Ի՞նչ է Instagram-ը և ինչպե՞ս գրանցվել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiaqF_9lBxej62O2Wy4t0-Ocv2P8AeQ3ZuY3qmCfQ_ZC35pfIgVgBxXG12cdg9dPrL2d6hzpa2a2gV7w3Kqgy48OMCcsF9k_IT9qm8chKGmozTNyQsXAwfYLn0DlaZhTQqlNtGB9t-aDaEe/s640/instagram-logo%255B1%255D.jpg)
Թարմացված
Instagram-ի վեբ տարբերակում վերջերս հայտնվել է գրանցվելու հնարավորություն:
--------------------
Instagram-ը ստեղծվել է 2010 թվականին և 2012 թվականին գնվել Ֆեյսբուքի կողմից: 2013թ. փետրվարի վերջի տվյալներով Instagram-ում գրանցված են ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերեր: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ: Instagram-ում ընկերանալու փոխարեն կարող եք հետևել այլ օգտատերերի (ինչպես Twitter-ում) և տեսնել նրանց կողմից արված լուսանկարները: Հնարավորություն կա նաև հավանել լուսանկարները և գրել մեկնաբանություններ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7dKOTJ920d5uzbn9rfh4JV4pAI3vAkZno9AKQI3T5a-eDG-nHmZnUUWpA2kRkB5KMksSsgvAdUK2-FRUMUu8bjtLhW1lo4LXq3IpKuHqcvy5zRX_YcicHgtTQJnl4FO8D1eSfYhH78lY/s1600/instagram_2185414b.jpg)
Գոյություն ունի Instagram.com կայք, որտեղ գրանցված օգտատերերը կարող են մտնել և տեսնել ընկերների կողմից տեղադրված լուսանկարները: Սակայն կայքը ունի մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես կայքի միջոցով հնարավոր չի գրանցել նոր պրոֆիլ կամ տեղադրել նոր լուսանկարներ: Instagram-ից լիակատար օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ:
Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել այդ թերությունը և գրանցվել համակարգչի միջոցով: Երևի կռահեցիք, որ խոսքը գնում է BlueStacks ծրագրի մասին, որը տեղադրվում է Windows օպերացիոն համակարգում և որի միջոցով հնարավոր է աշխատեցնել Android համակարգի ցանկացած ծրագիր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgx18lqMi8phCZHz4OuCXCG-ex31W7CogYiDhTJAAS5r16jOxELz6Eat53HHoPBxEZStY2xd78ixbSLeGe19cjvPOgQUW4a8MF_RVUOldV_UYc-Rv7OIoSw05q13XHPHmfDyY6inAt1PPQ/s1600/instagram_android.jpg)
1. Ներբեռնեք BlueStacks ծրագիրը:
2. Տեղադրեք համակարգչի մեջ:
3. Բացեք ծրագիրը և որոնեք Instagram-ը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhsaml_iL07EfI1aeRlwozJNL34v9TJR9UZGh-_WJ4kIVDUnzhTeRQqoxKc9Ln08zEiO2GjgQdDsJfEUlI_J4uHQjNBSn1TDm7XfZpFLQE1zJgccrm9ja-wNLJWOXuu9p4beyVX_lZh5Lo/s640/instagram+how+to+register+in+PC.jpg)
4. Ընտրեք որոնման արդյունքներից որևէ մեկը և ներբեռնեք:
5. Տեղադրեք նեռբեռնված Instagram-ը:
6. Բացեք և օգտվեք բոլոր հնարավորություններից:
Es es saytum erevi arden 1 taria kam....u durs shat galisa!!!
ReplyDeleteԱրմեն թեմահից դուրս մի հարց տամ իմ համակարգչի արտաքին հիշողությունը (озу)2-գբ էր ես ավելացրեցի 1-գբ ցույց է տալիս վոր 3-գբ տեղադրված իսկ ոգտագործում է 2-գբ:Համակարգչում տեղադրված է windows 7 starter service pack 1 32-բիտա բայց ես որքան գիտեմ 32-բիտը առավելագույնը 3,5-գբ բացում,ինչ խորհուրդ կտաք անեմ վոր 3-գբ բացի առանց վինդովսը 64-բիթ փոխելու նախապս շնորհակալություն.....
ReplyDeleteBarev Armen jan yes texadreci BlueStacks cragira,bayc hima install anelu hamar 2 gb hishoghutyun e uzum,isk im hamakargchi mej ka aydqan hishoghutyun,bayc chi linum,inch karogh em anel?
ReplyDelete