Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նանե Գևորգյանը

Թողարկվեց Apple iTunes-ի 11-րդ տարբերակը

Թողարկվեց Apple iTunes-ի 11-րդ տարբերակը



Apple-ի սարքավորումներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել iTunes ծրագիրը, քանի որ այդ սարքերի մեջ գտնվող ֆայլերի հետ աշխատելու համար սա հիմնական մեթոդներից մեկն է: Սակայն այս ծրագրի նախորդ տարբերակները օգտագործողների կողմից արժանացել են բազմաթիվ դժգոհությունների: Նշվում է, որ ծրագրի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի և ֆունկիոնալ փոփոխություններ: iOS համակարգով աշխատաող սարքեր չունեցողները նույնպես կարող են տեղադրել այս ծրագիրը և օգտագործել որպես բազմաֆունկցիոնալ աուդիո/վիդեո նվագարկիչ:

Ստեղծեք Ձեր կամ ընկերների ֆոտոռոբոտները

Ստեղծեք Ձեր կամ ընկերների ֆոտոռոբոտները

Ինչպե՞ս փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես ինտերնետ դիտարկչում

Ինչպե՞ս փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես ինտերնետ դիտարկչում



Նախկինում գրառումներում արդեն անդրադարձել Անդրոիդ համակարգը վիրտուալ միջավայրում տեղադրելուն և Անդրոիդի համար նախատեսված ծրագրերն ու խաղերը Windows օպերացիոն համակարգում բացելուն: Այժմ տեսնենք, թե ինչպես փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես դիտարկչի մեջ: Հատուկ այդ նպակատով ստեղծվել է Manymo ծառայությունը: 



Չգրանցված օգտատերերի համար կայքում կա ժամանակային սահմանափակում, որը կարելի է հանել անվճար գրանցում անցնելուց հետո: Գրանցված օգտատերերը նաև հնարավորություն են ստանում էմուլյատորի վրա տեղադրել և փորձարկել իրենց ծրագրերը: 



Ծառայությունը թույլ է տալիս նաև ընտրել էկրանի չափսը և Անդրոիդի տարբերակը: Ծառայությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մոտավոր ծանոթանալ Անդրոիդի տարբերակներին, կամ փորձարկել իրենց կողմից գրված ծրագրերը:

Armnet Awards 2012 մրցույթին մասնակցող իմ կողմից ընտրված մի քանի կայքեր

Armnet Awards 2012 մրցույթին մասնակցող իմ կողմից ընտրված մի քանի կայքեր



Ինչպես գիտեք այժմ ընթացքի մեջ է Armnet Awards 2012 հայկական կայքերի մրցույթը: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին: Այս տարի մրցույթին գրանցվել են 500-ից ավել կայքեր, չնայած գրանցվածների մեջ շատ կան կրկնվող կայքեր (օր. նույն կայքը գրանցվել է www-ով և առանց www-ի): Չեմ ալարել ու ուսումնասիրել եմ բոլոր գրանցված կայքեր: Ճիշտն ասած մեծ մաս են կազմում մրցույթի պայմաններին չբավարարող կամ համարյա դատարկ բովանդակությամբ կայքերը, բայց գրանցվածների մեջ կան նաև լավ գաղափարներով ու բովանդակությամբ կայքեր: Այսպիով ներկայացնում եմ իմ կողմից առանձնացված 15 կայքեր ու մի բջջային հավելված: Հիմնականում հաշվի եմ առել դրանց նորարարություններն ու ֆունկցիոն լուծումները:

Քարտեզներ և պանորամաներ

www.360yerevan.am 
Թույլ է տալիս վիրտուալ զբոսնել Երևանի փողոցներով:

www.hinyerevan.com 

Քարտեզի վրա ցուցադրվում են Երևան քաղաքի հին լուսանկարները: Հնարավոր է ավելացնել նոր լուսանկարներ:

www.citybugs.am 

Թույլ է տալիս քարտեզի վրա բարձրաձայնել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին: Այս նախագիծը իմ կարծիքով հաղթողներից մեկն է լինելու, քանի որ կայքը համագործակցում է նաև քաղաքապետարանի հետ:

www.iyerevan.am 

Այս նախագիծը նույնպես թույլ է տալիս քարտեզի վրա նշել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին:

Օնլայն առևտուր և ծառայություններ

www.e-payments.am 
Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ:

www.sas.am 
SAS սուպերմարկետների ցանցից օնլայն գնումներ կատարելու համար նախատեսված կայք է, որը ֆունկցիոնալ առումով շատ լավ է պատրաստված:

www.menu.am 

Պատվերների առաջին միացյալ համակարգն է, որի շնորհիվ առաքումը դարձել է հեշտ և հասանելի: Հնարավոր է մի պատվերի մեջ ներառել տարբեր սննդի կետերի ուտելիքներ:

www.igind.am 

Հայտարարությունների գրագետ պատրաստված  կայք է, որի միջոցով հնարավոր է գտնել անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը:

www.lemon.am 

Առևտրային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական օնլայն խանութը և վաճառել տարբեր ապրանքներ: Կա նաև աճուրդի հնարավորություն:

www.bonus.am 

Կայք, որտեղ կարող եք ստանալ Երևանի խանութների, առևտրի կենտրոնների, գեղեցկության սրահների, բժշկական հաստատությունների, ռեստորանների ու սրճարանների զեղչային կտրոններ:

Տեղեկատվական և ուսուցողական

www.find.am 

Հայաստանում գտնվող ժամանցի վայրերի, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի մասին ինֆորմացիոն կայք: 

www.doctors.am 
Հայաստանում գտնվող հիվանդանոցների, բժիշկների, ինչպես նաև զանազան հիվանդությունների մասին ինֆորմացիոն կայք: 

www.datalex.am 
Դատական տեղեկատվական համակարգ: 

lib.armedu.am 
Այս կայքում տեղադրվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային գրքեր ու բազմազան այլ նյութեր:

www.armlikes.com 
Չնայած սա հեղինակային նախագիծ է, բայց կարծում եմ արժանի է ընդգրկվել այս ցուցակի մեջ: Կայքը իրենից ներկայացնում է Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային համակարգ:


Բջջային հավելված

Police Cameras 

iPhone-ի և iPad-ի համար նախատեսված հավելված է, որը թույլ է վարորդներին նախազգուշացնում է մոտակայքում գտնվող արագաչափերի մասին:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Սևադա Ղազարյանը
Windows 8-ի մետրո ինտերֆեյսի ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ

Windows 8-ի մետրո ինտերֆեյսի ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ



Windows 8-ում գոյություն ունեն 2 տեսակի ծրագրեր: Առաջինները սովորական ծրագրերն են, որոնք աշխատում են նաև Windows-ի նախորդ տարբերակներում: Իսկ երկրորդ տեսակի ծրագրերը մետրո ինտերֆեյսի ծրագրեր են, որոնք հնարավոր է ներբեռնել Windows Store-ից և աշխատում են միայն Windows 8-ի վրա: Ի տարբերություն սովորական ծրագրերի, այս ծրագրերը բացվում են ամբողջ էկրանով և չկան այդ ծրագրերը փակող կամ չափսերը փոխող դասական կոճակները: Ընթացիկ մետրո ծրագրի վրայից ուրիշ մետրո ծրագրեր բացելու դեպքում աշխատող ծրագիրը դրվում է պասիվ ռեժիմում և շարունակում է մնալ բացված: 



Չնայած պասիվ ռեժիմում գտնվող մետրո ծրագրերը չեն օգտագործում համակարգչի ռեսուրսները (բացառությամբ որոշ դեպքերի), բայց այնուամենայնիվ մեծ թվով ծրագրեր բացելու դեպքում անհարմարություններ են առաջանում: Այսպիսով ներկայացնում եմ մետրո ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ.

