Microsoft-ը թողարկեց նոր Անդրոիդ Launcher և դադարեցրեց Windows Phone համակարգի զարգացումը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhB7llV_zUoHR67lvmiVFE-8HJry3iQc0vLdyxlZ5pEkNggl7F-jYAHahcQftF0DD0nUP5EoeKDWYz8uDxU8JICp5O1BrrU3bPGRh151IdM-zerk9Jg0IVhLprb_weekNFcPy01YOvXoZmW/s640/3-1-770x567%255B1%255D.png)
Microsoft-ի փոխտնօրեն Ջո Բելֆիորեն իր Թվիթերի էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ Microsoft Windows Phone բջջային օպերացիոն համակարգում այլևս զգալի փոխոխություններ ու թարմացումներ չեն լինի: Այսինքն՝ կթողարկվեն միայն որոշ ծրագրային շտկումներ և անվտանգությանը վերաբերող թարմացումներ: Սա նշանակում է, որ Windows Phone համակարգը գտնվում է իր ավարտական փուլում և այս համակարգով աշխատող սմարթֆոններ այլևս չեն թողարկվելու: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Windows Phone հեռախոսներ արտադրող վերջին ու միակ ընկերությունը՝ HP-ն հրաժարվեց այս համակարգով սմարթֆոններ թողարկելուց: Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը բոլորովին վերջերս հայտարարեց, որ Windows Phone-ից անցում է կատարում դեպի Android:
Of course we'll continue to support the platform.. bug fixes, security updates, etc. But building new features/hw aren't the focus. 😟 https://t.co/0CH9TZdIFu— Joe Belfiore (@joebelfiore) October 8, 2017
Սեփական օպերացիոն համակարգը զարգացնելու փոխարենը Microsoft-ի ջանքերն ուղղվելու են Android և iOS համակարգերի համար սեփական ծրագրերի բարելավմանը: Նշեմ, որ օրեր առաջ Անդրոիդ համակարգի համար Microsoft-ը թողարկեց Microsoft Launcher ծրագիրը, որի հիմնական գործառույթներից մեկը Continue on PC-ն է: Այս ֆունկցիան թույլ է տալիս աշխատանքը սկսել Android սարքի վրա, իսկ հետագայում շարունակել համակարգչի վրա: Continue on PC ֆունկցիան հասանելի կլինի Windows 10 Fall Creators Update թարմացումից հետո:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhhyO46iNh4GT4NKwdK9Q-bC8egEH1RAMhb7lklKp4ARLjsUbDjB930kd1C3H4vU2AgiKymo0AMvcOcw63Dmq5T2A52AK1Xk6nQbMvCjCsPYrjChJZQqsXvoEutonPiSJ2SE5ZmUItusUgh/s640/02154dfed95f3a165805fa6d29bdaf05%255B1%255D.png)
Microsoft Launcher-ի Feed գործառույթի միջոցով օգտատերերը կարող են հեշտ գտնել հաճախ օգտագործվող ծրագրերը, տեսնել վերջին նորությունները և իրադարձությունները: Feed-ը տեսնելու համար բավական է մատը տեղաշարժել ձախից աջ: Microsoft Launcher-ը թույլ է տալիս նաև սմարթֆոնի էկրանին տեղադրել Bing-ի թարմացվող նկարները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg95diB3i1D8XUdr1XrVD9g0gPwFd4rNFJPoyav3O_kyoDgQ-ptdP2he0Ldhhq8FA_TgN1dNNMDckjljxrMYCtXQ0WTK50I7F4vhJ5NxClmG3KQJVREcjGrs4984-sPlNxsuIbMLTwSyaoG/s640/2-1-770x549%255B1%255D.png)
Նշեմ, որ փաստացի Microsoft Launcher-ը հանդիսանում է նախկինում Arrow Launcher անունով հայտնի ծրագրի թարմացված ու վերափոխված տարբերակը: Այս նոր Launcher-ը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: