Կիթառի դասեր սկսնակների համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiXphv-mlIjjwJ09gBC8BfX7WLynZ4vb8JSKNu6hUEZv_VVikI26fpwdPcTE9JIIfFts27XjTeI7uiLFjl0DQMmjotCPR80O6j3Wsyea8LtDzavaehNcIJeYKamDIw4BR9juHaOiaQ1nhgc/s640/learn+guitar.png)
Instinct նախագիծն այլևս չի աշխատում: Խորհուրդ կտամ օգտվել Soundslice նախագծից
-------------------
Հավանաբար ձեզանից շատերն են ցանկանում կիթառ նվագել սովորել: Instinct-ը դա մի ծառայություն է, որի միջոցով հնարավոր է սովորել կիթառ նվագել: Իհարկե, այս ծրագրի օգնությամբ դուք հանրահայտ երաժիշտ չեք դառնա, բայց Instinct-ը քայլ առ քայլ կօգնի ձեզ սովորել կիթառ նվագել ու ձեռք բերել որոշակի ունակություններ: Այս ծառայությունն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլորի համար: Սա հեռահար ուսուցման լավագույն ծրագրերից մեկն է համարվում: Այն թույլ է տալիս սովորել նվագել ցանկացած տեսակի կիթառ: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ունենալ կիթառ, համակարգիչ, միկրոֆոն և դինամիկ: Իսկ եթե չունեք կիթառ, կարող եք օգտագործել ծրագրում առկա վիրտուալ կիթառը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgrujFKcKicFqfrRbBki8TbmWxdYMTgo4V-HyT-A-VX0Ud2thxkY3luxzq5LwJuOsFc5SmlIkSNxpA8aX4IUgYb4zpWJiPOAzCJkik0vtIbSekOkO0PUbcrzp7PkI8dFpCqiRHCzxa_NjA/s640/%D5%AF%D5%AB%D5%A9%D5%A1%D5%BC+%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A5%D5%AC+%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC.jpg)
Ուսուցման սկիզբը և ընթացքը շատ հեշտ են: Ամեն բան շատ պարզ է: Պարզապես միացրեք մոնիտորը և դինամիկները, վերցրեք կիթառը և սկսեք: Այս դասերը նախատեսված են սկսնակների համար, այնպես որ, եթե դուք արդեն կարողանում եք կիթառ նվագել,դուք շատ արագ կանցնեք բոլոր դասերը: Սակայն հաշվի առեք, որ դասերն անընդհատ թարմացվում են. դա նշանակում է, որ հետագայում ավելի բարդ դասեր էլ կլինեն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjOXIA4KTq9O_TBlRkvmQ_agCcFoZ5ZmOcnZMQdiv7jdfoQED6xRUu9QGRoH76tB3j2vmMtpEXwSsxbAtgiMsyQIOZ9rc_-mhSzyHhHiQ-KEKxcM6aDqUnDbjO5Q_Rd_asvyQ9CRQ3dh60/s640/%D5%AF%D5%AB%D5%A9%D5%A1%D5%BC+%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A5%D5%AC+%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC.jpg)
Ծառայությունը թույլ է տալիս նաև հաղորդակցվել Instinct-ի այլ օգտատերերի հետ: Դուք ձեռք կբերեք ոչ միայն լավ ուսուցիչ, այլև նոր ընկերներ: