Պաշտոնապես ներկայացվեց Xiaomi Mi Band 4 ֆիթնես թևնոցը

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երկար սպասված Mi Band 4 ֆիթնես թևնոցը: Այս նոր սարքն ունի 0.95 դյույմանոց գունավոր AMOLED էկրան, որը նախորդ մոդելի էկրանից 40%-ով մեծ է:



Mi Band 4 թևնոցն ունի NFC մոդուլ, որով հնարավոր է վճարումներ կատարել AliPay-ով և WeChat Pay-ով: Սարքը պաշտպանված է ջրից մինչև 50 մետր խորության վրա:



Mi Band 4-ն ունի սրտի աշխատանքը չափող սենսոր, ինչպես նաև օգտատիրոջ ակտիվությանը հետևող 6-առանցքանի բարձրակարգ սենսորներ: Թևնոցն ամբողջովին լիցքավորելուց հետո աշխատում է մոտ 20 օր:



Mi Band 4-ի նորույթներից է ինտերֆեյսի թեմայի ընտրությունը, փոխարժեքի կուրսի ցուցադրումը, ձայնային հրամաններով ղեկավարելը, Mi Home «խելացի տուն» համակարգի հետ աշխատելը և այլն:



Mi Band 4-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ NFC և առանց: Mi Band 4-ի մեկնարկային գինը կլինի 25$: Սահմանափակ քանակով կթողարկվի նաև Mi Band 4 Avengers Alliance տարբերակը, որը կունենա թեմատիկ ակսեսուարներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն