Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Microsoft-ի բազմաֆունկցիոնալ Windows Terminal ծրագիրն արդեն հասանելի է

Microsoft-ի բազմաֆունկցիոնալ Windows Terminal ծրագիրն արդեն հասանելի է


Շաբաթներ առաջ Build համաժողովի ժամանակ Microsoft-ը Windows 10-ի համար ներկայացրեց Windows Terminal նոր ծրագիրը, որը օգտատերերին տրամադրում է բազմաֆունկցիոնալ այլընտրանքային գործիք, որտեղ մեկտեղ հավաքված են PowerShell-ը, Command Prompt-ը և Linux-ի տերմինալը: 


Windows Terminal-ի կարևոր առանձնահատկություններից է բազմապատուհան ռեժիմը (multitab), ինչի շնորհիվ միաժամանակ հնարավոր է մի պատուհանում օգտվել տարբեր կոնսոլներից:


Windows Terminal-ը ներկայացնելուց հետո Microsoft-ը դրա բաց կոդը տեղադրեց GitHub-ում և ծրագրավորողները դեռևս այն ժամանակ կարող էին ներբեռնել և կոմպիլացիա անելով ստանալ այս ծրագիրը: Սակայն վերջերս Windows Store-ում հասանելի է դարձել այս ծրագրի բետա տարբերակը, որը կարող են ներբեռնել բոլոր օգտատերերը: 


Քանի որ սա դեռ առաջին բետա տարբերակն է, այդ պատճառով ոչ բոլոր խոստացված գործառույթներն են առկա: Microsoft-ն առաջարկում է առայժմ այդ գործառույթները ակտիվացնել համապատասխան JSON ֆայլը փոփոխելով:


Կարդալ ավելին
Ինչպես տեղադրել iOS 13 օպերացիոն համակարգը

Ինչպես տեղադրել iOS 13 օպերացիոն համակարգը

Apple-ը խոստացված ժամկետից շուտ բոլոր ցանկացողների համար հասանելի է դարձրել iOS 13 օպերացիոն համակարգի փորձնական բետա տարբերակը: Խորհուրդ կտամմ ոև այս համակարգը տեղադրելուց առաջ պահպանեք Ձեր սարքի տվյալները iCloud-ում (Настройки → Apple ID → iCloud) կամ iTunes-ով համակարգչի մեջ: iOS 13-ը հնարավոր է տեղադրել հետևյալ սարքերի վրա՝
  • iPhone XS և XS Max
  • iPhone XR
  • iPhone X
  • iPhone 8 և 8 Plus
  • iPhone 7 և 7 Plus
  • iPhone 6s և 6s Plus
  • iPhone SE
Նշեմ նաև, որ iPad-ների համար նախատեսված iPadOS նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակը ևս հասանելի է: Այն կարող եք տեղադրել հետևյալ սարքերի վրա՝
  • iPad (5, 6 սերնդի)
  • iPad Pro 12.9
  • iPad Pro 11
  • iPad Pro 10.5
  • iPad Pro 9.7
  • iPad mini (4, 5 սերնդի)
  • iPad Air (2, 3 սերնդի)

Ինչպես տեղադրել

1. Բացեք այս կայքը և մուտք գործեք Ձեր Apple-ի պրոֆիլ: 

2. Հեռախոսով կամ պլանշետով բացեք այս հասցեն և ներբեռնեք բետա պրոֆիլը:

3. Բացեք «Настройки» → «Основные» → «Профиль» բաժինը և տեղադրել պրոֆիլը սարքի մեջ:

4. Բացեք «Настройки» → «Основные» → «Обновление ПО» և տեղադրեք iOS 13-ի բետա տարբերակը:
Կարդալ ավելին
Boston Dynamics-ի ռոբոտի համբերության բաժակը լցվեց 😊 (Տեսանյութ)

Boston Dynamics-ի ռոբոտի համբերության բաժակը լցվեց 😊 (Տեսանյութ)


Վերջերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ինժեներները ծաղրում ռոբոտին, որից հետո ռոբոտը կատաղում է և հարվածում նրանց: Սա բնականաբար կեղծ ու հումորային տեսանյութ է, որը նկարահանված է Boston Dynamics-ի տեսանյութերի ոճով և իրականին բավականին նման է ստացվել: 



Հիշեցնեմ, որ Boston Dynamics-ի շատ վիդեոներում ինժեներները նույնպես հարվածում ու ծաղրում են ռոբոտներին, որպեսզի ցուցադրեն դրանց ռեակցիաները:
Կարդալ ավելին
«ՈԶՆԻ 2019» ամենամյա համակարգչային  մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն

«ՈԶՆԻ 2019» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն



Հունիսի 21-ին, ժամը 13:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) տեղի կունենա «Ոզնի 2019» համակարգչային մրցույթի ամփոփման և մասնակիցների պարգևատրման հոբելյանական 10-րդ հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի մշտական աջակիցն է Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:

Շուրջ 7 տարի է Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը իր համակարգչային լաբորատորիաները սիրով տրամադրում է մրցույթի մասնակիցներին: Այս տարի մրցույթի մասնակիցների թիվը հասնում էր 500-ի:

Մրցույթի ամփոփումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ:

Մրցույթի տեղեկատվական աջակիցն է՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որի շնորհիվ Հայաստանի բոլոր դպրոցները իրազեկվում են մրցույթի մասին:

Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին հատուկ մրցանակներ է տրամադրել PS էլեկտրոնիկայի խանութը:

Մրցույթի մասնակիցներին խրախուսական նվերներ է տրամադրել մրցույթի մշտական աջակից hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:

Մրցույթի բազմաթիվ մասնակիցներից եզրափակիչ փուլը հաղթահարած 51-ը կստանան պատվոգրեր և մրցանակներ:

Եզրափակիչ փուլի մյուս բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր:

Այս ծավալի մրցույթն իր ձևաչափով միակն է և առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցներից մասնակցության հայտավճար չի գանձվում:

«Ոզնի» համակարգչային մրցույթը կոչված է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:

«Ոզնի»-ն ստեղծվել է 2010թ.-ին և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով հասել է այս մակարդակին և ծավալին՝ դրա վառ ապացույցն է նրա մասնակիցների թվի աճը և աշխարհագրությունը (Հայաստանի տարբեր մարզերից) :
Կարդալ ավելին
Microsoft Edge դիտարկիչն արդեն հնարավոր է տեղադրել նաև Windows 7-ի վրա

Microsoft Edge դիտարկիչն արդեն հնարավոր է տեղադրել նաև Windows 7-ի վրա


Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել իր Edge ինտերնետ դիտարկիչը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Microsoft-ը թողարկեց  Chromium-ով աշխատող Edge դիտարկիչը, որով աշխատում են նաև Chrome, Opera և մի շարք այլ դիտարկիչներ: Այս փոփոխությունից հետո Edge-ը հասանելի դարձավ նաև MacOS օպերացիոն համակարգերի համար:

Կարդալ ավելին
Ստեղծվել է օնլայն Super Mario, որտեղ կարող եք այլ մարդկանց հետ խաղալ «Արքայական մարտեր»

Ստեղծվել է օնլայն Super Mario, որտեղ կարող եք այլ մարդկանց հետ խաղալ «Արքայական մարտեր»



InfernoPlus օգտատերը ստեղծել է Super Mario Bros խաղի օնլայն տարբերակը, որն անվճար հասանելի է հետևյալ կայքում: Mario Royale կոչվող խաղի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավոր է օնլայն խաղալ այլ մարդկանց հետ` «Արքայական մարտեր» ռեժիմում: Մի «մարտի» մասնակիցների թիվը սկզբնական շրջանում 99 էր, սակայն տեխնիկական խնդիրներից խուսափելու համար այն տվյալ պահին 75 է:



Նշեմ, որ Mario Royale հնարավոր է խաղալ ինչպես ստեղնաշարով, այնպես էլ խաղային ջոյսթիքներով: Շտապեք խաղալ այս հետաքրքիր խաղը, քանի որ մեծ հավանականություն կա, որ Nintendo-ն ամեն կերպ կպայքարի այս խաղը փակելու դեմ:

Կարդալ ավելին
Xiaomi-ն ներկայացրեց Xiaomi Mi 9T սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրեց Xiaomi Mi 9T սմարթֆոնը


Xiaomi ընկերությունը Եվրոպական շուկայի համար ներկայացրեց Xiaomi Mi 9T սմարթֆոնը, որը փաստացի հանդիսանում է Xiaomi-ի ենթաբրենդ Redmi-ի կողմից թողարկված K20 սմարթֆոնի եվրոպական տարբերակը: Xiaomi Mi 9T սմարթֆոնն ունի երեք մոդուլանի հիմնական տեսախցիկ (48 ՄՊ, 13 ՄՊ և 8 ՄՊ): Սմարթֆոնի 20 ՄՊ-անոց առջևի տեսախցիկը տեղադրված է 0.8 վայրկյանում բացվող մեխանիզմի մեջ:

Xiaomi Mi 9T սմարթֆոնն ունի 6.39 դյույմանոց Super AMOLED էկրան (Full HD+ 2340×1080), որի մեջ տեղադրված է նաև մատնահետքի սկաները: Սմարթֆոնն ունի Snapdragon 730 պրոցեսոր, 6/8ԳԲ օպերատիվ և 64/128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 18Վտ արագ լիցքավորման մեխանիզմով:


Xiaomi Mi 9T սմարթֆոնը վաճառվելու է երեք երանգներով՝ կարմիր, սև և երկնագույն: Սմարթֆոնի բազային տարբերակը կարժենա 300 եվրո:
Կարդալ ավելին
Shazam-ն արդեն կարողանում է իդենտիֆիկացնել սմարթֆոնի ականջակալներում հնչող երաժշտությունը

Shazam-ն արդեն կարողանում է իդենտիֆիկացնել սմարթֆոնի ականջակալներում հնչող երաժշտությունը


Shazam հավելվածը նախկինում կարողանում էր իդենտիֆիկացնել միայն բարձր հնչող երաժշտությունը, իսկ այժմ այն ունակ է իդենտիֆիկացնել նաև սմարթֆոնում հնչող այն երաժշտությունը, որը չի լսվում բարձրախոսից: Այլ կերպ ասած, Shazam-ը կարողանում է լսել սմարթֆոնի մեջ հնչող աուդիո հոսքը: Այս նոր գործառույթի շնորհիվ կարող եք Shazam-ով իդենտիֆիկացնել ականջակալներում հնչող երաժշտությունը և այլևս կարիք չի լինի անջատել ականջակալները և բարձր լսել երաժշտությունը: Նշեմ, որ այս գործառույթն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ Shazam-ը պատկանում է Apple ընկերությանը:
Կարդալ ավելին
Պաշտոնապես ներկայացվեց Xiaomi Mi Band 4 ֆիթնես թևնոցը

Պաշտոնապես ներկայացվեց Xiaomi Mi Band 4 ֆիթնես թևնոցը


Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երկար սպասված Mi Band 4 ֆիթնես թևնոցը: Այս նոր սարքն ունի 0.95 դյույմանոց գունավոր AMOLED էկրան, որը նախորդ մոդելի էկրանից 40%-ով մեծ է:



Mi Band 4 թևնոցն ունի NFC մոդուլ, որով հնարավոր է վճարումներ կատարել AliPay-ով և WeChat Pay-ով: Սարքը պաշտպանված է ջրից մինչև 50 մետր խորության վրա:



Mi Band 4-ն ունի սրտի աշխատանքը չափող սենսոր, ինչպես նաև օգտատիրոջ ակտիվությանը հետևող 6-առանցքանի բարձրակարգ սենսորներ: Թևնոցն ամբողջովին լիցքավորելուց հետո աշխատում է մոտ 20 օր:



Mi Band 4-ի նորույթներից է ինտերֆեյսի թեմայի ընտրությունը, փոխարժեքի կուրսի ցուցադրումը, ձայնային հրամաններով ղեկավարելը, Mi Home «խելացի տուն» համակարգի հետ աշխատելը և այլն:



Mi Band 4-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ NFC և առանց: Mi Band 4-ի մեկնարկային գինը կլինի 25$: Սահմանափակ քանակով կթողարկվի նաև Mi Band 4 Avengers Alliance տարբերակը, որը կունենա թեմատիկ ակսեսուարներ:

Կարդալ ավելին
FIFA 20-ում հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ

FIFA 20-ում հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ


Electronic Arts-ը ներկայացրեց FIFA 20 խաղը, որտեղ հնարավոր կլինի խաղալ նաև փողոցային ֆուտբոլ: Խաղում հասանելի կլինեն փողոցային 3v3, 4v4 և 5v5 ռեժիմներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտզալի ռեժիմ: 



Օգտատերերին հնարավորություն կտրվի ամբողջովին ընտրել իրենց խաղացողների արտաքին տեսքը, հագուստը և այլ ատրիբուտներ:



Fifa 20 խաղը հասանելի կլինի սեպտեմբերի 24-ին PS4, Xbox One և PC պլատֆորմերի վրա:
Կարդալ ավելին