Ինչ անել, երբ iPad, iPhone և iPod սարքերը համակարգչին միացնելիս չեն լիցքավորվում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh7su639fRGbioBrGEntTSyailyiJPbE9NzAdA8YWcXXWG-Na7sRPE6xfO6g_XW9ovZYMqQrDVmvIvZ2B_019ASmflg9t-Txiav2CKgOhJJK08FU1X3Lz8ggHtpGMt6IN6Q_cmIwS877ZI/s1600/ipadcomupter1.png)
ժամանակակից պլանշետներն ու սմարթֆոնները համակարգչին միացնելիս սկսում են ավտոմատ լիցքավորվել: Դա տեղի է ունենում ի շնորհիվ այն փաստի, որ համակարգչի USB պորտով հնարավոր է էլեկտրական հոսանք փոխանցել: Սակայն որոշ սարքեր պահանջում են ավելի շատ էներգիա, քան USB պորտը տալիս է և այդ պատճառով դրանք կամ ընդհանրապես չեն լիցքավորվում, կամ էլ լիցքավորվում են չափազանց դանդաղ: Օրինակ iPad-ները համակարգչին միացնելիս վերևի անկյունում գտնվող լիցքավորման նշանը չի ցուցադրվում և տպավորություն է առաջանում, որ սարքը չի լիցքավորվում: Սակայն իրականում դրանք լիցքացորվում են չափազանց դանդաղ և լիցքավորումը կատարվում է միայն այն ժամանակ, երբ սարքը գտնվում է հանգստի վիճակում:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEihFcS_6mUOQh3SUn1ESfGFo-VtyYjnyeWM6OHCXVqesbHRXU1wK6h_qzFpTYRi0n40gKFnCmMsxkRY6t6KyJCoRO8ErPiHiOrFoCcdIR0tSF70DV7RmW3aTFOMa7ZBew0nw7b8MhiUom4/s1600/charge2.jpg)
USB պորտերը հիմնականում տալիս են 0.5Ա հոսանք (որոշ դեպքերում ավելի շատ), իսկ օրինակ iPad-ի համար անհրաժեշտ է 2.5 անգամ շատ հոսանք (1.2Ա): Այդ նպատակով ստեղծվել են հատուկ ծրագրեր, որոնք հզորացնում են են USB-ի հոսանքը և սարքերը սկսում են ավելի արագ լիցքավորվել: Asus Ai Charger-ը այդ ծրագրերից մեկն է, որը աշխատում է համարյա բոլոր համակարգիչների վրա և լիցքավորման գործընթացը արագացնում է մոտ 50%-ով: Ծրագրից օգտվելը չափազանց հեշտ է: Տեղադրեք այն համակարգչի մեջ և ռեստարտ արեք այն: Այնուհետև ծրագիրը ավտոմատ կմիանա և դրա նշանը կտեղադրվի աշխատող ծրագրերի վահանակի վրա:
Ծրագիրը բացած վիճակում միացրեք iPad-ը համակարգչին և արդեն կտեսնեք լիցքավորման նշանը: Եթե այնուամենայնիվ այս ծրագիրը օգուտ չի տալիս, ապա կարող եք նաև փորձել iCharge և ON/OFF Charge ծրագրերը: