Chrome-ի վերջին տարբերակները Windows համակարգում 5%-15% ավելի արագ են աշխատում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiOvvuHTzpw06oAQx2Gpzzcl7TPjq_2UrJC3z7FTMYRQL9vendUHZplJ8FwmUMHUGGVDczeQx8OOUcOWyBbRNI3JElxqopRXQj2vCwcG9JUqrxxYSH7GxEwDF-YGfCgqMTOhomdHHERooMY/s640/maxresdefault.jpg)
Chrome-ի վերջին տարբերակներում (սկսած 64 բիթանոցի 53-րդ և 32 բիթանոցի 54 տարբերակից) Google օգտագործել է Visual Studio-ում առկա Microsoft’s Profile Guided Optimization (PGO) գործառույթը, որը թույլ է տալիս օպտիմիզացնել ծրագիրը և արագացնել ավելի հաճախ օգտագործվող ֆունկցիաների աշխատանքը: Այս օպտիմիզացիայից հետո Google Chrome-ի նոր տարբերակները Windows օպերացիոն համակարգում բացվում են 16.8%-ով ավելի արագ, կայքերը բեռնվում են 5.9%-ով ավելի արագ, իսկ նոր պատուհանները բացվում են 14.8%-ով ավելի արագ: