Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Skype-ի վեբ տարբերակում ավելացել է C++, C#, Java և այլ լեզուների խմբագրիչ

Skype-ի վեբ տարբերակում ավելացել է C++, C#, Java և այլ լեզուների խմբագրիչ


Microsoft-ը թողարկել է նոր օնլայն գործիք, որը կոչվում է Skype Interviews: Այս գործիքը նախատեսված է ծրագրավորողների աշխատանքի ընդունման հարցազրույցներ կազմակերպելու համար: Գործիքը թույլ է տալիս վիդեոզանգի ընթացքում օգտվել կոդի խմբագրիչից և տեսնել արդյունքը: Տվյալ պահին գործիքը ներառում է 7 լեզուներ՝ C, C++, C#, Java, JavaScript, Python և Ruby:
Կարդալ ավելին
Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի 6.3 դույմանոց էկրան, 6 ԳԲ օպ. հիշողություն և կրկնակի տեսախցիկ

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի 6.3 դույմանոց էկրան, 6 ԳԲ օպ. հիշողություն և կրկնակի տեսախցիկ


Galaxy Unpacked 2017 իրադարձության ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 8  սմարթֆոնը: Այս մոդելն ունի 6.3 դույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD+ թողունակությամբ (2960×1440): Սմարթֆոնի էկրանը կողքի հատվածներում ունի կորություն և զբաղեցնում է առաջնային մասի 82,98%-ը:
Սմարթֆոնների վրա հիմնականում տեղադրվելու է Samsung Exynos 8895 պրոցեսորով, իսկ որոշ երկրների համար՝ Qualcomm Snapdragon 835: Սմարթֆոնն ունի 6Գբ օպերատիվ հիշողություն և 64, 128 կամ 256 Գբ ներքին հիշողություն: 



Հնարավորություն կա նաև երկրորդ SIM քարտի փոխարեն տեղադրել մինչև 256 Գբ ծավալ ունեցող microSD քարտ:



Samsung Galaxy Note 8 սմարթֆոնում ներդրված է կրկնակի հիմնական տեսախցիկ: Այն ներառում է 2 հատ 12 ՄՊ սենսոր և F1.7 ու F2.4 օբյեկտիվներ: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 8Մպ տեսախցիկ:



Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկի հնարավորությունները տեսնելու համար ստեղծվել են հատուկ ֆունկցիաներ. Live Focus ֆունկցիայով օգտատերերը կարող են ավելի լավ ընդգծել լուսանկարում առկա օբյեկտները, իսկ Dual Capture ֆունկցիայով կարող են միաժամանակ նկարել միևնույն օբյեկտը տարբեր հեռավորությունից:



Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի IP68 ստանդարտին համապատասխան փոշու և ջրի պաշտպանություն: Սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 5.0 LE, ANT+, NFC և USB Type-C մոդուլները: Սմարոֆոնն ունի նաև ճնշման, աչքի և մատնահետքի սենսորներ:



Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը հնարավոր է նաև լիցքավորել անլար տարբերակով: Սմարթֆոնը վաճառքի կհանվի սեպտեմբերի 15-ից, իսկ նախնական պատվերներն արդեն մեկնարկել են:
Կարդալ ավելին
Age of Empires IV խաղը կթողարկվի հոկտեմբերին

Age of Empires IV խաղը կթողարկվի հոկտեմբերին



Microsoft ընկերությունը ներկայացրեց Age of Empires խաղի 4-րդ տարբերակի կարճ թրեյլերը և թողարկման ամսաթիվը: Հիշեցնեմ, որ այս խաղի 3-րդ մասի թողարկումից անցել է արդեն 12 տարի:



Age of Empires IV խաղը հասանելի կլինի ս.թ. հոկտեմբերի 19-ին: Microsoft-ի կայքում առաջարկվում է բաժանորդագրվել և հնարավորություն ստանալ մասնակցել բետա փորձարկմանը: Տվյալ պահին խաղը հնարավոր է նախօրոք գնել 19.99 դոլարով:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը հայտնեց, որ վերաթողարկելու է օրիգինալ Age of Empires խաղը 4К թարմացված գրաֆիկայով և գեյմփլեյով, ինչպես նաև Xbox Live-ով օնլայն խաղալու հնարավորությամբ: Խաղի թարմացված տարբերակը կոչվելու է Age of Empires Definitive Edition:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Կարդալ ավելին
Անդրոիդի հաջորդ տարբերակը կոչվելու է Oreo

Անդրոիդի հաջորդ տարբերակը կոչվելու է Oreo


Google ընկերությունը վերջապես տեղեկացրեց, թե ինչ անուն է ունենալու Android 8 օպերացիոն համակարգը: Հիշեցնեմ, որ Անդրոիդի տարբերակների անունների առաջին տառերը այբբենական հերթականությամբ են, իսկ անունները քաղցրավենիքներ են: Մինչ այս արդեն հայտնի էր, որ այս համակարգի անունը սկսվելու էր անգլերեն O տառով: 


Այսպիսով O տառի հետևում թաքնված էր Oreo բառը (ի պատիվ Oreo ապրանքանիշի շոկոլոդ-թխվածքի): Անդրոիդ Օրեոյի մասին մանրամասն կարող եք կարդալ պաշտոնական կայքում:
Կարդալ ավելին
2 նոր խաղ ArmPhone սմարթֆոններ արտադրող TSD ընկերության կողմից

2 նոր խաղ ArmPhone սմարթֆոններ արտադրող TSD ընկերության կողմից


Հայկական ArmPhone և ArmTab սարքեր արտադրող Technology and Science Dynamics ընկերությունը թողարկել է միանգամից 2 նոր խաղ Android և iOS հեռախոսների համար: Առաջին խաղը կոչվում է Carrot Thief: Այս խաղում պետք է օգնել ճագարին հաղթահարել խոչընդոտները և հնարավորինս քիչ քայլերով հավաքել գազարները: Խաղում հնարավորություն կա նաև ստեղծել սեփական լեվելները:



TSD ընկերության կողմից թողարկված երկրորդ խաղը կոչվում է Viking Sail: Այս խաղում պետք է օգնել վիկինգներին հաղթահարել խոչընդոտները և նավարկել հնարավորինս շատ տարածություն:



Carrot Thief և Viking Sail խաղերն անվճար հասանելի են Google Play-ում և App Store-ում:

Ներբեռնել
Carrot Thief:  AndroidiOS
Viking Sail: Android | iOS

Կարդալ ավելին
iTunes-ում հիթ է դարձել 0.99$ արժեք ունեցող դատարկ երաժշտական ֆայլը

iTunes-ում հիթ է դարձել 0.99$ արժեք ունեցող դատարկ երաժշտական ֆայլը



Apple ընկերության iTunes ծառայությունում վերջերս հայտնի է դարձել մի երաժշտություն, որտեղ կատարյալ լռություն է: Այսինքն օգտատերերը պատրաստ են վճարել 0.99$ զուտ այն բանի համար, որ ձեռք բերեն 10 րոպե տևողությամբ դատարկ երաժշտական ֆայլ:


Պարզվում է, որ Aaaaa Very Good Song դատարկ ֆայլը iTunes է տեղադրել Սամիր Մեզրահի անունով օտատերը: Այս ֆայլը նախատեսված է այն բանի համար, որ օգտատերերը 10 րոպե ժամանակ ունենան երգ ընտրելու: Բանն այն է, որ iOS սարքն ավտոմեքենայի աուդիո համակարգին միացնելու դեպքում ավտոմատ նվագարկվում է այբբենական կարգով առաջին երգը: Եվ քանի որ այս ֆայլը սկսվում է Aaaaa տառերով, ապա այն կտեղադրվի փլեյլիստի առջևում (եթե մնացած երգերը չեն սկսվում թվերով կամ սիմվոլներով):


Aaaaa Very Good Song դատարկ երգը մի քանի օրվա ընթացքում հասցրել է բարձրանալ iTunes-ի ամենահայտնի երգերի 30-րդ հորիզոնական, սակայն հետագայում աստիճանաբար նահանջել է:
Կարդալ ավելին
Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է հայերենը և 20 այլ լեզուներ

Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է հայերենը և 20 այլ լեզուներ


Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է 21 նոր լեզուներ: Ուրախալի է, որ նոր լեզուների մեջ կա նաև հայերենը: Այսպիսով Google-ի ձայնի ճանաչման պլատֆորմում տվյալ պահին առկա են 119 լեզուներ: Նոր լեզուներն արդեն ավելացվել են Cloud Speech API պլատֆորմում և հասանելի են Google-ի բոլոր այն ծառայություններում, որտեղ հնարավորություն կա ձայնով տեքստեր թելադրել կամ որոնումներ կատարել (Translate, Gboard, Search և այլն):


Նոր լեզուներից բացի Google-ը Speech API-ում ավելացրել է նաև մեկ օգտակար ֆունկցիա: Այսուհետ հնարավոր կլինի ձայնով ասել սմայլիկի կամ էմոջիի անունը և Google-ը կհասկանա այն: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն անգլերենի համար:

Կարդալ ավելին
Սիսիանի ավագ դպրոցի աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ



Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող և նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Էդգար Պողոսյանը ստեղծել է CleverSentry կոչվող նախագիծը, որն իրենից ներկայացնում է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ: CleverSentry նախագծի կարգախոսքն ՝ «Ապագան սկսվում է դպրոցից»:

CleverSentry-ն (հայերեն թարգ.՝ Խելացի ժամապահ) նախատեսված է դպրոցների ավանդական զանգի մեխանիզը փոխելու համար: Այս համակարգի միջոցով դպրոցի զանգը հնչում է ավտոմատ կերպով և այլևս կարիք չի լինի հետևել ժամացույցին ու զանգը տալ: CleverSentry համակարգում առաջին դասի զանգից հետո հնչում է նաև պետական օրհներգը:


Էդգարի նշում է, որ կան դպրոցներ, որտեղ տագնապի ազդանշանը չի տարբերվում սովորական զանգից: Պարզապես աշակերտներին զգուշացնում են, որ տագնապի դեպքում զանգն ավելի երկար է հնչում: CleverSentry համակարգում լուծված է նաև այս խնդիրը: Համակագրում տագնապի համար կա հատուկ նախատեսված ազդանշան:

CleverSentry համակարգն հնարավոր է նաև այնպես կարգավորել, որ դասամիջոցներին երգեր միանան: Օրինակ կարող են հնչել հայրենասիրական երգեր, կամ օրվա իրադարձությանը համապատասխան երգեր (ծննդյան օրեր, պետական տոներ և այլն):

CleverSentry համակարգից հնարավոր է օգտվել ինչպես համակարգչից, այնպես էլ սմարթֆոնից: Տվյալ պահին Էդգարը պայմանավորվածություն է ձեռք բերում դպրոցների հետ՝ այս համակարգը ներդնելու համար: Համակարգ գրանցվելու համար կարող եք դիմել ներքևում նշված կոնտակտային տվյալներից:

Հեռ.՝ 098-708-707
Էլ. փոստ՝ info@csentry.com

Կարդալ ավելին
Ինչպես են վիդեոխաղերում տներ քանդում ու վերանորոգում (Հումորային տեսանյութ)

Ինչպես են վիդեոխաղերում տներ քանդում ու վերանորոգում (Հումորային տեսանյութ)


Կարդալ ավելին