման հետ: Հայաստանում MNP-ի ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ից: Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարի փոփոխության անցում կատարել մեկ բջջային օպերատորից մյուսին:
Կարդալ ավելին
Microsoft-ն այժմ տրամադրելու է 15 Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Microsoft-ն այժմ տրամադրելու է 15 Գբ ազատ ծավալ, իսկ լրացուցիչ ծավալների գները 70%-ով նվազել են

Այս տարվա գարնանը Google-ը մի քանի անգամ նվազեցրեց Google Drive-ում լրացուցիչ ծավալ ունենալու համար վճարվող գումարի չափը և այժմ հերթը հասավ Microsoft-ի OneDrive ծառայությանը: Microsoft ընկերությունը այսուհետ OneDrive ծառայությունում անվճար կտրամադրի 15 Գբ ծավալ (նախկինում 7Գբ էր): Նշեմ, որ Google Drive-ում նույնպես անվճար հասանելի է այդքան ծավալ: Նշվում է նաև, որ Office 365 ծառայության բաժանորդները անվճար կստանան ևս 1 տեռաբայթ անվճար ծավալ (նախկինում 20 Գբ էր): Սակայն OneDrive-ի հետ կապված նորություններն այսքանով չեն ավարտվում: 100 Գբ-անոց ծավալն այժմ ամսական կարժենա 1.99 դոլար (նախկինում 7.49 էր): Իսկ ամսական 3,99 դոլարով օգտատերերը կարող են ստանալ 200 Գբ ծավալ (նախկինում 11,49 էր):  OneDrive ծառայության  այս նորություններն ու փոփոխությունները վերաբերվում են ինչպես հին, այնպես էլ նոր օգտատերերին

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Աշոտ Կիրակոսյանը
Կարդալ ավելին
Բացահայտում - Էմիտվիլի սարսափը

Բացահայտում - Էմիտվիլի սարսափը




«Բացահայտում» հաղորդաշարի հերթական թեման աշխարհում ամենահայտնի առանձնատան մասին է,որի հետ կապված են մի շարք անոմալ երևույթներ և սարսափելի պատմություններ:Հավանաբար չկա այնպիսի ամերիկացի,ով ծանոթ չլինի այս առանձնատանը տարիներ առաջ պատահած դեպքին:Դեպք,որն իր սարսափազդու լինելու հետևանքով հայտնի դարձավ գրեթե ողջ աշխարհում և հայտնի դարձավ Էմիտվիլի սարսափը անունով:
Կարդալ ավելին
Microsoft-ը կվարձատրի MacBook Air նոթբուք ունեցողներին, եթե նրանք սկսեն օգտագործել Surface Pro 3 պլանշետ

Microsoft-ը կվարձատրի MacBook Air նոթբուք ունեցողներին, եթե նրանք սկսեն օգտագործել Surface Pro 3 պլանշետ



Microsoft ընկերությունը որոշել է Apple նոթբուք ունեցողների ուշադրությունը սևեռել դեպի նոր Surface Pro 3 պլանշետները և հանուն դրա Microsoft-ը անցկացնում է մի զարմանալի ակցիա: Բոլոր այն օգտատերերը, ովքեր Microsoft-ի սպասարկման կենտրոններ կմոտենան իրենց օգտագործած MacBook Air նոթբուքներով և կհանձնեն դրանք, դրա փոխարեն կստանան Surface Pro 3 լապտոպը՝ մինչև 650 դոլար ավելի էժան գնով: Այսպիսով Surface Pro 3 պլանշետի նվազագույն պարամետրերով մոդելը այս ակցիայի շրջանակներում կարժենա ընդամենը 150 դոլար: Ինչպես արդեն նշեցի, զեղչի առավելագույնը չափը լինելու է 650 դոլար, իսկ ընդհանրապես այն կախված է լինելու հանձնվող նոթվուքի տեխնիկական վիճակից, թողարկման տարեթվից և պարամետրերից: Այս ակցիան գործում է միայն ԱՄՆ-ի, Կանադայի և Պուերտո Ռիկոյի օգտատերերի համար և գործելու է մինչև ս.թ. հուլիսի վերջ:
Կարդալ ավելին
Ինչպես ամբողջությամբ ջնջել Google Chrome դիտարկիչը և տեղադրել վերջին ստաբիլ տարբերակը

Ինչպես ամբողջությամբ ջնջել Google Chrome դիտարկիչը և տեղադրել վերջին ստաբիլ տարբերակը

Google Chrome ինտերնետ դիտարկիչը ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել, քանի որ դրա միջոցով բացված կայքերի ֆայլերը կուտակվում են համակարգչի հիշողության մեջ և բացի մեծ ծավալ զբաղեցնելուց, նաև որոշակի դանդաղեցնում են Chrome-ի աշխատանքը: Նույնը կարելի է ասել հավելվածների մասին: Google Chrome-ի վրա տեղադրված ցանկացած հավելված ինչ-որ չափով ազդում է այդ դիտարկչի արագագործության վրա: Այդ պատճառով խորհուրդ է տրվում տեղադրել միայն այն հավելվածները, որոնք իսկապես օգտագործում եք: Հավելվածների ցանկը կարող եք տեսնել այցելելով about:extensions էջը: 



Եվս մեկ կարևոր խնդիր կա կապված այս դիտարկչի նոր տարբերակը տեղադրելու հետ: Եթե նախկինում տեղադրել եք բետա կամ այլ տարբերակ, ապա այլևս չեք կարող ստաբիլ տարբերակը տեղադրել դրա վրա: Օրինակ վերջերս բլոգում ներկայացրել էի Chrome-ի 64 բիթանոց փորձնական տարբերակը, որն աշխատում էր որոշակի թերություններով: Շատ օգտատերեր այլևս չէին կարողանում այդ տարբերակից հետո վերադարձնել ստաբիլ տարբերակը: Դրա համար պետք է ամբողջովին ջնջել Google Chrome-ը և տեղադրել նորը: Սակայն պարզվում է, որ Control Panel-ից Google Chrome-ը uninstall անելը բավական չի: Պետք է այն ջնջել նաև հատուկ թղթապանակից:

Ինչպես ամբողջովին ջնջել Chrome-ը:
Ջնջելուց առաջ հաշվի առեք, որ Google Chrome-ում պահպանված բոլոր գաղտնաբառերը, այցելած բոլոր կայքերը, տեղադրված բոլոր հավելվածները և այլ տվյալներ կջնջվեն, եթե մինչ այդ չեք միացրել սինխրոնիզացիան և դիտարկիչը չեք կապել Ձեր Google-ի հաշվին:

1.Բացեք Control Panel-ը և ծրագրերի uninstall-ի բաժնում գտեք և ջնջեք Google Chrome-ը:



2.Բացեք %LOCALAPPDATA%\Google\ թղթապանակը և ջնջեք Chrome թղթապանակը: Եթե դժվարանում եք այս քայլը կատարել, ապա ներբեռնեք այս ֆայլը և աշխատացրեք:


Ինչպես տեղադրել վերջին ստաբիլ Chrome-ը:
Բացեք www.google.com/chrome կայքը և ներբեռնեք առաջարկվող տարբերակը: Տեղադրեք ներբեռնված ծրագիրը: Տեղադրված ծրագրի տարբերակը տեսնելու համար կարող եք բացել chrome://version էջը:
Կարդալ ավելին
Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»

Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»


Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: Առաջին ֆիլմը, որին անդրադարձել եմ, կոչվում էր «Սիլիկոնային հովտի ցանցահենները» և ներկայացնում էր Microsoft-ի ու Apple-ի ստեղծման պատմությունը: Այսօր կանդրադառնամ «The Social Network» ֆիլմին:


Ֆիլմի վերնագրից արդեն կարելի է ենթադրել, որ այն Ֆեյսբուք սոցիալական ցանցի մասին է: Ի տարբերություն «Սիլիկոնային հովտի ցանցահենները» ֆիլմի, այս ֆիլմի ռեժիսորները չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Այս ֆիլմը առաջին հերթին Մարկ Ցուկերբերգի մասին է, ով լինելով բավականին երիտասարդ, փորձում է գրավել ամբողջ աշխարհը: Այս ֆիլմը ընկերության, դավաճանության, մենակության, ձգտումների ու ջանասիրաբար աշխատանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են գլխավոր հերոսի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:


Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ է տալիս իմանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը: Ֆիլմը դիտելուց հետո իմանում ենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հեղինակն իրականում այդքան էլ «սուրբ» չի և մասնակի գողացել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը: Ֆիլմում մանրամասն նկարագրված է, թե ինչ դատական քաշքշուքների մեջ է ընկնում Ցուկերբերգը և ինչպես է վերջում ավարտում այս ամբողջ պատմությունը:
Կարդալ ավելին