Vkontakte հավելվածներում երգ լսելը դարձել է վճարովի: Ինչպես շրջանցել արգելքը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiA2Bt1iIXZDJbMagQcyfAIwfrpwEyb1lQgqt0yn7TQq8ZTMs5muTau7WVQk0XasdK-vkmFGVZbvdc7gUp-8jlwwNNmzmCArLkm-oWdo4xQ4sbb_cX4iu0YNDyGvt4czwqJxSE4rMYZZjrW/s640/VK+trial+free+music.jpg)
Vkontakte սոցիալական ցանցի բջջային հավելվածների վերջին թարմացումներում երգերը ֆոնային ռեժիմում մեկ ժամից ավել լսելու համար պահանջվում է բաժանորդագրվել վճարովի ծառայությանը: Հավանաբար շատերդ կմտածեք, որ այս պարագայում ավելի լավ է ընդհանրապես չթարմացնել այդ հավելվածները և օգտվել նախորդ տարբերակներից: Սակայն հին տարբերակներ օգտագործող որոշ օգտատերերի մոտ վերջերս դադարել է աշխատել երգեր որոնելու և լսելու ֆունկցիան: Օգտատերերը նշում են նաև, որ երգերը չեն աշխատում նաև այն հավելվածներում, որտեղ ներդրված է Vkontakte-ից երգեր լսելու հնարավորությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgchzFITSAR1yPPqCyfjNTZOVXSRvLdN4ilzj3ULe0x8Oc-D8bK641DfenaUe90v49S_Uc__B4EjDPopAvestPZsAw7gUdc-MEVsfd8SKzPREx-CdkAKgLMRzc-EVTtFUszG8Prsahv3sUs/s640/476c92bb-6ad5-80fc-f027-c2bc64232505.png)
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Vkontakte-ն հավելվածների հերթական թարմացումներից հանեց երգերը քեշավորելու և օֆլայն ռեժիմով լսելու գործառույթը, և օգտատերերից շատերը պարզապես չէին թարմացնում իրենց հավելվածները, կամ տեղադրում էին հին տարբերակներ: Փաստորեն Vkontakte-ն այժմ ստիպում է բոլորին, որպեսզի երգեր լսելու համար տեղադրեն վերջին տարբերակը և ֆոնային ռեժիմում 1 ժամից ավել լսելու համար գումար վճարեն:
Պարզվում է, որ ֆոնային ռեժիմի սահմանափակումը հանելու համար կա մի շատ պարզ ու արագ լուծում: Կարծիքներ կան, որ Vkontakte-ն շուտով կփակի նաև այս տարբերակը, իսկ մինչ այդ կարող եք փորձել կատարել հետևյալ քայլերը.
1. Միացրեք ականջակալները հեռախոսին:
2. Բացեք Vkontakte հավելվածը:
3. Միացրեք ցանկացած երգ և սեղմեք pause կոճակը:
4. Արգելափակեք հեռախոսի էկրանը:
5. Միացրեք երգը՝ ականջակալների վրայի կոճակով: