Google-ը ելք է գտել և Quick Share-ը դարձրել համատեղելի iPhone AirDrop-ի հետ



Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես թույլատրել է Firebird ստարտափին Հայաստան արտահանել NVIDIA-ի գերհզոր չիպերը։ Սա բեկումնային որոշում է, որը կայացվել է ԱՄՆ կողմից առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին և հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական խաղացող։
Ըստ պարբերականի՝ 500 միլիոն դոլար սկզբնական ներդրմամբ և 100 ՄՎտ հզորությամբ այս կենտրոնը կգործի Dell-ի սերվերների ու NVIDIA Blackwell նորագույն պրոցեսորների հիման վրա։ Ստեղծվող ենթակառուցվածքի 20 տոկոսը կուղղվի հայաստանյան ընկերությունների կարիքներին, իսկ հիմնական մասը՝ 80 տոկոսը, կտրամադրվի տարածաշրջանում գործող ամերիկյան բիզնեսներին։ Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի և Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի աջակցությամբ կյանքի կոչվող այս նախաձեռնության առաջին փուլի մեկնարկը սպասվում է 2026 թվականի երկրորդ եռամսյակում։
NVIDIA-ն հենց երեկ՝ նոյեմբերի 19-ին, հրապարակեց նաև իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որտեղ գրանցեց ռեկորդային $57.0 միլիարդ դոլար հասույթ։
Հասույթն աճել է 22%-ով նախորդ եռամսյակից և 62%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենակարևորը՝ ընկերության «Տվյալների կենտրոններ» (Data Center) ուղղության եկամուտը հասել է $51.2 միլիարդի։
Կարդալ ավելին

Սա պարզապես հերթական թարմացումը չէ, այլ արհեստական բանականության հետ մեր շփման ձևի արմատական փոփոխություն: Gemini 3 Pro-ն Google-ի երբևէ ստեղծած ամենաուժեղ մոդելն է: Այն հասկանում է բարդ համատեքստը, գրում է ավելի լավ կոդ և կատարում է վերլուծություններ վայրկյանների ընթացքում:
Ի՞նչն է դարձնում Gemini 3-ը յուրահատուկ.
🧠 Նոր մոդելը կառուցված է Google-ի նորարարական ենթակառուցվածքների վրա, ինչը թույլ է տալիս Gemini 3-ին լինել ավելի արագ, ճշգրիտ և տրամաբանող: Այն գերազանցում է նախորդ սերունդներին բարդ խնդիրների լուծման և կոդավորման մեջ:
🎨 Generative UI (Գեներատիվ ինտերֆեյս). Սա թերևս ամենահետաքրքիր նորույթն է: Մինչ այժմ մենք սովոր էինք, որ AI-ը պատասխանում է տեքստով կամ կոդով: Generative UI-ի և Flutter-ի համադրման շնորհիվ՝ մոդելը կարող է իրական ժամանակում ստեղծել ինտերակտիվ վիզուալ էլեմենտներ: Օրինակ՝ եթե հարցնեք ապրանքների մասին, այն ոչ թե ցուցակ կգրի, այլ կցուցադրի ինտերակտիվ քարտեր, գրաֆիկներ կամ կոճակներ, որոնց հետ կարող եք հաղորդակցվել հենց չատի պատուհանում: Օրինակ՝ կարող եք Վան Գոգի մասին ինֆորմացիա տեսնել ինտերակտիվ կայքի տեսքով: Կամ, եթե պլանավորում եք ճամփորդություն, ապա Gemini-ն կարող է գեներացնել ինտերակտիվ երթուղի՝ նկարներով և քարտեզներով, որոնք կարող եք սեղմել և խմբագրել:
🤖Gemini Agent (Նոր հնարավորություն). Սա արդեն ավելին է, քան պարզապես չատբոտ: Gemini Agent-ը կարող է կատարել բազմաքայլ գործողություններ (multi-step tasks)՝ ուղիղ միանալով ձեր Google հավելվածներին: Դուք կարող եք պարզապես հանձնարարել կարգավորել ձեր inbox-ը, և այն կառանձնացնի կարևոր նամակները, կդասավորի անելիքները կամ կպատրաստի պատասխանների սևագրեր: Ավելին, այն կարող է իրականացնել կոնկրետ խնդիրներ, օրինակ՝ գտնել և նախապատրաստել մեքենայի ամրագրումը՝ հիմնվելով միայն ձեր էլ. փոստի տվյալների վրա, ընդ որում՝ կրիտիկական գործողություններից (օրինակ՝ վճարումներից) առաջ այն միշտ կսպասի ձեր հաստատմանը:
🛠Google Antigravity-ն նոր միջավայր է (IDE) ծրագրավորողների համար, որը նախատեսված է ագենտների հետ աշխատելու համար։ Այստեղ դուք ոչ թե պարզապես կոդ եք գրում, այլ ղեկավարում եք AI գործակալներին, որոնք կարող են ինքնուրույն ծրագրեր կառուցել, թեստավորել դրանք և ուղղել սխալները՝ աշխատելով ձեզ հետ զուգահեռ: Դուք կարող եք ստեղծել AI օգնականներ, որոնք ունեն իրենց հիշողությունը, գործիքները և նպատակները: Antigravity-ն թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է մտածում AI-ը: Դուք կարող եք հետևել ագենտի որոշումների կայացման ընթացքին, գտնել սխալները և միջամտել աշխատանքին ցանկացած պահի: Սա մի միջավայր է, որտեղ մարդը և AI-ը աշխատում են որպես թիմակիցներ՝ կառուցելով տարբեր բարդության ծրագրեր:
🔍Gemini 3 Search AI Mode. Որոնողական համակարգը դառնում է էլ ավելի խելացի: Նոր ռեժիմը թույլ է տալիս ստանալ խորքային վերլուծված պատասխաններ՝ առանց տասնյակ կայքեր այցելելու անհրաժեշտության:
🚀Եվ ամենակարևորը՝ առայժմ անվճար է. Google-ը որոշել է հասանելի դարձնել Gemini 3 Pro-ն բոլորի համար:
🔗Փորձել այստեղ՝ https://aistudio.google.com/prompts/new_chat?model=gemini-3-pro-preview
🔗Antigravity-ի մասին ավելին՝ https://antigravity.google/

NVIDIA-ն դարձավ աշխարհի առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան անցավ 5 տրիլիոն դոլարի սահմանը:
Միայն 4 ամիս առաջ ընկերությունը հաղթահարել էր 4 տրիլիոնի շեմը։
Երեկ NVIDIA-ն հայտարարեց, որ ներդնելու է 1 միլիարդ դոլար Nokia-ում, իսկ վերջերս էլ ներդրումային համագործակցության համաձայնագիր է կնքել Intel-ի հետ։
Բացի այդ, ընկերությունը համագործակցելու է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների և առաջատար ամերիկյան ընկերությունների հետ՝
ստեղծելու Ամերիկայի AI ենթակառուցվածքը, որը կխթանի գիտական բացահայտումները, տնտեսական աճը և կդառնա հաջորդ արդյունաբերական հեղափոխության հիմքը։ 🚀
📈 NVIDIA-ի ակցիաները շարունակաբար աճում են արհեստական բանականության «բումի» շնորհիվ, որը դարձել է ընկերության գլխավոր շարժիչ ուժը։
2022-ին Հայաստանում հիմնվել է NVIDIA-ի հետազոտական կենտրոն, իսկ վերջերս հայտարարվեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ:
Կարդալ ավելին





Լեհական CD Projekt RED ընկերության կողմից թողարկված Cyberpunk 2077 խաղն արդեն հասանելի է նաև Mac-երի համար: Խաղում առկա է For this Mac կարգավորում, որը ձեր Mac-ի տեխնիկական պարամետրերից կախված ավտոմատ կարգավորում է խաղի պարամետրերը:

Mac-ի համար խաղը հասանելի է Steam, EGS, App Store և GOG հարթակներում: Հիշեցնեմ, որ Windows-ի և խաղային կոսնոլների համար խաղը թողարկվել էր 2020թ.-ին:
Կարդալ ավելին




