Microsoft-ի բազմաֆունկցիոնալ Windows Terminal ծրագիրն արդեն հասանելի է

Ամսաթիվ

Շաբաթներ առաջ Build համաժողովի ժամանակ Microsoft-ը Windows 10-ի համար ներկայացրեց Windows Terminal նոր ծրագիրը, որը օգտատերերին տրամադրում է բազմաֆունկցիոնալ այլընտրանքային գործիք, որտեղ մեկտեղ հավաքված են PowerShell-ը, Command Prompt-ը և Linux-ի տերմինալը: 


Windows Terminal-ի կարևոր առանձնահատկություններից է բազմապատուհան ռեժիմը (multitab), ինչի շնորհիվ միաժամանակ հնարավոր է մի պատուհանում օգտվել տարբեր կոնսոլներից:


Windows Terminal-ը ներկայացնելուց հետո Microsoft-ը դրա բաց կոդը տեղադրեց GitHub-ում և ծրագրավորողները դեռևս այն ժամանակ կարող էին ներբեռնել և կոմպիլացիա անելով ստանալ այս ծրագիրը: Սակայն վերջերս Windows Store-ում հասանելի է դարձել այս ծրագրի բետա տարբերակը, որը կարող են ներբեռնել բոլոր օգտատերերը: 


Քանի որ սա դեռ առաջին բետա տարբերակն է, այդ պատճառով ոչ բոլոր խոստացված գործառույթներն են առկա: Microsoft-ն առաջարկում է առայժմ այդ գործառույթները ակտիվացնել համապատասխան JSON ֆայլը փոփոխելով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն