Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Microsoft-ի խոսնակը պրեզենտացիայի ընթացքում ստիպված Edge դիտարկիչը փոխարինել է Chrome-ով

Microsoft-ի խոսնակը պրեզենտացիայի ընթացքում ստիպված Edge դիտարկիչը փոխարինել է Chrome-ով


Վերջերս Microsoft-ի հետ կապված մի զավեշտալի դեպք է պատահել, ինչին ցանկանում եմ անդրադառնալ: Բանն այն, որ շաբաթներ առաջ Ֆլորիդայում տեղի ունեցած Microsoft Ignite համաժողովի ժամանակ Microsoft-ի աշխատակիցը ստիպված տեղադրել է Google Chrome դիտարկիչը: Microsoft-ի խոսնակը Azure տեխնոլոգիան սկզբում ներկայացրել է Microsoft Edge դիտարկչով, սակայն այն սկսել է ինչ-որ պահից կախել և խոսնակը պրեզենտացիայի ընթացքում ներբեռնել, տեղադրել ու օգտվել է Chrome-ից: Այս պրոցեսն ուղեկցվել է խոսնակի և դահլիճի ծիծաղով: Chrome-ը տեղադրելու ընթացքում խոսնակը հումորով նշել է, որ չի ցանկանում Chrome-ը դարձնել ավելի լավը և անջատել է համապատասխան կարգավորումը: Ներկայացված դեպքը կարող եք դիտել նեքևի ձայնագրության 37-րդ րոպեից:

Կարդալ ավելին
Mercedes Benz-ի կրեատիվ ու զվարճալի գովազդը

Mercedes Benz-ի կրեատիվ ու զվարճալի գովազդը

Կարդալ ավելին
Ինչ է իրենից ներկայացնում AutoHotkey ծրագիրը և ինչ է հնարավոր անել դրանով

Ինչ է իրենից ներկայացնում AutoHotkey ծրագիրը և ինչ է հնարավոր անել դրանով



Windows օպերացիոն համակարգի համար գոյություն ունի մի անվճար օգտակար ծրագիր, որը կոչվում է AutoHotkey: Սա շատ թեթև աշխատող ու քիչ ծավալ ունեցող ծրագիր է, որը թույլ է տալիս Windows-ում կատարել հրամաններ և ավտոմատացնել որոշ գործողություններ: Այս ծրագրով կարող եք օրինակ ստեղնաշարի կամ մկնիկի կոճակները կապել ինչ-որ գործողությունների հետ, բացել ծրագրեր, փոխել Windows-ի կարգավորումները կամ ֆայլերը, ավտոմատացնել տեքստերի հավաքումը և այլն: AutoHotkey ծրագրի հրամանները գրվում են հատուկ ստեղծված լեզվով,  որը հեշտ է սովորել և կիրառել:

Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարելի է տեղադրել և օգտվել այս ծրագրից:

Ինչպես տեղադրել
1. Ներբեռնեք AutoHotkey ծրագիրը:
2. Բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք (install):

Ինչպես ստեղծել script ֆայլեր
Ծրագիրը տեղադրելուց հետո կարիք չկա այն բացել: Պետք է ընդամենը ստեղծել script-երի ֆայլեր և դրանք աշխատացնել: Եկեք օրինակ ստեղծենք մի script, որի միջոցով հնարավոր կլինի ստեղնաշարի Win+N կոճակներով բացել Notepad-ը:

1. Համակարգչի էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New-> AutoHotKey Script:

2. Ֆայլի անունը գրեք ցանկացած տեքստ: Տվյալ դեպքում կարող եք գրել notepad.ahk


3. Բացեք ստեղծված ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով:


4. Բացված պատուհանում արդեն պետք է գրել համապատասխան հրամանները: Տվյալ դեպքում պետք է գրել ներքևի հրամաններ, որպեսզի Win+N սեղմելուց բացվի Notepad ծրագիրը:


Առաջին տողի տեքստը նշանակում է, որ Win+N սեղմելուց պետք է կատարվի ներքևի տողի գործողությունը (# նշանը համապատասխանում է Windows-ի նշանով ստեղնաշարի կոճակին): Ներքևի տողում արդեն գրում ենք Run հրամանը և կողքը այն ծրագրի անունը, որը ցանկանում ենք բացել (ոչ ստանդարտ ծրագրերի դեպքում պետք է նշել ամբողջական հասցեն):

5. Պահպանեք բացված ֆայլը և փակեք (ctrl+s):

Ինչպես աշխատացնել script ֆայլերը
Ստեղծված script ֆայլը աշխատացնելու համար աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք Run Script, կամ երկու անգամ մկնիկով սեղմեք ֆայլի վրա: Հետագայում script փայլը փոխելու դեպքում պետք է նորից աշխատացնեք այն:


Script ֆայլն աշխատացնելուց հետո կարող եք արդեն փորձարկել հրամանները: Տվյալ դեպքում կարող եք սեղմել Win+N և տեսնել, որ բացվում է Notepad ծրագիրը:  Script ֆայլն աշխատացնելու ժամանակ Windows-ի բացված ծրագրերի ցանկում ավելանում է նաև script-ի նշանը, որի միջոցով կարող եք կառավարել այդ script-ը: Եթե ցանկանում եք թաքցնել այդ նշանը, ապա պետք է script ֆայլի սկզբում գրել #NoTrayIcon տողը:


Եթե ցանկանում եք, որ script ֆայլերը ավտոմատ մեկնարկեն համակարգիչը միացնելուց հետո, ապա պետք է դրանք տեղադրել Startup թղթապանակի մեջ, որը տեսնելու համար պետք է Run ծրագրում գրել shell:common startup հրամանը:


Script ֆայլերի հրամանները կարող եք ուսումնասիրել այստեղ:  Կարող եք ստեղծել ձեր սեփական script-ները, կամ էլ օգտվել ուրիշների script-ներից: Օրինակ կարող եք ներբեռնել և օգտվել այս երկու script ֆայլերից, որոնք մասամբ գրվել են իմ կողմից (ներբեռնել):

1. Chakertner.ajk - փոխարինում է  Alt, և Alt. կոճակները հայերեն չակերտներով:

2.Volume.ahk - Windows Taskbar-ի վրա մկնիկը պահելով և մկնիկի ակը պտտելով կարող եք բարձրացնել կամ ցածրացնել համակարգչի ձայնը: Մկնիկի ակը սեղմելու դեպքում միանում է անձայն ռեժիմը (mute):
Կարդալ ավելին
iPhone X-ի չինական կրկնօրինակը վաճառվելու է 80 դոլարով

iPhone X-ի չինական կրկնօրինակը վաճառվելու է 80 դոլարով


Չինական Hotwav ընկերությունը արտադրել է Symbol S3 սմարթֆոնը, որն արտաքնապես շատ նման է iPhone X-ին: Այս նոր սմարթֆոնը վաճառվելու է iPhone X-ի գնից մոտ 10 անգամ ցածր գնով՝ 80 դոլարով: Նշեմ, որ այս սմարթֆոնը iPhone X-ին նման է միայն արտաքնապես, իսկ ֆունկցիոնալությամբ ու տեխնիկական պարամետրերով ամբողջովին տարբեր հեռախոս է:


Symbol S3 սմարթֆոնը աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 6 դյույմանոց էկրան, MediaTek MT6739 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, 2900 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի առջևում և ետնամասում տեղադրված են կրկնակի տեսախցիկներ:
Կարդալ ավելին
Թողարկվել է «Վարորդի Ընկեր» բջջային հավելվածը

Թողարկվել է «Վարորդի Ընկեր» բջջային հավելվածը


Ֆեյսբուքի «Ճանապարհային Ոստիկանություն + Կարմիր Գծեր» խմբի ադմինիստրացիայի և Վարորդի Ընկեր ՀԿ-ի հիմնադիրների ջանքերով ստեղծվել է «Վարորդի Ընկեր» բջջային հավելվածը, որտեղ տեղադրված են ճանապարհային երթևեկության կանոնները, նշանների ու գշանշումների բացատրությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում կիրառվող տուգանքներն ու դրանց վարչական տույժերի չափերը:


«Վարորդի Ընկեր»  հավելվածը ներառում է նաև որոշ օգտակար կայքերի հղումներ, որոնց շնորհիվ կարող եք բողոքարկել տուգանքները կամ տեսնել վարորդներին անհրաժեշտ այլ օգտակար տեղեկություններ:


«Վարորդի Ընկեր»  հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար և առայժմ գտնվում է նախնական փուլում:

Կարդալ ավելին
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ընդլայնում է աշխարհագրությունը


«Startup Armenia» հիմնադրամը պատրաստվում է ընդլայնել «Sevan Startup Summit»-ի աշխարհագրությունը։ Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան «Seaside Startup Summit» անվանումը։


Այսօր «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին, և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվում են աջակցել միմյանց ՀՀ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։ Հատկանշական է, որ հուշագիրը ստորագրվել է նմանատիպ համագործակցության արդյունք հանդիսացող «Startup Weekend RAK» միջոցառման ընթացքում, որի գործընկերերի թվում է նաև «Startup Armenia» հիմնադրամը։


Կողմերը նախատեում են «Seaside Startup Summit»-ը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն 2018թ-ի սկզբին և պլանավորում են Միացյալ Էմիրությունները դարձնել սամմիթի մշտական անցկացան վայրերից մեկը։

Ինչպես նշել է «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը․ «Sevan Startup Summit»-ի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միան «Startup Armenia»-ի և մեր գործընկերների ձեռքբերումն է, այլ նաև ողջ հայկական ստարափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարևոր քայլ է։ Մյուս տարի մենք պաստրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում և հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի և ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը։


Հիշեցնեմ, որ «Sevan Startup Summit»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը՝ Սևանի ափին։ Սամմիթը իրավմամբ դարձավ հայկական ստարտափ էկոհամակարգի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Արդեն 2017թ․ «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակները զգալիորեն ընդլայնվեցին։ Հայաստանից և աշխարհի 23 երկրներից սամմիթ այցելեցին ավելի քան 2000 մասնակիցներ և հյուրեր։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցեց 50,000 ԱՄՆ դոլարը, իսկ սամմիթի կազմակերպման և անցկացման համար ծախսվել է ավելի քան 250,000 ԱՄՆ դոլար։
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ժոր Խաչատրյանը
Կարդալ ավելին
Լուրջ բացթողում iOS 11-ում: Ինչպես տեսնել արգելափակված iPhone-ի լուսանկարները

Լուրջ բացթողում iOS 11-ում: Ինչպես տեսնել արգելափակված iPhone-ի լուսանկարները


Վերջերս Apple ընկերությունը թողարկեց iOS 11 օպերացիոն համակարգը, որտեղ բավականին շատ են բացթողումներն ու սխալները: Օգտատերերից մեկը կարողացել է նաև գտնել iOS 11-ում մի բացթողում, որի միջոցով հնարավոր է տեսնել արգելափակված սմարթֆոնի լուսանկարները: Հնարքի էությունը կայանում է հետևյալում. պետք է մեկ այլ հեռախոսից զանգել արգելափակված հեռախոսի համարին, այնուհետև զանգ ստացող հեռախոսի վրա սեղմել հաղորդագրությունով պատասխանելու կոճակը և գրել էմոջիներ: Այնուհետև պետք է Siri-ին հրամայել, որպեսզի բացի կարգավորումները (Open Settings), որից հետո սեղմել On/Off կոճակը: 


Վերջում պետք է նորից այլ հեռախոսից զանգել արգելափակված հեռախոսի համարին և զանգ ստացող հեռախոսի վրա նորից սեղմել հաղորդագրությունով պատասխանելու կոճակը: Այս քայլերից հետո հնարավոր է սեղմել լուսանկարների նշանի վրա և դրանք տեսնել հաղորդագրություն ուղարկելու պատուհանի մեջ:

Հ.Գ.
Այս հնարքն աշխատում է iOS 11 և iOS 11.1 բետա տարբերակներում: Չի բացառվում, որ մոտ ապագայում Apple-ը կվերացնի այս բացթողումը:
Կարդալ ավելին
Google-ի քարտեզների վրա ավելացել են արևային համակարգի մի շարք մոլորակներ

Google-ի քարտեզների վրա ավելացել են արևային համակարգի մի շարք մոլորակներ



Google maps ծառայությունում պարբերաբար ավելանում են Երկիր մոլորակի վրա գտնվող տարբեր օբյեկտներ, սակայն այս անգամ Google-ը որոշել է դուրս գալ Երկրի սահմաններից և maps ծառայությունում ավելացրել է արեգակնային համակարգի մի շարք մոլորակներ և արբանյակներ: Այս նոր երկնային մարմինների վրա ցուցադրվում են նաև բացահայտված տեղերի անունները, որոնց վրա սեղմելով կարելի է իմանալ այդ տեղամասի մասին տվյալներ: Տվյալ պահին Google maps-ում կան 16 երկնային մարմիններ:


Երկնային մարմինների ռեժիմն ակտիվացնելու համար պետք է բացել հետևյալ հղումը, կամ բացել Google maps ծառայությունը և Satelite ռեժիմում մկնիկի ակի միջոցով հեռվանալ Երկիր մոլորակից:
Կարդալ ավելին
Windows 10 Fall Creators Update թարմացումն արդեն հասանելի է: Ինչպե՞ս թարմացնել

Windows 10 Fall Creators Update թարմացումն արդեն հասանելի է: Ինչպե՞ս թարմացնել


Ինչպես և սպասվում էր, հոկտեմբերի 17-ին Microsoft ընկերությունը բոլոր օգտատերերի համար հասանելի դարձրեց Windows 10-ի հերթական մեծ թարմացումը, որը կոչվում է Fall Creators Update: Այս թարմացման մեջ առկա են մի շարք փոփոխություններ ու նորույթներ, որոնց հետագայում առանձին կանդրադառնամ: Միայն նշեմ, որ այս թարմացման մեջ արդեն ներդրվել են Fluent Design-ից որոշ էլեմենտներ:



Windows 10 Fall Creators Update թարմացումը տեղադրելու համար կարող եք բացել այս հղումը և սեղմել Update now կոճակը: Այնուհետև պետք է բացել ներբեռնված ֆայլը և կատարել հրահանգները:

Կարդալ ավելին