Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Chrome-ի վերջին տարբերակները Windows համակարգում 5%-15% ավելի արագ են աշխատում

Chrome-ի վերջին տարբերակները Windows համակարգում 5%-15% ավելի արագ են աշխատում


Chrome-ի վերջին տարբերակներում (սկսած 64 բիթանոցի 53-րդ և 32 բիթանոցի 54 տարբերակից) Google օգտագործել է Visual Studio-ում առկա Microsoft’s Profile Guided Optimization (PGO) գործառույթը, որը թույլ է տալիս օպտիմիզացնել ծրագիրը և արագացնել ավելի հաճախ օգտագործվող ֆունկցիաների աշխատանքը: Այս օպտիմիզացիայից հետո Google Chrome-ի նոր տարբերակները Windows օպերացիոն համակարգում բացվում են 16.8%-ով ավելի արագ, կայքերը բեռնվում են 5.9%-ով ավելի արագ, իսկ նոր պատուհանները բացվում են 14.8%-ով ավելի արագ:
Կարդալ ավելին
iPhone 7-ը նոր MacBook Pro-ին միացնելու համար պետք է գնեք 19$ կամ 25$ արժողությամբ ադապտերներ

iPhone 7-ը նոր MacBook Pro-ին միացնելու համար պետք է գնեք 19$ կամ 25$ արժողությամբ ադապտերներ



Օրեր առաջ Apple-ը ներկայացրեց MacBook Pro նոր նոթբուքները, որոնց վրա առկա չեն USB բնիկները: Փոխարենը այս նոր նոթբուքների վրա կան 4 հատ Thunderbolt 3 ինտերֆեյսով USB Type-C 3.1 բնիկներ (առանց Touch Bar-ի մոդելի վրա դրանք երկու հատ են):

Apple-ի այս նորամությունը ունի նաև մի քանի բացասական կողմեր, որոնցից մեկն այն է, որ iPhone 7 սմարթֆոնները հնարավոր չի լինի միանգամից միացնել MacBook Pro-ին: Այսինքն այդ գործողության համար պետք է գնեք $19 դոլարանոց USB Type-C to USB կամ $25 դոլարանոց Lighting to Thunderbolt հատուկ ադապտերներ: Ստացվում է, որ Apple-ի վերջին մոդելի մի ապրանքը մյուս վերջին մոդելի ապրանքին միացնելու համար պետք է գնեք Apple-ի կողմից ստեղծված հատուկ ադապտեր :) Իհարկե հնարավորություն կա հեռախոսը համակարգչին միացնել նաև անլար ռեժիմում, սակայն այդ դեպքում շատ ֆունկցիաներ չեն աշխատի (օրինակ չեք կարող անմիջապես համակարգչից լիցքավորել հեռախոսը):


Apple-ը վաճառքի է հանել նաև Thunderbolt 3 to Thunderbolt 2 ադապտեր, որն արժի 49 դոլար: Այս ադապտերով հնարավոր է Thunderbolt 2 ինտերֆեյսով սարքերը միացնել նոր MacBook Pro-ներին, կամ Thunderbolt 3-ով աշխատող նոր սարքերը միացնել հին Mac-երին:
Կարդալ ավելին
Ուկրաինայում iPhone 7 են նվիրում այն մարդկանց, ովքեր անձնագրում իրենց անունները կփոխեն iPhone 7:

Ուկրաինայում iPhone 7 են նվիրում այն մարդկանց, ովքեր անձնագրում իրենց անունները կփոխեն iPhone 7:



«Алло» ինտերնետ խանութը մրցույթ է անցկացնում, որի շրջանակներում անհրաժեշտ է անձնագրում անունը փոխել iPhone Sim (այսինքն iPhone 7): Մրցույթի մասնակիցները նաև պետք է լինեն Ուկրաինայի քաղաքացի:


Օլեքսանդր Տյուրինը այն 5 հաղթող մասնակիցներից է,ով առաջինն է փոխել իր անունը և շահել մրցանակը:
Կարդալ ավելին
Տրամաբանական խնդիր: Սուտասան երեխաներն ու լամպերը

Տրամաբանական խնդիր: Սուտասան երեխաներն ու լամպերը



Միևնույն դասարանի 6 աշակերների հարցնում են, թե քանի լամպ կա կախած իրենց դասարանի առաստաղում և երեխաները տալիս են հետևյալ պատասխանները. Առաջին երեխան պատասխանում է, որ դասարանում կա մեկից ավել լամպ, երկրորդը՝ 2-ից ավել, երրորդը՝ 3-ից ավել, չորրորդը՝ 4-ից ավել, 5-րդը՝ 5-ից քիչ, 6-րդը՝ 4-ից քիչ: Իրականում քանի լամպ կա նրանց դասարանում, եթե հարցմանը մասնակցած երեխաների ուղիղ կեսը ճիշտ է ասել:

Ճիշտ պատասխանը տեսեք այստեղ:
Կարդալ ավելին
Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը

Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը



Twitter ընկերությունը որոշել է դադարեցնել կարճ վիդեոներ նկարելու համար նախատեսված Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Twitter-ը հայտարարել է 350 աշխատակցի կրճատման մասին (սա Twitter-ի աշխատակիցների մոտ 9%-ն է): Twitter-ը այս կրճատման շնորհիվ ցանկանում է կրճատել ծախսերը և ավելացնել եկամուտը:



Նշցում է նաև, որ Vine ծառայության պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրված վիդեոները մնալու են հասանելի ներբեռնման և դիտելու համար, սակայն նոր վիդեոներ այլևս հնարավոր չի լինի ավելացնել: Vine ծառայությունը թողարկվել էր 2013 թվականին և 2015 թվականին այն ուներ 200 միլիոն ակտիվ օգտատեր:
Կարդալ ավելին
Ucom-ի կողմից գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն հասանելի է App Store-ում և Play Store-ում

Ucom-ի կողմից գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն հասանելի է App Store-ում և Play Store-ում



Ucom ընկերության կողմից ստեղծված և ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից և Play Store-ից ներբեռնման համար:



U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:



Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով: U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:


Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները

Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները


Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները, որոնք հասանելի են էկրանի երկու չափսերով՝ 13 և 15 դյույմ: Այս նոր մոդելները ավելի թեթև և բարակ են իրենց նախորդ տարբերակներից: 13 դյույմանոց մոդելը 18մմ-ից դարձել է 14.5մմ և կշռում է 1.36 կգ: Իսկ 15 դյույմանոց մոդելն ունի 15.5մմ հաստություն և կշռում է 1.8կգ:



MacBook Pro 2016 նոթբուքներն ունեն երկու անգամ ավելի մեծ թաչփադ և թարմացված ստեղնաշար: Նոթբուքների նոր էկրանը 67%-ով ավելի պայծառ է և ցուցադրում է 25%-ով ավելի շատ գունային երանգներ: Ընդ որում, այս նոր էկրանն ավելի քիչ էներգիա է պահանջում:




MacBook Pro 2016 նոթբուքների ամենամեծ նորույթը Touch Bar-ն է: Apple-ը որոշել է հրաժարվել ստեղնաշարի վերևում տեղադրվող ֆունկցիոնալ կոճակներից և դրա փոխարեն ստեղնաշարի վրա տեղադրել է սենսորային էկրան: Այս էկրանով հնարավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախկինում կատարում էին ֆունկցիոնալ կոճակները(F1,F2...): Օրինակ այդ էկրանով հնարավոր է կառավարել համակարգչի ձայնի բարձրությունը, կամ փոխել էկրանի լուսավորությունը: 



Touch Bar-ը ադապտացվում է տվյալ պահին ակտիվ ծրագրերին և ցուցադրում համապատասխան գործողությունները: Օրինակ այն թույլ է տալիս խմբագրել թերթել լուսանկարները, բացել ինտերնետ դիտարկչի թաբերը, տեքստեր հավաքելու ընթացքում առաջարկել բառեր ր այլն:



Ծրագրավորողները կարող են իրենց ստեղծած ծրագրերում ներդնել Touch Bar-ի հնարավորությունները և այնտեղ ցուցադրել իրենց ծրագրին անհրաժեշտ համապատասխան գործողությունները: Օգտատերերը նույնպես կարող են ձևափոխել և իրենց պահանջներին հարմարեցնեն այս վահանակը:



Touch Bar-ի վրա առկա է առանձին կոճակ, որը նախատեսված է Siri ձայնային օգնականից օգտվելու համար: Աջ անկյունում տեղադրված է մատնահետքի Touch ID սկաները, որի աշխատանքը ապահովում է առանձին Apple T1 չիպը: 



Մատնահետքի սկաներով կարելի է անցնել նույնականացման գործընթացը և մուտք գործել համակարգ: Այն թույլ է տալիս նաև փոխել ակտիվ օգտատիրոջը կամ կատարել վճարումներ:



MacBook Pro 2016 նոթբուքի 15.4 դյույմանոց (2880х1800) տարբերակում տեղադրված է է 4 միջուկանի Intel Core i7 պրոցեսոր, 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 2Տբ ներքին SSD հիշողություն և մինչև 4Գբ Radeon Pro վիդեոքարտ:
MacBook Pro 2016 նոթբուքի 13.3 դյույմանոց (2560х1600 տարբերակում տեղադրված է 2 միջուկանի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 8 կամ 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 1Տբ ներքին SSD հիշողություն և Intel Iris Graphics վիդեոքարտ:



Նոր նոթբուքների բոլոր տարբերակների վրա առկա են մի քանի Thunderbolt 3 USB Type-C բնիկներ, որոնք փոխարինելու են USB, DisplayPort, HDMI, VGA, SD և մարտկոցի լիցքավորման բնիկներին: Զարմանալի է, որ Apple-ը որոշել է այս նոթբուքների վրա թողնել 3.5մմ ձայնային բնիկը:
13 դյույմանոց MacBook Pro-ի բազային տարբերակը վաճառվելու է 1799$-ով, իսկ 15 դյույմանոց տարբերակը կարժենա 2399$: Հասանելի է լինելու Touch Bar չունեցող 13 դյույմանոց MacBook Pro, որի բազային տարբերակն արժենալու է 1499$:
Կարդալ ավելին
Հայրը փորձել է իրականությանը մոտ նկարել իր 6-ամյա տղայի նկարած պատկերները

Հայրը փորձել է իրականությանը մոտ նկարել իր 6-ամյա տղայի նկարած պատկերները





Կարդալ ավելին
 Microsoft-ը ներկայացրեց 2999$ արժողությամբ Surface Studio համակարգիչը

Microsoft-ը ներկայացրեց 2999$ արժողությամբ Surface Studio համակարգիչը


Microsoft Surface սարքերի ցանկում ավելացավ առաջին անհատական համակարգիչը, որը կոչվում է Surface Studio: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Microsoft-ը Surface ապրանքանիշի տակ արտադրում էր պլանշետներ և նոթբուքներ: Այս նոր համակարգիչն ունի 28 դյույմանոց էկրան՝ 4500х3000 թողունակությամբ (3:2 հարաբերությամբ):



Էկրանն ունի 12.5մմ հաստություն և պատված է բարակ ալյումինով: Հնարավորություն կա էկրանը թեքել և ստանալ հորիզոնական դիրք, ինչը հարմար է Surface Pen ստիլուսով աշխատելու համար:


Համակարգիչն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 32Գբ օպերատիվ հիշողություն և 2Տբ ներքին հիշողություն: Համակարգչի գրաֆիկական մասը ապահովում է NVIDIA GeForce GTX 980M վիդեո-ադապտերը:



Սարքի վրա տեղադրված են նաև Ethernet, Mini DisplayPort, USB 3.0, SD քարտի, ինչպես նաև 3.5մմ աուդիո բնիկներ:



Surface Studio համակարգիչը ղեկավարելու համար ստեղծվել է նոր սարք, որը կոչվում է Surface Dial: Այս սարքը հնարավոր է տեղադրել համակարգչի էկրանի վրա և բացված կլոր ցանկից ընտրել համապատասխան գործառույթները:



Surface Dial-ը կվաճառվի $99-ով, սակայն այն օգտատերերը, ովքեր նախապես կպատվիրեն Surface Studio համակարգիչը, այս սարքը կստանան անվճար: Microsoft Surface Studio սարքը կարժենա 2999 ԱՄՆ դոլար:
Կարդալ ավելին
Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ կհայտնվի նոր Paint ծրագիր

Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ կհայտնվի նոր Paint ծրագիր




Microsoft ընկերությունը երեկ ներկայացրեց Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ առկա որոշ ֆունկցիաներ ու ծրագրեր, որոնցից մեկը նոր Paint-ն է: Այս ծրագիրը զգալիորեն տարբերվում է Paint-ի նախորդ տարբերակներից և նախատեսված է ինչպես երկչափ, այնպես էլ եռաչափ նկարչության համար: Այսինքն Paint-ով հնարավոր կլինի ստեղծել 3D օբյեկտներ:



Windows 10-ի հաջորդ թարմացումը կոչվում է Creators Update և հասանելի կլինի մյուս տարվա սկզբում:

Կարդալ ավելին