1.Ծրագիրը բաց վիճակում ստեղնաշարի վրա սեղմեք Alt+F4

2.Ծրագիրը բաց վիճակում մկնիկը պահեք ծրագրի վերևի հատվածում (կհայտնվի ձեռքի նշան) և մկնիկի ձախ կոճակը սեղմած պահեք ու քաշեք դեպի էկրանի ներքևի հատվածը:

3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+Shift+Esc: Բացված Task Manager-ում ընտրեք համապատասխան ծրագիրը և սեղմեք End Task կոճակը:

4.Մկնիկը պահեք էկրանի ձախ վերևի հատվածում և իջացրեք ներքև: Կհայտնվի բացված ծրագրերի ցուցակը: Մկնիկի աջ կոճակով սեղմեք համապատասխան ծրագրի վրա և ընտրեք Cose:

Ինչպես բացել հեռուստացույցների համար նախատեսված Youtube-ի ինտերֆեյսը

Ինչպես բացել հեռուստացույցների համար նախատեսված Youtube-ի ինտերֆեյսը


Երևի շատերին է հայտնի, որ Youtube-ը հասանելի է ինչպես համակարգիչների, պլանշետների, հեռախոսների, այնպես էլ ժամանակակից հեռուստացույցների վրա: Ընդ որում այս տարբերակում հնարավոր է ոչ միայն դիտել Youtube-ի վիդեոները անմիջապես հեռուստացույցի էկրանին, այլ նաև կառավարել այն սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ: 

Google-ի քարտեզներում հնարավոր է դիտել շենքերի հատակագծեր

Google-ի քարտեզներում հնարավոր է դիտել շենքերի հատակագծեր



Ամիսներ առաջ Google Maps-ի Անդրոիդի նախատեսված տարբերակներում հայտնվեցին որոշ հասարակական վայրերի հատակագծեր: Այժմ այդ հատակագծերը հնարավոր է դիտել նաև քարտեզների սովորական տարբերակում: Առայժմ հասանելի են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ քաղաքների մոտ 10.000 հասարակական վայրերի հատակագծեր: Հիմնականում դրանք խանութների, գրադարանների, օդանավակայանների, կայարանների և թանգարանների հատակագծեր են, որոց շնորհիվ հնարավոր է հեշտ կողմնորոշվել ու չկորել մեծ չափսերի հասնող շինություններում: 



Google-ը նաև հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող օգտատերերին ավելացնել նոր հատակագծեր: Հատակագծերը տեսնելու համար անհրաժեշտ է քարտեզի վրա դնել Map ռեժիմը (ոչ թե Satelite) և այնուհետև մեծացնել տվյալ տարածքի մաստշաբը: Հատակագծեր պարունակող որոշ հասարական վայրերի ցուցակը կարող եք տեսնել այստեղ
Հայերենի ուղղագրությունը ստուգող հավելված Firefox-ի համար

Հայերենի ուղղագրությունը ստուգող հավելված Firefox-ի համար

Ներկայացնում եմ հայ նախագծողների կողմից պատրաստված հերթական հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է Firefox ծրագրում ստուգել հայերենի ուղղագրությունը:

Ինչպես տեղադրել
1. Այցելեք այստեղ
2. Սեղմեք Add to Firefox կոճակը
3. Տեղադրեք հավելվածը ու նորից բացեք Firefox-ը:

Ինչպես օգտագործել

1.Բացեք ցանկացած կայք, որտեղ կա հաղորդագրություն գրելու հնարավորություն (Facebook, Gmail և այլն)

2.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու նշեք Check Spelling կարգավորումը:

3.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու ընտրեք Languages բաժնում ընտրեք Armenian:




4.Այնուհետև գրելու ընթացքում ծրագիրը ավտոմատ կգտնի տառասխալները և կընդգծի դրանք կարմիրով: Աջ քլիք արեք ընդգծված բառերի վրա և ընտրեք ճիշտ տարբերակը:


4.Զգուշացնեմ, որ հավելվածը երբեմն անտեղի ընդգծում է որոշ բառեր: Սակայն հնարավորություն կա այդ բառերը ավելացնել բառարանի մեջ: Այլ լեզուների ուղղագրական փաթեթներ կարող եք գտնել այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արմինե Կարապետյանը
Windows 8-ի բացթողման շնորհիվ հնարավոր է ակտիվացնել ոչ լիցենզիոն տարբերակը

Windows 8-ի բացթողման շնորհիվ հնարավոր է ակտիվացնել ոչ լիցենզիոն տարբերակը



Microsoft ընկերության կողմից վերջերս թողարկված Windows 8 օպերացիոն համակարգում գոյություն ունի չափազանց լուրջ բացթողում, որի շնորհիվ հնարավոր է ոչ լիցենզիոն տարբերակը դարձնել լիցենզիոն: Բացթողման էությունը կայանում է նրանում, որ ոչ լիցենզիոն Windows 8 Pro տարբերակի վրա Windows Media Center ծրագիրը տեղադրելուց հետո այն ավտոմատ դառնում է լիցենզիոն: Այսինքն Windows Media Center ծրագրին ակտիվացման կոդ է տրամադրվում, որը ինչպես պարզվում է, ակտիվացնում է ոչ միայն Media Center-ը, այլ նաև ամբողջ Windows 8 օպերացիոն համակարգը: Windows Media Center-ը մինչև այս տարվա վերջ հնարավոր է ձեռք բերել անվճար: Այդ ծրագրի ակտիվացման կոդ կարելի է ստանալ Microsoft-ի պաշտոնական կայքից: Իսկ Media Center-ը միացնել համար անհրաժեշտ է մտնել Control Panel-ում գտնվող Programs & Features բաժին և ձախ կողմում ընտրել Turn Windows Features on or off: Փաստորեն Microsoft ընկերությունը իրենից անկախ նպաստում է իր սեփական արտադրանքի ոչ օրինական ճանապարհով բազմացմանը:
Կատարում ենք որոնում  Google Chrome-ի հասցեի դաշտի միջոցով

Կատարում ենք որոնում Google Chrome-ի հասցեի դաշտի միջոցով



Google Chrome դիտարկիչը ունի բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ, որոնց մասին քչերը գիտեն: Օրինակ հնարավոր է ծրագրի հասցեի դաշտի միջոցով կատարել որոնումներ կայքերում: Ենթադրենք ուզում ենք որոնել "դիտարկիչ" բառը Armblog.net-ում: Դրա համար անհրաժեշտ է այցելել Armblog.net և վերևի աջ անկյունում գտնվող որոնման դաշտում գրել "դիտարկիչ": Սակայն Google Chrome-ը թույլ է տալիս կայքերում որոնումներ կատարել առանց  այդ կայքերը այցելելու: Այժմ Armblog.net-ի օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է դա կատարվում՝

1. Դիտարկչի հասցեի դաշտում աջ քլիք արեք ու ընտրեք նկարում պատկերվածը՝

2.Կբացվի որոնման կարգավորումների պատուհանը: Այդ պատուհանի ներքևի հատվածում ավելացրեք հետևյալ դաշտերը ըստ հերթականության՝

armblog.net

armblog.net
http://www.armblog.net/p/blog-page_10.html?q=%s




3.Սեղմեք ok ու պահպանեք կարգավորումները:

4.Այս կարգավորումներից հետո Armblog.net-ում որոնում կատարելու համար հարկավոր է դիտարկչի հասցեի դաշտում գրել Armblog.net ու ստեղնաշարի վրա սեղմել Tab կոճակը: Այնուհետև պետք է հավաքել որոնվող բառը ու սեղմել Enter:



Ցանկացած այլ կայք կարգավորելու համար պետք է նախևառաջ այցելեք այդ կայքը և կատարեք որոնում: Այնուհետև որոնման էջի URL-ում փոխարինեք որոնվող բառը %s-ով և տեղադրեք Google Chrome-ի կարգավորումների մեջ:


Վերևում պատկերված է, թե Gmail-ի դեպքում ինպիսի տեսք պետք է ունենա կարգավորումների տեքստը, իսկ օրինակ Ֆեյսբուքի դեպքում կարգավորումներում պետք է գրել՝ 

facebook.com

facebook.com
http://www.facebook.com/search/results.php?q=%s
2012թ. ամենաշատ օգտագործված գաղտնաբառերը

