Ինչ է իրենից ներկայացնում AutoHotkey ծրագիրը և ինչ է հնարավոր անել դրանով
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiMjNZjEN4HRSm_9CjmMZFjOW_TQyM2Za65eduM5xzI2rjyJHvlxlUyvg_UDzeL_Y6JKXjVui8dQhH5myOSPIvBaoG3DLAfLBQQ_oVqPGjfKPahqbBVrhAzmD0D8TDYGrY24xMGw9_QzPk9/s640/autohotkey-994x400.jpg)
Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարելի է տեղադրել և օգտվել այս ծրագրից:
Ինչպես տեղադրել
1. Ներբեռնեք AutoHotkey ծրագիրը:
2. Բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք (install):
Ինչպես ստեղծել script ֆայլեր
Ծրագիրը տեղադրելուց հետո կարիք չկա այն բացել: Պետք է ընդամենը ստեղծել script-երի ֆայլեր և դրանք աշխատացնել: Եկեք օրինակ ստեղծենք մի script, որի միջոցով հնարավոր կլինի ստեղնաշարի Win+N կոճակներով բացել Notepad-ը:
1. Համակարգչի էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New-> AutoHotKey Script:
2. Ֆայլի անունը գրեք ցանկացած տեքստ: Տվյալ դեպքում կարող եք գրել notepad.ahk
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjCBEN2nsR2vc9_LGsog0Sp3_ec0LFEhvpI0DqzeqZKNmhWLTBnBnQ1gIOC2eJvKzs-HIF6QG11UC6nem6IU_9_vDu1EgzAs2Hit59lkJnwua5Nt-tqBQQxOojbeSxpKJu0AAgamq9bzCdL/s640/AutoHotkey+%25282%2529.jpg)
3. Բացեք ստեղծված ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjdoFQ-vd5KfRGFiZUVFnga0-9R1AsEGqpX2YFt482_OX2eD2aqQxeOhOk5-BXlI2u3pSxB55POqIUqboBU1qdvFbe7fvd3EWGZs8_wW6r5quBe6cdCbliTCCCjYZJVw-9iP3YDGr31wp7O/s640/AutoHotkey+%25281%2529.jpg)
4. Բացված պատուհանում արդեն պետք է գրել համապատասխան հրամանները: Տվյալ դեպքում պետք է գրել ներքևի հրամաններ, որպեսզի Win+N սեղմելուց բացվի Notepad ծրագիրը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEio5Q8_5D_gXizcmZfzGkfAYOuBeA2jRRyZ9SEO4Dv1Hkiu2_cTLlw9o7_jRb_pgzbPraaKI-IC2rwV1H1OpvYg3wdMJs9q2rUN6zkbZZyKr6choMHq6afefilQ_OH7vfLDTFSUsPf363Rz/s640/AutoHotkey+Notepad.jpg)
Առաջին տողի տեքստը նշանակում է, որ Win+N սեղմելուց պետք է կատարվի ներքևի տողի գործողությունը (# նշանը համապատասխանում է Windows-ի նշանով ստեղնաշարի կոճակին): Ներքևի տողում արդեն գրում ենք Run հրամանը և կողքը այն ծրագրի անունը, որը ցանկանում ենք բացել (ոչ ստանդարտ ծրագրերի դեպքում պետք է նշել ամբողջական հասցեն):
5. Պահպանեք բացված ֆայլը և փակեք (ctrl+s):
Ինչպես աշխատացնել script ֆայլերը
Ստեղծված script ֆայլը աշխատացնելու համար աջ քլիք արեք դրա վրա և ընտրեք Run Script, կամ երկու անգամ մկնիկով սեղմեք ֆայլի վրա: Հետագայում script փայլը փոխելու դեպքում պետք է նորից աշխատացնեք այն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEglfjismY13fd9wNRXByJR8QiB5FWyyuhZQLjW5E2Vz4YFQSBPDOw-bR06TCeHV_zSX-bXlTuHNHex-TDpukiotLU7ohIpd8JGbcr6OaQz2vg0suOmKpoVRwfXBm0keLDxjFxlzWnxdXYk_/s640/AutoHotkey+run.jpg)
Script ֆայլն աշխատացնելուց հետո կարող եք արդեն փորձարկել հրամանները: Տվյալ դեպքում կարող եք սեղմել Win+N և տեսնել, որ բացվում է Notepad ծրագիրը: Script ֆայլն աշխատացնելու ժամանակ Windows-ի բացված ծրագրերի ցանկում ավելանում է նաև script-ի նշանը, որի միջոցով կարող եք կառավարել այդ script-ը: Եթե ցանկանում եք թաքցնել այդ նշանը, ապա պետք է script ֆայլի սկզբում գրել #NoTrayIcon տողը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj1FPZfVJeMXbgGDEgpUqA6vdrTRS25pQ5XvFcDquAZgnQQVbQ_BFxhvSltdNKUzXTEob9AEqcnmxDcGl2y4ej4hVcnaQH24JIW4yibQJYruOD3tYVVEekSUF5aDpD_bN-Onj__JZOVbdRW/s640/autohotkey+notrayicon.jpg)
Եթե ցանկանում եք, որ script ֆայլերը ավտոմատ մեկնարկեն համակարգիչը միացնելուց հետո, ապա պետք է դրանք տեղադրել Startup թղթապանակի մեջ, որը տեսնելու համար պետք է Run ծրագրում գրել shell:common startup հրամանը:
Script ֆայլերի հրամանները կարող եք ուսումնասիրել այստեղ: Կարող եք ստեղծել ձեր սեփական script-ները, կամ էլ օգտվել ուրիշների script-ներից: Օրինակ կարող եք ներբեռնել և օգտվել այս երկու script ֆայլերից, որոնք մասամբ գրվել են իմ կողմից (ներբեռնել):
1. Chakertner.ajk - փոխարինում է Alt, և Alt. կոճակները հայերեն չակերտներով:
2.Volume.ahk - Windows Taskbar-ի վրա մկնիկը պահելով և մկնիկի ակը պտտելով կարող եք բարձրացնել կամ ցածրացնել համակարգչի ձայնը: Մկնիկի ակը սեղմելու դեպքում միանում է անձայն ռեժիմը (mute):
1. Chakertner.ajk - փոխարինում է Alt, և Alt. կոճակները հայերեն չակերտներով:
2.Volume.ahk - Windows Taskbar-ի վրա մկնիկը պահելով և մկնիկի ակը պտտելով կարող եք բարձրացնել կամ ցածրացնել համակարգչի ձայնը: Մկնիկի ակը սեղմելու դեպքում միանում է անձայն ռեժիմը (mute):