Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Yandex-ը սկսել է ֆիլտրել ինտերնետը

Ռուսական Yandex ընկերությունը գործածել է Yandex DNS ծառայությունը, որի միջոցով հնարավոր է ֆիլտրել ինտերնետը վնասակար ծրագրեր պարունակող և մեծահասակների համար նախատեսված կայքերից: Ծառայությունից անվճար կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Ծառայությունն ունի 3 ռեժիմ՝ անջատած ֆիլտր, վիրուսներ պարունակող վնասակար ծրագրեր պարունակող կայքերի ֆիլտրում և մեծահասակների համար նախատեսված կայքերի ֆիլտրում: 


Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է համակարգչի կամ ցանցային սարքի DNS կարգավորումներում տեղադրել հետևյալ հասցեներից մեկը՝

-77.88.8.8
ոչ մի ֆիլտրացում չի կատարվում

-77.88.8.88 
վնասակար ծրագրեր պարունակող կայքերի ֆիլտրացում

-77.88.8.7
վնասակար կայքերի և մեծահասակների համար նախատեսված կայքերի ֆիլտրացում (այսինքն ներառում է նաև երկրորդ ռեժիմը)

Օգտատերերը հնարավորություն չունեն ֆիլտրվող կայքերի ցուցակում կատարել անմիջական փոփոխություններ, սակայն կարող են տեղեկացնել Yandex-ին վնասակար կայքերի մասին:


Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել ցանցի DNS կարգավորումների էջը և փոխել դրանք վերևում ներկայացված DNS-ներից որևէ մեկով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն