Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Chrome և Firefox դիտարկչների միջև տեղի ունեցավ WebRTC տեխնոլոգիայով վիդեոչաթ



Mozilla Firefox   և Google Chrome դիտարկիչների միջև կայացավ առաջին վիդեոչաթը, որի հիմքում ընկած էր WebRTC տեխնոլոգիան: Այսինքն այդ վիդեոչաթի համար դիտարկիչները ոչ մի լրացուցիչ ծրագիր ու հավելված չեն օգտագործել: Mozilla-ի կողմից զրույցին մասնակցել է Թոդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից` Հյու Ֆինենը: Վիդեոչաթի համար օգտագործվել են Google Chrome-ի 25-րդ և Firefox Nightly 21-րդ տարբերակները: Նշեմ, որ այդ երկու տարբերակներն էլ գտնվում են փորձարկման փուլում և այժմ հասանելի են միայն բետա տարբերակներով:



WebRTC-ն հանդիսանում է բաց ծրագրային կոդով նախագիծ, որը նախատեսված է դիտարկիչների միջև վիդեոհոսքեր փոխանցելու համար: Այդ տեխնոլոգիայի հիման վրա հնարավոր է նաև հետաքրքիր ու օգտակար ծրագրեր նախագծել: WebRTC նախագիծն աջակցում է նաև Opera ընկերությունը, իսկ ահա Microsoft ընկերությունը մտադիր է ստեղծել  WebRTC-ի սեփական տարբերակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Ar jan du sranic gaxapar hanum es ? es sra vra mi ban em porcum webrtc2sip u xndirner unem, ete karox es ognel shat shnorhakal l;inem,cankacac inform im hamar ogtakar klini

    ReplyDelete