2012թ. ամենաշատ օգտագործված գաղտնաբառերը



SplashData ընկերությունը ներկայացրել է 2012 թվականի ընթացքում ամենաշատ օգտագործված և ենթադրաբար ամենահիմար 25 գաղտնաբառերի ցուցակը: Այդ ցուցակի վերին հորիզոնակում գտնվում են password, 123456 և 12345678 գաղտնաբառերը, որոնք չեն փոխվել անցած տարվա հետ համեմատած: Այս տարվա ցուցակում նորություն են welcome, jesus, ninja, mustang և password1 գաղտնաբառերը: Ստորև ներկայացված է ամբողջական ցուցակը:

Եթե օգտագործում եք վերը նշված գաղտնաբառերից որևէ մեկը և չեք ցանկանում կորցնել Ձեր տվյալները, ապա մտածեք այլ գաղտնաբառեր:
Դժվար լուծվող գլուխկոտրուկ: Հանոյի աշտարակը

Դժվար լուծվող գլուխկոտրուկ: Հանոյի աշտարակը



Հանոյի աշտարակը XIX դարի ամենահայտնի գլուխկոտրուկներից մեկը: Այն ստեղծվել է ֆրանսիացի մաթեմատիկ Ֆրանսուա Լուկայի կողմից 1883 թվականին: Գլուխկոտրուկի էությունը հետևյալն է. տրված են երեք սյուներ ու որոշակի քանակությամբ սկավառակներ, որոնք միմյանցից տարբերվում են չափսերով և դասավորված են մեծից փոքր՝ ստեղծելով բուրգ: Անհրաժեշտ է առաջին սյան վրա գտնվող բուրգը տեղափոխել վերջին սյան վրա:
Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում վերցնել ընդամենը մեկ սկավառակ և չի թույլատրվում մեծ սկավառակը տեղադրել փոքրի վրա:


         
Ներկայացված խաղի սկզբում սկավառակների թիվը 3 է: Փորձեք աստիճանաբար շատացնել սկավառակների քանակը և լուծել խնդիրը: Խաղի ներքի min դաշտը ցույց է տալիս, թե նվազագույնը քանի քայլ է հարկավոր տվյալ քանակությամբ սկավառակների դեպքում խաղը գլուխկոտրուկը համար:
Համեմատում ենք պլանշետներն ու սմարթֆոնները

Համեմատում ենք պլանշետներն ու սմարթֆոնները


Վերջերս այնքան են շատացել զանազան ֆունկցիաներ առաջարկող պլանշետներն ու սմարթֆոնները, որ արդեն դժվարանում ենք ընտրություն կատարել: Բոլոր ֆիրմաները մեզ փորձում են ապացուցել, որ տվյալ պահի դրությամբ իրենց առաջարկները ավելի լավն են, քան մրցակիցները: Ընտրություն կատարելուց հիմնականում ուշադրություն պետք է դարձնել գին/որակ գործակիցների վրա: Տվյալ պահի դրությամբ առաջատար սմարթֆոնների և պլանշետների գները բոլորս էլ գիտենք և մեզ մնում է միայն համեմատել դրանց ֆունկցիաները: 



Հենց այդ նպատակի համար ստեղծվել է Versusio կայքը, որտեղ համեմատվող 2 սարքերը նշելու դեպքում կցուցադրվի դրանց թերություններն ու առավելությունները միմյանց նկատմամբ: 



Versusio-ն ոչ միայն համեմատում է սարքերի ֆիզիկական և ֆունկցիոնալ պարամետրերը, այլ նաև ցուցադրում է դրանք՝ համեմատումը ավելի պատկերավոր դարձնելու համար: 


Սարքերը իրական չափսերով համեմատելու համար կարող եք սեղմել վերևի աջ անկյունում գտնվող կոճակի վրա ու բանկային քարտի օգնությամբ կարգավորել մասշտաբը: